ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04: Առավոտից ձեր մեջ մեծ ուժ կլինի կուտակված: ՑՈՒԼ 21.04-21.05:
Վիճելի հարցերում մի շտապեք ճնշում գործադրել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Զուգընկերը
ձեզ երանության բազում պահեր կպատճառի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է՝
ֆինանսական հաջողություն ունենաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Անհրաժեշտ է վերանայել
երբեմնի կյանքի ընկերոջ հետ հարաբերությունները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հաջող
գործարքները ձեզ պատկառելի շահույթ կբերեն: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ընդհանուր
առմամբ հաջող օր է, որը կբացվի հաճելի անակնկալներով: ԿԱՐԻՃ 24.10-22.11:
Օրվա մի մասը տրամադրեք ձեր արտաքինին: ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Ձեր հմայքն
այսօր կհասնի գագաթնակետին: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Կարելի է երեկոն անցկացնել
հարազատների կամ ընկերների շրջապատում: ՋՐՀՈՍ 21.01-19.02: Շաբաթվա վերջին
աշխատանքային օրը հոգնածության զգացում կառաջացնի: ՁՈՒԿ 20.02-20.03:
Խորհուրդ է տրվում այսօր ավարտին հասցնել բոլոր գործերը: