Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ

Ապրիլ 06,2006 00:00

«Մեզ անհրաժեշտ են քաղաքացիներ» Ժան-Ժակ Ռուսոյին հիշելով՝ առաջարկում է «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը: Վարդան Խաչատրյանը վստահ է, որ այսօր մեր հասարակությունը աղճատված է. «Եվ աղճատվածությանը օգնում է ոչ միայն այն, որ հեռուստաալիքները վերահսկվում են, առաջանում են զոնալ կառույցներ, ինչպես առանձին վերցրած էթնիկական խմբերի կուսակցությունները, ինչը ազգային ամբողջականությունը պառակտելու, հասարակությանը ետ տանելու ուղղակի քայլեր են: Եվ այս պայմաններում խոսել առանձին վերցրած կուսակցության մասին, որը ի զորու կլինի փոխել իրավիճակը, չափազանցություն կլիներ: Բայց մենք ստիպված ենք Ռուսոյի ժամանակների խոսակցություն տանել եւ հայտարարել, որ մեզ այսօր անհրաժեշտ են քաղաքացիներ: Ըստ էության, մենք այսօր չունենք քաղաքացիներ, մեր քաղաքացիների զանգվածը չունի խտություն՝ հասարակությանը առաջ տանելու համար, եւ այս առումով այսօր ժամանակավրեպ չէր լինի խոսել այն մասին, որ ստեղծվեր քաղաքացիական շատ լայն շարժում, ֆորում, որին երեւի թե «Ժառանգություն» կուսակցությունը իր մասնակցությունը կբերեր, քանի որ միայն քաղաքացիական հասարակությունն է, որ ի զորու է իր վրա վերցնել Հայաստանին ուղղված մարտահրավերները»: Վարդան Խաչատրյանը վստահ է, որ այսօր մեր թիվ մեկ խնդիրը դիմադրողունակ հասարակության ստեղծումն է՝ թե արտաքին աշխարհի, թե ներքին խնդիրների առումով: Եվ այս տեսակետից նա գտնում է, որ կուսակցական ձեւաչափերը պետք է լուրջ ուշադրություն դարձնեն քաղաքացիական շարժմանը: Մեր զրուցակցի համոզմամբ, այսօր հայտնվել ենք ծուռ հայելիների մեջ, երբ կողմերից մեկը՝ օգտվելով լրատվական դաշտի սեփականաշնորհումից, իր սարքած եւ ձեւած տեղեկատվությունը սփռում է երկրով մեկ, իսկ հակառակ կողմը պարզապես զրկված է իրենն ասելու, հակառակը հաստատելու եւ հասարակությանը իրականությունը ներկայացնելու հնարավորությունից. «Եվ այդ պատճառով էլ տարածվում է համատարած բացարձակ կեղծ տեղեկատվություն՝ որպես բացարձակ ճշմարտություն՝ ծանրագույն մեղադրանքներով: Մարդուն մեղադրում են լրտեսության, պետական դավաճանության մեջ, եւ այդ մեղադրանքներին չի հաջորդում, ասենք, քրեական գործի հարուցում կամ դրանից բխող այլ գործողություններ, այսինքն՝ ակնհայտ է, որ տարածված է ապատեղեկատվություն՝ հասարակական գիտակցության վրա ազդելու նպատակով: Փորձենք ձեւայնացնել այդ բավականին աղմուկ հանած պատմությունը՝ երբ ռուսական թերթերից այստեղ արտատպվեց հայտնի հրապարակումը (մենք շատ լավ գիտենք, թե ինչպես եւ ինչ գումարներով են նման բաները պատվիրվում եւ հետո՝ արտատպվում հայկական մամուլում), հետո էլ ասացին, թե Արտաշես Գեղամյանին Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է եւ այլն: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել