Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ

Ապրիլ 08,2006 00:00

Ոչ մի առումով արդարացված չէ Երեկ ՀՀՇ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ Վարչախումբը գազի գնի մեղմացման միջոցառումների անվան տակ կատարում է ժողովրդահաճ թվացող, իրականում ՀՀ ազգային անվտանգությունը վտանգող եւ սեփական իշխանությունը պահպանելուն ու վերարտադրելուն ուղղված հերթական քայլը: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը ռուսական պետական ընկերությանը օտարելը՝ դրա դիմաց երեք տարի Հայաստանի սպառողներին իբր էժան գազ տրամադրելու համար, արդարացված չէ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական առումներով: Քաղաքական առումով. երկրի ողջ էներգետիկան այլ պետության զիջելը այլ բան չէ, քան երկրի քաղաքական անկախության կարեւորագույն հիմքերից մեկի կորուստ: Ինքը՝ Ռուսաստանը, օրենքով ապահովում է ռազմավարական ոլորտներում, այդ թվում նաեւ էներգետիկայում պետական մասնաբաժնի գերակայությունը: Հայաստանում արդեն իսկ էներգետիկ հզորությունների 80 տոկոսը Ռուսաստանի սեփականությունն է: Այս գործարքով այդ տոկոսը գործնականում մոտենում է 100-ի: Տնտեսական առումով. ինչպես «Գույք՝ պարտքի դիմաց» հայտնի գործարքով, այս դեպքում եւս պետության սեփականությունն օտարվում է իր գնից անհամեմատ էժան եւ առանց հետագայում արդյունավետ աշխատելու որեւէ երաշխիքի: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը շահագործման դեպքում ընդամենը 2-3 տարում կարող է փակել այսօր դրա դիմաց տրված վճարը: Տնտեսական զարգացման երկնիշ թվերով պարծեցող վարչախումբն իր անճարակության դիմաց օտարին է զիջում երկրի վերջին ռազմավարական կարեւորագույն օբյեկտները՝ զուտ այսրոպեական սպառողական նպատակներով, ինչից ողջ ժողովրդի կրած իրական վնասը բազմակի գերազանցելու է թվացյալ տնտեսական օգուտը: Սոցիալական առումով. վարչախմբի մեկնաբանությունը՝ թե հիշյալ գործարքը իրականացվում է ելնելով Հայաստանի ժողովրդի սոցիալական շահերից՝ իբր մեղմելու համար բնական գազի սակագինը, անամոթ խաբեություն է. դրանով ոչ մի սոցիալական խնդիր չի լուծվում: Իրականում փոխհատուցվող գումարը հասնելու է հիմնականում բնակչության ապահովված շերտերին եւ գազ սպառող արտադրության տեր, վարչախմբի շուրջը գտնվող օլիգարխներին: Բնակչության առավել անապահով շերտերը եւ գազ չսպառող մասը դրանից ոչ միայն ոչինչ չեն ստանալու, այլեւ դա արվում է հենց նրանց հաշվին: Մինչդեռ գազի սակագինը կարելի էր նույն չափով մեղմել՝ այսօր դրա վաճառքից ստացվող եւ գրպանվող գերշահույթի ու առկա այլ ռեսուրսների հաշվին: Ընդ որում, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գործարքից նախատեսվող 248,8 միլիոն դոլարը ամբողջությամբ մտնում է պաշտպանության նախարարության ոչ մի կերպ չվերահսկվող հատուկ հաշիվ: Այսինքն՝ խայտառակ այս գործարքն իրականում մեկ նպատակ ունի. մի կողմից՝ մինչեւ առաջիկա ընտրությունները մեղմել հնարավոր սոցիալական ընդվզումը, մյուս կողմից գոյացնել հսկայական եւ չվերահսկվող ֆինանսական միջոցներ՝ ապահովելու համար վարչախմբի վերարտադրությունը այդ ընտրություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել