Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր առողջության բանալին՝ «Ջերմուկ աշխարհում»

Ապրիլ 12,2006 00:00

Դեռեւս խորհրդային
տարիներից ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից եկած հյուրերն իրենց բուժումն ու հանգիստն
անց էին կացնում «Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիրում: Այսօր էլ այն
շարունակում է հին ու բարի ավանդույթները եւ տարեցտարի կատարելագործելով սպասարկման
որակն ու պայմանները, հրապուրում է արտերկրից, մասնավորապես ԱՄՆ-ից, Սիրիայից եւ
եվրոպական երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, ովքեր մեկ անգամ գտնվելով «Ջերմուկ
աշխարհում», այստեղ բուժվելն ու հանգիստը դարձնում են ամենամյա պարտադիր երեւույթ:
«Ջերմուկ աշխարհում» այցելուն ստանում է կոմպլեքս բուժում՝ տարբեր հիվանդությունների
դեմ: Հանքային ջրերով լոգանքը, տորֆաբուժությունը, լյարդի եւ լեղապարկի լվացումները,
մագնիսաբուժումը, խոտաբույսերով, յուղերով ու հանքային ջրերով ինգալացիան, բուժական
ֆիզկուլտուրան, ցիրկուլյար, էլեկտրո եւ մերսման, գինեկոլոգիական կաբինետների բարձրակարգ
սպասարկումը, ինչպես նաեւ դեղորայքային բուժումը հիվանդին ձերբազատում են անգամ խրոնիկական
դարձած երկարատեւ հիվանդություններից: Եվ քանի որ այս ամենին գումարվում է
Ջերմուկ բնաշխարհի անզուգական կենարար ուժն ու մաքուր օդը, այցելուն դառնում է լիովին
առողջ ու կենսունակ: Թեեւ Ջերմուկում գտնվելու մեկ օրն էլ իր բուժիչ ազդեցությունն
է թողնում մարդու առողջության վրա, սակայն ինչպես հավաստում է «Ջերմուկ աշխարհի»
բժշկուհի Գայանե Վարդանյանը, լիարժեք բուժման համար այստեղ պետք է մնալ 3 շաբաթ:
Սկզբնական շրջանում հնարավոր է հիվանդության սրում. դա ադապտացիոն շրջան է, մինչեւ
օրգանիզմի հարմարվելը տեղի բնակլիմայական պայմաններին, որից հետո միայն սկսվում է
բուժման գործընթացը: «Ջերմուկ աշխարհում» ստեղծված են ոչ միայն բուժման, այլեւ
հանգստի համար բարենպաստ պայմաններ: Լյուքս եւ սովորական համարների հարմարավետ կահավորանքը,
սանիտարական կատարյալ մաքրությունը, խաղասրահը, բարը, լողավազանը, կինոդահլիճը, գրադարանը,
էքսկուրսավարի ծառայությունը այցելուին ժամանակ չեն տալիս ձանձրանալու, այլ կտրում
են առօրյա հոգսերից եւ հանգիստը դարձնում լիարժեք: Համալիրի այցելուների երեխաները
գտնվում են մանկավարժների ուշադրության, հսկողության ներքո: «Ջերմուկ աշխարհում»
մեծ ուշադրություն է դարձվում սննդին: Այն կարող է մատուցվել այցելուի նախընտրությամբ՝
հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակը եւ օրգանիզմի առանձնահատկությունը: Սնունդը
միշտ թարմ է, հագեցած սարերի հարուստ բուսական վիտամիններով, որոնք վերականգնում
են այցելուի կենսական ուժերը: Տոնական օրերը նշվում են տոնական սեղաններով: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել