Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունը

Մարտ 29,2006 00:00

Նախարարությունը դատարան չներկայացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում լրագրող Էդուարդ Սախինովի հայցադիմումը՝ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության դեմ: Սախինովը պահանջում է նախարարությանը «հարկադրել կատարելու» ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ իր օգտին կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ այն է՝ ավարտին հասցնել իր վավերագրական ֆիլմի նկարահանումները: Սախինովը, որը «Կարինա» հեռուստաընկերության տնօրենն է, տեղեկացրել է դատարանին, որ Արեւմտյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 175-ամյակի կապակցությամբ 2004թ. մարտի 12-ին ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարին վերոնշյալ նախագծի իրականացման համար: Ըստ Սախինովի՝ դեսպանը նաեւ պաշտոնապես տեղեկացրել էր, որ վերոնշյալ կինոնկարը 02/1762 գրությամբ տեղ է գտել «Հայֆիլմ» կինոստուդիայի 2005 թ. արտադրական ծրագրի մեջ: Նկարահանումները, սակայն, մինչ օրս չեն սկսվել: Թեեւ կազմվել էր նախահաշիվը՝ 59.989 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններզում: Ինչպես ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, այնպես էլ «Հայֆիլմ» կինոստուդիան խոչընդոտել են կինոնկարը կյանքի կոչել եւ սակայն մինչ օրս չի հիմնավորվել՝ ինչ հիմքով: Այն դեպքում, երբ առկա է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ նախարարության միջեւ կնքված պայմանագիրը: Պայմանագրի ժամկետները անցել են ոչ Սախինովի մեղքով, այլ պատասխանող նախարարության, որը խոչընդոտել է նաեւ ստեղծագործական ողջ խմբի աշխատանքային գործունեությանը: Մշակույթի նախարարությունը, որը երեկ դատարան չէր ներկայացել, գրավոր տեղեկացրել էր, որ Սախինովը պատշաճ հայցվոր չի, հետեւաբար՝ նրա պահանջն էլ պատշաճ համարվել չի կարող: «Հայֆիլմը» ուղարկել էր առարկություններ, որի մեջ նաեւ 80 թվակիր մի պայմանագիր, որի համաձայն «Միասնական ճակատագրերով ենք ուժեղ» կինոնկարում այն սցենարն է դրվել, որը Սախինովինն է: «Եթե պատասխանողը նկատի չի ունեցել, որ 2 ստեղծագործությունների հիմքում ընկած է միեւնույն սցենարը, ապա ակնհայտ է, որ ներկայացված պայմանագիրը որպես ապացույց չէր կարող գնահատվել»,- ասում է Սախինովը: Սակայն հավանական է, որ գործ ունենք նաեւ հեղինակային իրավունքի կոպիտ ոտնահարման փաստի հետ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել