Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի

Ապրիլ 11,2006 00:00

ՕԵԿ-ի իրական դիրքորոշումը Ըստ կուսակցության, 5-րդ էներգաբլոկի վաճառքը ՌԴ-ին սոցիալական եւ տնտեսական առումով լավ է, իսկ քաղաքական տեսակետից՝ ոչ այնքան: Շաբաթ օրը «Առավոտ» օրաթերթը գրել էր, որ ես նշել եմ, թե Հրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասնավորեցումը ՌԴ-ին համապատասխանում է ՀՀ շահերին, ինչը չի արտացոլում իրական դիրքորոշումը: Խնդրի կարեւորությունից ելնելով՝ դրան անդրադարձել է նաեւ ԱԺ եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ըստ ՕԵԿ-ի դիրքորոշման, տնտեսական տեսանկյունից առաջիկա տարիների ընթացքում կարեւոր է, որ Հայաստանում կկատարվի ավելի քան 600 միլիոն դոլարի ուղղակի ներդրում էներգետիկայի բնագավառում, որի արդյունքում մենք կկարողանանք առավել չափով դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Սոցիալական տեսանկյունից գործարքի արդյունքում հնարավորություն կստեղծվի, որ մինչեւ 2009 թվականը Հայաստանում գազի գնի բարձրացումը լինի շատ չնչին, էլեկտրաէներգիայի գնի բարձրացում տեղի չի ունենա: Սա մեր ժողովրդի եւ արդյունաբերական ձեռնարկությունների համար ունի շատ կարեւոր նշանակություն: Ձեռնարկությունները պահպանելով արտադրանքի ցածր գները՝ կկարողանան ապահովել արտահանում, աշխատատեղեր պահպանելով: Սոցիալական առումով հասարակության մեջ կար լուրջ անհանգստություն՝ գազի գների բարձրացման եւ դրա հետեւանքով ընդհանուր գների թանկացման: Քաղաքական առումով պետությունը պետք է ունենա կարգավորիչ, վերահսկիչ բավարար գործառույթներ, պետական վերահսկողությունը պետք է լինի պատշաճ մակարդակի վրա եւ վերահսկի, էներգետիկ համակարգը, հատկապես ստրատեգիական բնույթի սուբյեկտների գործունեությունը: Մենք բազմիցս արտահայտվել ենք, որ ազգային անվտանգության եւ էներգետիկ անկախության տեսակետից պետությունը պետք է ունենա վերահսկողության եւ կառավարման որոշիչ լծակներ: Մենք պետք է շարունակենք էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը ԵՄ-ի, միջազգային այլ կառույցների եւ արեւմտյան աշխարհի հետ, խրախուսենք Հայաստանում այլընտրանքային էներգետիկ հզորությունների զարգացումը՝ փոքր ՀԷԿ-եր, հողմային էներգետիկա եւ այլն: ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Նշենք, որ վերոհիշյալ լուրը «Առավոտը» վերցրել է «Նոյյան տապանի» ուրբաթ օրվա լրահոսից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել