Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ-ն

Ապրիլ 08,2006 00:00

ՊՆ-ն պարտք է 50000 դոլար «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի չհրկիզվող պահարանում է գտնվում ռազմարդյունաբերական համակարգի նախկին աշխատակից (Հատուկ ծրագրերի գլխավոր վարչության) Ավիկ Օհանյանի նամակը: «1999թ. վարչապետ Վ. Սարգսյանը խոստացավ լուծել հարցը, նախագահի միջամտությամբ կազմվեց փաստաթղթերի փաթեթ, փոխանցվեց կառավարություն, սակայն վարչապետը չհասցրեց լուծել խնդիրը»,- ասվում է նամակում: Ա. Օհանյանի անձնական կապերի շնորհիվ 1993-94թթ. կազմակերպվել է «Նեյտրոն» գործարանում հոսքագծերի տեղադրումը: Գումարը՝ 46 հազար դոլար, հայթայթում է Օհանյանը, բանկային փոխանցումները՝ 24 հազար դոլար, կատարում է «Ռեգուլ» ֆիրման, 25 հազար դոլար էլ՝ Դաշնակցության բյուրոն: 9 վագոն բեռը՝ 17 հատ հոսքագծի արժեքը կազմել է 70 հազար դոլար: Պաշտպանության նախարարությունը աջակցում է Օհանյանին՝ նրան տրամադրելով ընդամենը 5000 դոլարը: Օհանյանին ՊՆ-ն պարտք է 50 հազար դոլար: Սակայն պարտքը չմարելու պատճառով նախկին ռազմարդյունաբերողը ստիպված է վաճառել իր 1 սենյականոց բնակարանը, եթե, իհարկե, այն կալանքի տակից հանվի (պարտատերը դատի է տվել): «Տղաս 5 տարեկան է, աղջիկս՝ 8, նրանց ճակատագրի համար ես պատասխանատու եմ»,- ասում է Ա. Օհանյանը: Իսկ ՊՆ Սերժ Սարգսյանին Ա. Օհանյանը գրել էր. «Ես գործարք չեմ արել պետության հետ՝ փող աշխատելու նպատակով: Պարզապես նախաձեռնել եմ ՌԱՀ-ի գործարաններից մեկի արտադրական հզորությունները: Ինձ ուղեկցել է հետեւյալ միտքը. զինամթերք արտադրող ժողովուրդն ինքնին անկախ է դառնում զինամթերք գործածելու խնդրում»: Օհանյանը փոքր-ինչ հուզական նրբերանգ էր հաղորդել նամակին. «Այն տարիներին, երբ մարդիկ հաստոց էին վաճառում պարսիկներին, ինչ-որ Ավիկ Օհանյան պարտք է արել՝ հաստոց բերել երկիր»: Չնայած, երբ թերթում ենք Օհանյանի աշխատանքային գրքույկը, պարգեւատրումներ բաժնում առկա է երկրի գնահատականը. արդյունաբերության նախարարությունը 1994-ին նշանակալի ավանդի համար նրան խրախուսել է 1000 դրամով: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Օհանյանի նամակում առկա ինչ-ինչ խնդիրներ առնչվում են ռազմական գաղտնիք հասկացության հետ, որից զերծ ենք մնում եւ նրա նման սպասում պաշտոնական արձագանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել