Լրահոս
Օրվա լրահոսը

SANCTA SIPLICITA

Ապրիլ 19,2006 00:00

SANCTA
SIPLICITA Քրեական
օրենսգիրքը, ինչպես հայտնի է, մեկ, միասնական փաստաթուղթ է: Տեսականորեն քաղաքացու
համար այստեղ չպիտի լինեն սիրելի կամ ատելի հոդվածներ: Բայց դա՝ միայն տեսականորեն
եւ միայն շարքային քաղաքացիների դեպքում: Մեր իշխանավորների վրա այդ նկատառումը չի
տարածվում՝ նրանք հանցագործությունների մի տեսակը դատապարտելի եւ հանդուրժելի են
համարում, մյուսը՝ ողջունելի: Ճիշտ է, ոչ բոլորն են դրանում խոստովանում: Բայց ահա
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկան) պարզ եւ անկեղծ մարդ լինելով՝ խոստովանում
է: «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրուցելիս նա հայտնեց, որ չի միջամտի իր եղբոր՝
Սեյրանի գործին, քանի որ այն հոդվածը, որը վերջինիս վրա դրված է (թմրամիջոցներ պահելը)
իր՝ Լիսկայի համար «ատելի է մանկուց»: «Ուրիշ բան արած լիներ՝ միգուցե կօգնեի»,-
խոստովանեց պարոն Խաչատրյանը: Նա, անշուշտ, գիտի, թե ինչի մասին է խոսում: Երբ իր
եղբոր տղաները դանակներով տասնյակից ավելի հարվածներ հասցնելով՝ սպանեցին մի երիտասարդի,
որը դժբախտություն ուներ ընդամենը անզգուշորեն հպվել նրանց, Լիսկան «օգնեց» մարդասպաններին
խուսափել պատասխանատվությունից: Հարցն այստեղ ընտանիքի քրեական հակումները չեն կամ
Սյունիքի «ցարիբոգի» շրջապատի ծայրահեղ լկտիությունը, որը գալիս է անպատժելիությունից:
Հարցն այն է, որ սպանությունը պարոն Խաչատրյանի համար «մանկուց ատելի» հոդվածների
շարքի մեջ չի մտնում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել