Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Ապրիլ 01,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդԳլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՊՐՊՏՈՒՄՆԵՐ – Նմանն զնմանս գտանե,- ասաց Լիզան: – Էս գրաբարի անցա՞ր: Կարող ա՞ բանասիրական ես սովորում,- հարցրի ես։ – Պարզվում է՝ նաեւ գուշակ ես,- զարմացավ Լիզան:- Էֆենդին ճիշտ է ասում, որ սովորական մարդ չես: Ո՞նց գլխի ընկար, որ բանասիրականում եմ սովորում: – Գրաբարի՛ցդ,- ասացի ես.- առանց ակցենտի գրաբար ես խոսում: Համ էլ՝ Շիրազի գիրքը որ տնտղում էիր, մտածեցի՝ հաստատ բանասիրականի ուսանող կըլնես: – Ուսանողուհի՛,- ինձ ճշտեց Լիզան: – Ուսանողուհի, սպորտսմենուհի եւ, վերջապես, գեղեցկուհի: – Էնտեղ կոմերիտուհի էր,- ժպտաց Լիզան.- էնտեղ ուսանողուհի չկար: – Որտե՞ղ ուսանողուհի չկար: – «Կովկասի գերուհուց» չե՞ս ցիտատ բերում: – Ոչ մի տեղից էլ ցիտատ չեմ բերում. իմ մտածածն եմ ասում: – Իսկապե՛ս օրիժինալ ես մտածում: – Հատո՛ւկ չեմ մտածում. ինքնիրան ա ստացվում: – Փաստորեն, ամեն ինչից բացի, գուշակ է՛լ ես: – Գիտե՛մ, գիտե՛մ. գուշակ է՛լ ես, կախարդ է՛լ ես. չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես: – Հիմա էլ Սեւակի՛ն ցիտեցիր: Հաստատ դու է՛լ ես բանասիրականում սովորում: – Էդքան փոքր ե՞մ էրեւում: – Կամ էլ՝ ավարտել ես, բայց հաստատ՝ բանասիրականը: – Պարզվում ա՝ դո՛ւ էլ պակաս գուշակ չես: – Ես հիմնականում երազներով եմ գուշակում: – Էրազներով ո՞նց ես գուշակում: – Շատ պարզ. օրինակ, այսօր երազումս տեսել էի, որ Կինոյի տան մոտ մի կյաժ տղա խոսացնելու է ինձ: – Փաստորեն, էրազդ կատարվեց: – Ո՞նց կատարվեց,- զարմացավ Լիզան:- Դու ինձ չես խոսացրել: Նոր չէիր ասո՞ւմ, որ ե՛ս եմ քեզ ժպտացել: – Էլի՛ եմ ասում,- ասացի ես.- ժպտացե՛լ ես, էն էլ՝ ո՛չ թե մեկ, այլ՝ էրկո՛ւ անգամ: – Ստացվում է, որ ո՛չ թե դու ես ինձ խոսացրել, այլ ես՝ քե՛զ: – Բայց Շիրազի գիրքը որ տնտղում էիր, ե՛ս խոսակցությունը բացեցի: – Էդ Շիրազի գիրքն էլ որ չլիներ, երեւի հիմա Ծիծեռնակաբերդի այգով հետեւիցս լուռումունջ գալիս էիր: – Գնո՛ւմ էի: – Նույն բանն է: – Շիրազի գիրքը որ չըլներ էլ, մեկ ա՝ ձեր կուրսի Կառային գրախանութի մոտ հանդիպելու էինք ու էլի ծանոթանալու էինք: – Շատ խորացանք,- լրջացավ Լիզան.- արդեն շատ ենք խորանում ու մանրանում: – Հա,- ասացի ես.- մի քիչ էլ որ խորանանք՝ լրիվ կհիմարանանք: – Եթե ճիշտն ուզում ես իմանաս՝ մեր էս ծանոթության պատմությունը ծայրեծայր հիմարություն էր: – Նայած՝ ո՛ր կողմից ես նայում: – Որ կողմից էլ նայես՝ հիմարություն է: – Հիմարությունն էն կըլներ, որ ինձ ու Կառային ծանոթացրած չըլնեիր: – Կառայի անունն ինչ-որ շատ տվիր,- լրջացավ Լիզան.- կարող է՞ հավանել ես իրեն: – Էդ ձեր Կառային ուշադիր չեմ էլ նայել: – Դպրոցում լավ ե՞ս սովորել,- անսպասելի հարցրեց Լիզան: – Ոչ լավ, ոչ էլ՝ վատ: – Անատոմիայից ի՞նչ էիր ստանում: – Չեմ հիշում: Խի՞ ես հարցնում: – Աչքիս՝ կմախքների հանդեպ հակում ունես: – Ի՞նչ իմաստով: – Կառայի՛ իմաստով: – Էս արդեն խանդում ե՞ս: – Հավը երազում կորեկ է տեսնում: – Ես հավ չեմ: – Ես էլ կորեկ չեմ, բայց Կառայի անունը չափից շատ տվիր: – Փաստորեն՝ խանդում ես: – Լսի՛ր, Արմե՛ն, կարող ա՞ ինձ բոզի տեղ ես դրել,- անսպասելի ասաց Լիզան: – Արդեն վիրավորում ես,- անակնկալի գալով՝ ասացի ես: – Ո՞ւմ եմ վիրավորում: – Ի՛նձ: – Այսինքն՝ վիրավորվեցի՞ր: – Համարյա: – Պատերազմո՛ւմ են վիրավորվում,- ասաց Լիզան.- մեր մեջ առայժմ պատերազմ չի սկսվել: – Ուզում ես սկսես: – Չեմ հասկանում,- լրջացավ Լիզան.- ես ի՛նձ եմ բոզ ասում՝ քեզ ե՞մ վիրավորում: – Էրկուսիս էլ վիրավորում ես: – Դու նորմալ մարդ չես: – Էլի՛ ես վիրավորում: – Ուզում ես ասես՝ նորմալ ե՞ս,- ժպտաց Լիզան: – Ուզում եմ ասեմ՝ հա՛: Հանկարծ Լիզան սկսեց բարձրաձայն ծիծաղել ու հռհռալ, եւ իր հռհռոցն ու ծիծաղն էնքան ուժեղ էին ու էնքան երկար շարունակվեցին, որ կողքի սեղաններից սկսեցին մեզ նայել: – Կամա՛ց,- ասացի ես.- մարդիկ մեզ են նայում: – Ա՛յ, հիմա արդեն սկսում ես նորմալանալ,- ծիծաղը դժվարությամբ զսպելով ու դադարեցնելով՝ ասաց Լիզան: – Մարդիկ մեզ են նայում,- կրկնեցի ես: – Հասկացա,- ասաց Լիզան:- Ուրեմն, ասում ես՝ նորմալ ե՞ս: – Միանգամայն,- ասացի ես: – Դե հիմա ուշադիր ինձ լսիր,- միանգամայն լրջանալով՝ ասաց Լիզան: – Ասա՛,- ասացի ես.- ուշադիր լսում եմ: – Շատ ճիշտ ես անում, որ ուշադիր ես լսում. էս ասածս հատկապե՛ս պիտի ուշադիր լսես: – Ասա՛. շա՛տ ուշադիր եմ լսում: – Արմեն ջան,- ժպտաց Լիզան,- եթե դու նորմալ մարդ լինեիր, իմ մասին պիտի մտածեիր, որ էս աղջիկը կամ փչացած է, կամ էլ՝ առնվազն խելագար, այսինքն՝ գիժ: – Խի՞ պիտի ըտենց մտածեի,- զարմացա ես: – Բա խի՞ պիտի նորմալ աղջիկը շրջվեր ու իրեն հետապնդող տղային ժպտար: Որ Կոշիկի տան մոտ շրջվեցի ու քեզ ժպտացի՝ իմ մասին ի՞նչ մտածեցիր. մենակ թե՝ ճիշտն ասա: – Մտածեցի՝ ռուս ես: – Էդ երրորդ տարբերակը չէի մտածել,- ծիծաղեց Լիզան:- Էդքան նման ե՞մ ռուսի: – Քիթդ շատ փոքր ա: – Ի տարբերություն մարմնիս մյուս մասերի՞,- ավելի ուժեղ ծիծաղեց Լիզան: – Համարյա կուռնոս ես,- ասացի ես:- Կարող ա՞ մեջդ ռուսի արուն կա: – Ինձ էլի են ռուսի ու պալյաչկայի նմանեցրել,- ասաց Լիզան: – Որովհետեւ մազերդ շեկ են,- ասացի ես: – Քո մազերն է՛լ առանձնապես սեւ չեն,- ասաց Լիզան: – Հա,- ասացի ես: – Համ էլ՝ մազերս ներկած են, խելո՛ք,- ծիծաղեց Լիզան: – Այսինքն՝ ռուս չե՞ս: – Զտարյուն հայ եմ: Փաստորեն, էլի էն առաջին երկու տարբերակներն են մնում: – Ի՞նչ էրկու տարբերակ: – Բոզն ու գիժը,- ծիծաղեց Լիզան: – Էդ բառը գոնե կամաց ասա. մարդիկ մեզ են նայում: – Դե լավ, փչացած կասեմ. էդ բառը չեմ ասի: – Ինչ բառ ուզում ես ասա, մենակ թե՝ կամաց ասա. մարդիկ լսում են: – Շատ ես մարդկանց վրա ուշադրություն դարձնում. ավելի լավ է՝ ի՛նձ լսես: – Լսում եմ: Պարտադիր չի՛ գոռաս: – Չեմ գոռում. հանգիստ խոսում ենք: – Դե ասա՛,- ասացի ես: – Ուրեմն, երկու տարբերակներից ո՞րն ես ավելի խելքին մոտ համարում. փչացա՞ծը, թե՞ գիժը: – Իսկական փորձանք ես,- ասացի ես:- Ըսենց որ շարունակես՝ երկրորդ վարիանտն ավելի՛ խելքին մոտիկ կհամարեմ: – Այսինքն՝ գժի՞ վարիանտը: – Հա,- ասացի ես: – Գժի վարիանտն էլ է փաստորեն բացառվում, որովհետեւ ընդամենը մի քանի ամիս առաջ եմ փսիխո հանել: – Ի՞նչ փսիխո: – Վարորդականի համար: Չգիտե՞ս, որ վարորդական իրավունքի համար փսիխոն պարտադիր է: – Գիտեմ,- ասացի ես: – Պիտի նաեւ իմանաս, որ գժերին փսիխո չեն տալիս: – Փողով ամեն ինչ էլ հնարավոր ա. հիմի ո՞վ ա ձրի շոֆերական պռավա ստանում: – Ճիշտ ես ասում. ես է՛լ եմ վարորդական էդ իրավունքիս համար կաշառք տվել, բայց կաշառքը վարորդական իրավունքի՛ համար են վերցնում, ոչ թե փսիխոյի: Ո՞ր հոգեբույժն է գլխից ձեռ քաշել, որ փողով փսիխո տա: – Դրանով ի՞նչ ես ուզում ասես: – Ուզում եմ ասել՝ գժի տարբերակն է՛լ է արանքից դուրս գալիս, եւ մնում է առաջին տարբերակը, այսինքն՝ բոզի՛ տարբերակը: – Մի՛ գոռա: – Չեմ գոռում. երեւի ականջներդ են ձեն տալիս, կամ էլ, երեւի, վախեցած ես: – Ինչի՞ց եմ վախեցած: – Էդ առաջին տարբերակից: – Առաջին տարբերակից խի՞ պիտի վախենամ. որ ուզում ես իմանաս՝ առաջին տարբերակն ինձ շատ էլ ձեռնտու տարբերակ ա: – Մտքովդ արքայությո՞ւն անցավ,- ժպտաց Լիզան: – Ի՞նչ արքայություն: – Առաջին տարբերակի իմաստով: – Էդ տարբերակներից էնքան խոսացինք՝ էս կոֆեից բան չհասկացանք,- ասացի ես՝ նկատելով, որ երկուսիս բաժակներն էլ դատարկ են: – Ամեն ինչ ուզում ես հասկանաս: – Դո՛ւ ես ուզում ամեն ինչ բացատրես, բայց ամեն ինչ ավելի ես խառնում: – Ի՞նչն եմ ավելի խառնում: – Էդ տարբերակները: – Մի բանից պիտի խոսենք՝ խոսում ենք,- նեղացավ Լիզան.- հո խուլուհամրի պես սուսուփուս չե՞նք նստի: – Ասում ես՝ մի հատ էլ կոֆե չխմե՞նք. էս մեկից բան չհասկացանք,- խոսքը փոխեցի ես: – Դու ուզո՞ւմ ես,- հարցրեց Լիզան: – Հա,- ասացի ես: – Եթե ուզում ես, Էֆենդուն ասա՝ թող մի հատ էլ սարքի: – Դու չես ուզո՞ւմ: – Ինչի՞ չպիտի ուզեմ. հո սրտային չե՞մ: – Էրկու հատ էլ սուրճ, Էֆենդի՛,- գոռացի ես: – Մի՛ գոռա. էդ մարդը խուլ չի,- ասաց Լիզան: – Էս նմուտին, էս սհաթին, բատոնո՛ Արմենակ,- ինձ ժպտալով՝ ասաց Էֆենդին: – Էս մարդն ավելի շուտ թիֆլիսեցի ա, քան՝ պոլսեցի,- ասացի ես: – Հաստատ չես կարա ասես,- ասաց Լիզան: – Մեջը կինտոյական բան կա,- ասացի ես: – Բոլորիս մեջ էլ կինտոյական բան կա,- ասաց Լիզան:- Ինքը որ ուզում է պոլսեցի լինի, դու ինչո՞ւ ես դեմ: – Դեմ չեմ. թող պոլսեցի ըլնի,- ասացի ես: – Ինքը ուզում է մարդկանց ուրախացնի,- ասաց Լիզան.- վատ բան է՞ ուզում: – Ինքը շատ լավ բան ա ուզում, բայց վատն էն ա, որ մարդիկ չեն ուզում ուրախանան: – Ո՞վ չի ուզում ուրախանա: – Մեկը՝ դու: – Ինչի՞ց եզրակացրիր, որ չեմ ուզում ուրախանամ: – Մի ժամ ա՝ ինչ-որ տարբերակներից ես խոսում: – Հատուկ եմ էդ տարբերակներից խոսում, որ մի քիչ ուրախանանք,- ասաց Լիզան.- դու որ չես խոսում, ե՛ս եմ ստիպված խոսում: – Չես խոսում. հարցաքննում ես: – Դո՛ւ հարցաքննիր,- ասաց Լիզան.- դո՛ւ ինձ հարցաքննիր: – Ես քննիչ չեմ, որ մարդկանց հարցաքննեմ: – Ծիծաղեցե՛ք, երեխաներ, ծիծաղը լա՛վ է մարդուն,- մեր լրջացած դեմքերը տեսնելով՝ ասաց Էֆենդին, հետո սկուտեղն ու սուրճերը մեր սեղանին դնելով՝ ավելացրեց.- բարի վայելո՛ւմ: – Շնորհակալություն,- ասաց Լիզան: – Մերսի՛, Էֆենդի՛,- ասացի ես: – Նորե՛ն համեցեք,- ասաց Էֆենդին ու գնաց՝ սկուտեղը հետը տանելով: – Որ քննիչ չես, մի հետաքրքիր բան ասա՝ լսենք,- ասաց Լիզան: – Ավելի լավ ա՝ էրազդ մինչեւ վերջ պատմես. ասում ես՝ կյաժ տղա ե՞ս տեսել: – Էդ երազս հնարեցի, որ մեզ մի քիչ լավ զգանք, բայց ինչ-որ չի ստացվում,- ասաց Լիզան: – Կստացվի,- ասացի ես՝ Լիզայի ձեռքը բռնելով: – Առաջին տարբերակի վրա կանգ առա՞ր,- ժպտաց Լիզան՝ ձեռքը կտրուկ հետ քաշելով: – Առաջինից բացի ուրիշ տարբերակ չմնաց,- ասացի ես: – Կա՛,- ասաց Լիզան.- չորրորդ տարբերակ է՛լ կա: – Ի՞նչ չորրորդ տարբերակ,- զարմացա ես: – Ավելի ճիշտ՝ դա նախնակա՛ն տարբերակն է: – Ի՞նչ նախնական տարբերակ: – Ինձ փոքրուց երես են տվել,- ասաց Լիզան: – Ո՞վ ա էրես տվել,- հարցրի ես: – Ծնողնե՛րս. հիմնականում՝ հայրս: – Ո՞նց ա էրես տվել: – Ես մեր տան ամենափոքրն եմ: – Հետո՞ ինչ: – Ծնողներիս յոթերորդ աղջիկն եմ,- ասաց Լիզան:- Հայրս մտքին դրել էր անպայման տղա ունենալ, բայց որ ես ծնվել եմ, հույսը կտրել ու ասել է՝ էս մեկն իմ տղեն ա: – Հաստատ մանթռաշից ա ըտենց ասել,- ասացի ես: – Չգիտեմ ինչից է ասել, բայց ինձ տղայի պես ազատ են մեծացրել. թողել են՝ ազա՛տ մեծանամ: – Ի՞նչ իմաստով ազատ: – Տղաների հետ պահմտոցի ու ֆուտբոլ էի խաղում, տղաների պես մազերս կարճ էի կտրում: – Հիմա է՛լ են մազերդ կարճ: – Հա,- ասաց Լիզան.- էն ժամանակներից է էդ սովորությունը մնացել: – Քեզ ըտենց շատ ա սազում: – Հազիվ մի հատ կոմպլիմենտ արիր, տնա՛շեն,- ծիծաղեց Լիզան: – Հետո՞. ասում ես՝ փոքրուց էրես ե՞ն տվել: – Հա. ինչ ուզել եմ՝ առել են: – Ավտո էլ ե՞ն առել: – Չէ. ավտո չեմ ուզել: – Բա էդ փսիխոն խի՞ ես հանել: – Պապաս ավտո ունի: Որ արձակուրդներին գյուղ գնամ՝ մեկ-մեկ կքշեմ,- ասաց Լիզան: – Ի՞նչ գյուղ,- հարցրի ես: – Մեր գյուղը,- ասաց Լիզան: – Ձերը ո՞ր գյուղն ա: – Դժվար թե լսած լինես. Ղափանի գյուղերից է: – Բա արձակուրդներին գյուղ չես գնացե՞լ: – Գնացել էի, բայց մի ամիս էլ չդիմացա,- ասաց Լիզան.- էս Երեւանին արդեն շատ եմ վարժվել: – Երեւանում քեզ ավելի՞ լավ ես զգում: – Չէի ասի,- ասաց Լիզան.- որ գալիս եմ քաղաք՝ գյո՛ւղն եմ կարոտում, բայց որ գնում եմ գյուղ՝ քաղա՛քն եմ կարոտում: – Փաստորեն, տեղդ չես գտնում: – Կարելի է էդպես ասել,- ասաց Լիզան.- էս անտեր քաղաքին որ վարժվում ես՝ էլ չես կարողանում գյուղում մնալ: Դասերիս դեռ մի ամիս կա, բայց հիմարի պես վեր կացանք ու եկանք: – Ո՞ւմ հետ էկաք: – Քրոջս հետ: Ես երրորդ կուրս եմ, քույրս՝ հինգերորդ: – Քո՞ւյրդ որտեղ ա սովորում: – Մեր բանասիրականում,- ասաց Լիզան: – Էդ ո՞նց ա, որ էրկուսդ էլ բանասիրական եք ընդունվել: – Դու քո տղա տեղով բանասիրականն ես ավարտել՝ ես չեմ զարմանում, դու ե՞ս մեր բանասիրական սովորելու վրա զարմանում,- ասաց Լիզան: – Չեմ զարմանում,- ասացի ես.- ուղղակի հարցնում եմ: – Դու էլ ե՞ս մեր համալսարանն ավարտել,- հարցրեց Լիզան: – Ես մանկավարժականն եմ ավարտել,- ասացի ես: – Զգացվում էր,- ասաց Լիզան: – Ինչի՞ց էր զգացվում: – Մակարդակից: – Մակարդակս շատ ա՞ ցածր: – Հեչ հանաքի չես դիմանում,- ասաց Լիզան: – Մենակ համալսարանի ու մանկավարժականի վեճն ա մեզ պակաս,- ասացի ես: – Ես է՛լ վեճ չեմ սիրում,- ասաց Լիզան.- ուղղակի՝ էսօր առավոտից սիրտս մի տեսակ նեղված է: – Ինչի՞ց ա նեղված: – Էսօր առավոտ որ արթնացա՝ հասկացա, որ հիմարություն էր էսքան շուտ գյուղից գալս: Մինչեւ սեպտեմբերի մեկն ինչո՞վ պիտի զբաղվեմ՝ չգիտեմ: Որ գյուղում էի՝ ուշքս ու միտքս էստեղ էր, բայց հիմա որ էստեղ եմ, փոշմանում եմ, որ մի քսան օր էլ գյուղում չմնացի: – Որ գյուղում մնայիր՝ էսօր իրար չէինք հանդիպի,- ասացի ես: – Որ հանդիպեցինք՝ ի՞նչս ավելացավ: – Ի՞նչդ էիր ուզում ավելանար: – Խոսք է՝ ասում եմ,- ասաց Լիզան.- իրո՛ք որ. ի՞նչս պիտի ավելանար: – Ես, օրինակ, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք: – Սկզբում ե՛ս էլ շատ ուրախացա: – Սկզբում՝ ե՞րբ: – Որ իմացա անունդ Արմեն է՝ շատ ուրախացա: – Անո՞ւնս ինչ կապ ունի: – Էդ անունը շատ եմ սիրում,- ասաց Լիզան:- Ճանապարհին որ հետեւիցս գալիս էիր, ինձ-ինձ մտածում էի՝ եթե անունն Արմեն լինի, անպայման հետը կծանոթանամ: – Երազանքդ, փաստորեն, կատարվել ա,- ասացի ես: – Իսկ ազգանո՞ւնդ ինչպես է,- հարցրեց Լիզան: – Շատ լավ ա,- ասացի ես.- Շեկոյան: Գույնիցս չի զգացվո՞ւմ: – Զգացվում էր,- ասաց Լիզան.- զգում էի, որ շատ արտասովոր ազգանուն կունենաս: – Ինչի՞ց էիր զգում,- զարմացա ես: – Չգիտեմ,- ասաց Լիզան:- Շատ ուժեղ զգացողություն ունեմ: – Շատ արտասովոր աղջիկ ես: – Այսի՛նքն: – Այսինքն՝ ուրիշներին հեչ նման չես: – Ասում ես՝ ուրա՞խ ես, որ ծանոթացանք: – Դու ուրախ չե՞ս: – Առանձնապես տխուր էլ չեմ: – Բայց մինչեւ ինձ հանդիպելը տխուր էիր, չէ՞,- ժպտացի ես.- փոշմանել էիր, որ գյուղից շուտ ես էկել: – Մարդը միշտ եղածի՛ց է փոշմանում,- ասաց Լիզան.- որ գյուղում մնայի՝ պիտի փոշմանեի, որ գյուղում եմ մնացել: – Գյուղում ո՞վ ունես: – Ծնողներս են, մեկ էլ՝ տատս ու պապս: – Բա ձեր յոթ աղջկե՞րքը: – Յոթից հինգն ամուսնացած են. հինգից չորսը շրջանում են, մեկը՝ Երեւանում: Ես ու ինձնից մեծն էլ ուսանող ենք: – Ուսանողուհի՛,- ասացի ես: – Ուսանողուհի,- ասաց Լիզան: – Բա էստեղ որտե՞ղ եք ապրում: – Այգեստանում վարձով ենք ապրում,- ասաց Լիզան:- Չերյոմուշկայի քույրս համոզում է, որ իրենց տանն ապրենք, բայց մենք չենք ուզում իր ընտանիքի վրա բեռ դառնանք: – Էրկուսդ էլ, ասում ես, բանասեր ե՞ք: – Հի՛նգս ենք բանասեր,- ժպտաց Լիզան:- Յոթիցս երկո՛ւսն են Պոլիտեխնիկն ավարտել: – Մի տնից հինգ բանասեր. շատ չի՞: – Ոչ թե հինգ, այլ՝ յոթ,- ծիծաղեց Լիզան.- ծնողներս է՛լ են բանասեր: – Պարզ ա,- ասացի ես: – Ի՞նչն է պարզ,- հարցրեց Լիզան: – Ժառանգական ա,- ասացի ես: – Չեմ կարծում, թե ժառանգական բան կա,- ասաց Լիզան.- ուղղակի էդպես է ստացվել: Բա դո՞ւ ոնց ես բանասիրական ընկել: – Բանասիրականն իմ միակ վարիանտն էր: – Ի՞նչ իմաստով: – Ամե՛ն իմաստով: Մորս բոլոր ծանոթները մանկավարժականի բանասիրականում էին: Ինքն է՛լ ա էդ ֆակուլտետն ավարտել: – Ափսոս,- ասաց Լիզան.- ասում են՝ շատ անմակարդակ տեղ է: – Ի՞նչն ա անմակարդակ տեղ: – Ձեր էդ մանկավարժականը: – Ո՞վ ա ասում: – Մարդիկ: – Էդ ասողներին մի՛ հավատա: – Բա ո՞ւմ հավատամ: – Ի՛նձ: Էդքան անմակարդակ ե՞մ: – Քեզ համարյա չեմ ճանաչում: Ասում ես՝ ծանոթով ե՞ս ընդունվել: – Հա: Որ էդ տարի չընդունվեի՝ բանակ էի գնալու: – Էդքան սարսափելի է՞: – Ի՞նչը: – Բանակը: – Մորս համար էր սարսափելի: – Հետո՞: Բանակից պրծա՞ր: – Պրծնելը պրծա, բայց հետո գնացի: Գնացի բանակ, որ գյուղի՛ց պրծնեմ: – Ի՞նչ գյուղ: – Հոկտեմբերյանի գյուղերից մեկում դասատու էի աշխատում. մտածեցի՝ ավելի լավ ա բանակ գնամ, քան՝ յոթ տարի գյուղում դասատու աշխատեմ: – Ճիշտ ես մտածել,- ասաց Լիզան:- Հետո՞. գյուղո՞ւմ էր վատ, թե՞ բանակում: – Ո՛չ գյուղում էր վատ, ոչ էլ՝ բանակում: – Հա,- ասաց Լիզան.- մարդ որ իրեն լավ է զգում՝ ամեն տեղ էլ լավ է զգում, բայց որ վատ է զգում՝ ամեն տեղ է վատ զգում: Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել