Կադաստրը
«փոքրացրել էր» տարածքը Մասիսի Գեղանիստ գյուղի բնակչի՝ հանգուցյալ Աղավնի
Մանուկյանի տունը ժառանգության իրավունքով փոխանցվել էր Հովհաննես Մանուկյանին: Վերջինիս
սպանությունից հետո տունը եւ 1000 քմ հողամասը (50.3 քմ շինությամբ) բնականաբար պետք
է անցներ նրա կնոջն ու անչափահաս 3 երեխաներին: «Ամուսնուս մահից հետո, ըստ օրենքի՝
ժառանգության իրավունքի 2003թ. փետրվարի 11-ի 90 վկայագրի, տրվել է անշարժ գույքի
սեփականության թիվ 0206037 վկայականը, որում, սակայն, չգիտես ինչու, վերոնշյալ շինությունը
դարձել է 36.7 քմ՝ 50.3 քմ-ի փոխարեն, իսկ հողամասը՝ 400 քմ-ի փոխարեն՝ դարձել 320
քմ»,- ասում է Անահիտ Մանուկյանը: Շինության վրա ձեռնարկվել է «ապօրինի շինարարություն»
(քանվել է տունը) եւ փաստորեն անշարժ գույքի կադաստրի Մասիսի տարածքային ստորաբաժանումը
դուրս է եկել առուվաճառքի պայմանագրի շրջանակներից: Դեռ 1989թ. Հովհաննես Մանուկյանը
կնքել էր համագյուղացի Վանյա Մուրադյանի հետ պայմանագիր եւ վերջինիս էր անցել 61,7
քմ բնակելի տարածությունն ու 600 քմ հողամասը, իսկ հիշատակված տարածքը եւ հողամասը
հետեւաբար անցել էր Հովհաննես Մանուկյանին: Անահիտ Մանուկյանը հայցադիմումով դիմել
էր Արարատի մարզի առաջին ատյանի դատարան եւ պահանջում էր անվավեր ճանաչել հավելագրված
հողամասի եւ շինության հատակագծի, չափերի ամրագրման մասով ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի Մասիսի տարածքային ստորաբաժանման կողմից տրված վկայականը
եւ պարտավորեցնել կադաստրին կատարել չափագրում՝ հողամասի եւ շինության իրական չափերն
ամրագրելու համար, ինչպես եղել է ամուսնու օրոք: Գործին կցվել էր նաեւ Գեղանիստ համայնքի
ղեկավարի 12 որոշումը, ընդ որում, նույն օրը կայացվել էր երկու իրարամերժ որոշում.
մեկով Հ. Մանուկյանին հատկացվել էր 320 քմ տարածք, Վ. Մուրադյանին՝ 700 քմ: «100
քմ հողատարածքը վերցվել է ամուսնուս հողամասից, արդյունքում՝ 400 քմ եւ գումարած
20% թվաբանության արդյունքում կազմել է ոչ թե 480, այլ 320 քմ»,- շարունակում է ընդվզել
Ա. Մանուկյանը: Առաջին ատյանի դատարանին այս ընթացքում իր գրավոր հայտարարությունն
էր ուղարկել Գեղանիստ գյուղի սովխոզի նախկին տնօրեն Սամվել Մկրտչյանը, որը պաշտոնապես
գրել էր եւ հաստատել. «Իմ կողմից հողհատկացման թիվ 32ա եւ 33ա հրամաններով՝ Վ. Մուրադյանին՝
600 քմ եւ Հ. Մանուկյանին՝ 400 քմ, համապատասխանում են իրականությանը, ինչ վերաբերում
է սովխոզի ժապավենամատյանում Հ. Մանուկյանի դիմաց 300 քմ նշմանը, այն չի համապատասխանում
իրականությանը, քանի որ սխալը թույլ է տրվել իմ եւ իմ աշխատակցի անուշադրության հետեւանքով»:
Սակայն Ա. Մանուկյանի հայցը մերժվել է դատարանում հենց այս անուշադրության արդյունքում
եւ երեխաները կանգնած են իրենց հոր թողած ժառանգությունը կորցնելու վտանգի առաջ:
Ռ. Մ.