Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ

Ապրիլ 06,2006 00:00

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության (GOPAC)» Հայաստանի Ազգային կառույցի հիմնադրման կապակցությամբ եւ հաշվի առնելով համաշխարհային այդ կազմակերպության ընթացակարգերը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ազգային ժողովի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելիք միջազգային հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում, հիմք ընդունելով «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության (GOPAC)» նախագահ Ջոն Ուիլիամսի հետ իմ ձեռք բերված պայմանավորվածությունը, ստեղծվել է «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության (GOPAC)» Հայաստանի Ազգային կառույցը՝ Ազգային ժողովում ներկայացված բոլոր խումբ-խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ: «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպությունը» ստեղծվել է 2002-ին, ավելի քան 70 երկրների խորհրդարանականների նախաձեռնությամբ՝ Համաշխարհային բանկի ու այլ միջազգային հեղինակավոր կառույցների աջակցությամբ եւ նպատակ ունի բոլոր շահագրգիռ դերակատարների հետ համագործակցությամբ նպաստել խորհրդարանների վերահսկողական դերի ուժեղացմանը կոռուպցիայի դեմ մղվող պայքարում, խթանել ժողովրդավարական զարգացումների խորացումը: Համաշխարհային այդ կազմակերպությունը տարածաշրջանային եւ ազգային կառույցներ ունի բոլոր այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ կոռուպցիան շարունակում է մնալ հասարակությունների զարգացումը խոչընդոտող գործոն, եւ որտեղ կարեւորվում է պայքարը այդ երեւույթների դեմ: GOPAC-ի Հայաստանի Ազգային կառույցի ստեղծմամբ մենք մեկ անգամ եւս վերահաստատում ենք կոռուպցիան մեր երկրում արմատախիլ անելու անհրաժեշտությունն ու վճռականությունը: Համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարը եւ օրենքի անկողմնակալ կիրառումը մեծապես կնպաստեն ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, ազատ եւ մրցունակ շուկայի զարգացմանը: Աներկբա է, որ խորհրդարանի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ զանգվածային լրատվության միջոցների ակտիվ մասնակցությունը եւ արդյունավետ համագործակցությունը մեծապես կնպաստեն կոռուպցիայի պարտությանը, որն ի վերջո ուղեկցվում է ժողովրդավարության հաղթանակով»: ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել