Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ

Ապրիլ 17,2006 00:00

ՆՐԱՆՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը այսօր հայտարարելու է այն մարզիկների անունները, ում վստահելու է ապրիլի 26-28-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում պաշտպանել մեր հանրապետության մարզական դրոշի պատիվը: «Առավոտը» մի քանի օր առաջ էր նրանից ճշտել, թե ովքեր են այդ ըմբիշները: Սակայն Լ. Ջուլֆալակյանի խնդրանքով անունները հրապարակվում են այսօր: Նրանք են. 55 կգ՝ Ռոման Ամոյան. երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր: 60 կգ՝ Կարեն Մնացականյան. մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն ու բրոնզե մրցանակակիր: 66 կգ՝ Վահրամ Հունանյան. Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր: 74 կգ՝ Մխիթար Հունանյան. Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր: 84 կգ՝ Տիգրան Սահակյան. Հայաստանի այս տարվա չեմպիոն, միջազգային մրցաշարի 3-րդ մրցանակակիր: Նա նոր է երիտասարդականից տեղափոխվել մեծահասակների հավաքական: 96 կգ՝ Ռոբերտ Պետրոսյան. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, ուսանողական համաշխարհային խաղերի 3-րդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն: 120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ. աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել