Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂԱՏԵՐԵՐԻ

Ապրիլ 17,2006 00:00

ՓՈՂԱՏԵՐԵՐԻ ԿԱՆԱՅՔ ԴԵՏԵԿՏԻՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ Երիտասարդ տղաներ որսալու նրանց տարբերակները տարբեր են, բայց նպատակը մեկն է՝ կյանքից ստանալ առավելագույն հաճույք: Մինչ որոշ փողատերեր զբաղված են իրենց արդար ու անարդար միլիոնները խաղատներում, զվարճանքի վայրերում, տարբեր հաճույքների համար մսխելով, նրանց կանայք ամենաքիչը սեքս ու ուշադրություն են փնտրում, աշխատելով, իհարկե, գաղտնի պահել իրենց ինքնությունը: Նման խորհրդավոր կանանցից յուրաքանչյուրն ունի ջահելներին ուռկան գցելու իր գործելաոճը: Օրինակ, ըստ ուռկան ընկած Արթուր Մ-ի, կարող է լինել այսպիսի սցենար. «Մի օր մթնշաղին «Այրարատ» կինոթատրոնի մոտ կանգնած էինք տղերքով, «2106» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով մեզ մոտեցավ մի տյոտկա ու հարցրեց՝ տղաներ, չգիտե՞ք էս տարածքում որտեղ են «Չիբուխ» վաճառում: Տղերքը մի խանութ ցույց տվեցին, բայց տիկինը պատասխանեց, որ իրեն մեծ խմբաքանակ է պետք: Տեղը բացատրեցի, չհասկացավ,- շարունակեց Արթուրը:- Խնդրեց, որ իր հետ գնամ եւ տեղը ցույց տամ: Գնացի, ցույց տվեցի, յաշիկներով սիգարետները վերցրեց: Երեւի գաղութի դվիժենի էր: Հետո հարցրեց՝ գնա՞նք մեր տուն սուրճ խմենք: Զարմացած շրջվեցի ու աչքերից հասկացա, որ միտքը ծուռ ա: Չհրաժարվեցի առաջարկից, բայց նախազգուշացրեց, որ հանկարծ իր աղջկա վրա աչք չդնեմ: Էդ պայմանն էլ ընդունեցի ու ճանապարհ ընկանք: Որոշ տարածություն անցնելուց հետո, տիկինը, որն արդեն ներկայացավ Նառա անունով, խնդրեց, որ թույլ տամ աչքերս կապի: Էլի զարմացա, բայց ըմբռնումով մոտեցա: Աչքերս կապեց ու տարավ: Կիսամանթրաշ գնում եմ, ծիծաղս էլ ա գալիս, բայց զսպում եմ, որ տեսնեմ, թե հետո ի՞նչ հետաքրքիր բան ա լինելու: Տեղ հասանք, աչքերս բացեցի, տեսնեմ Նառայի տան ավտոտնակում ենք: Ներքին մուտքով բարձրացանք տուն: Աչքերս զարմանքից կլորացան: Ոնց որ Էրմիտաժն ըլներ (համոզված ենք, որ Արթուրը Էրմիտաժը չի էլ տեսել- Է.Մ.): Նստեցի, նայեցի, մինչեւ Նառաս կոնյակ ու կոֆե բերեց: Խմեցինք, զբաղվեցինք ու տեղափոխվեցինք հարեւան սենյակ: Մոտ երկու ժամ անց, երբ ննջասենյակից դուրս եկանք, մեկ էլ Նառայի աղջիկը մտավ հյուրասրահ: Սեքսուալ հագուստով, բոյով, երկար մազերով, բերանս բաց մնաց,- տպավորություններն է կիսում Արթուրը:- Նառան երեւի հայացքիցս հասկացավ, որ աղջկան հավանեցի ու մի քիչ ջղային տոնով ասաց՝ վերջացրու, դուրս ենք գալիս: Դրանից հետո նա այլեւս չկապվեց հետս: Եթե ինձ խելոք պահեի՝ հիմա մեղրի կարասն էի ընկել»,- ափսոսանքով եզրափակեց Արթուրը: Մյուս «փորձության» ենթարկվածը ոստիկան Հակոբն է, որը մեկ տարի առաջ աշխատում էր մայրաքաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում որպես անվտանգության աշխատակից: «Մերսեդես-ջիփով» ռեստորան եկան երկու կին: Մոտ 45 տարեկան էին, հմայիչ, լավ հագուկապով,- պատմում է Հակոբը:- Սեղան պատվիրեցին, նստեցին: Քիչ անց մատուցողուհու միջոցով խմիչք ուղարկեցին անվտանգության աշխատակիցներիս եւ նշան արեցին՝ միանալ իրենց: Երկուսս չմերժեցինք ու ընկերացանք: Մի քանի բաժակ խմելուց ու զվարճանալուց հետո կանայք ավելի անմիջական դարձան ու խոստացան մեզ՝ երիտասարդ տղաներիս փող տալ ու այդ պահին հնարավոր բոլոր հաճույքները: Պայմանով, որ հանկարծ հանդիպելիս ցույց չենք տա, որ ճանաչում ենք իրենց»,- իր գլխով անցածն է պատմում Հակոբը: Նրան հարցրի՝ համաձայնեցի՞ն, թե՞ ոչ: Պարզվեց, որ չեն համաձայնել, բայց ոչ թե նրա համար, որ անվտանգության պարկեշտ ծառայողներ էին, այլ «ի՞նչ գործ ունենք, բա որ գլխներիս սարքեի՞ն»: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել