Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերոբիչը

Մարտ 25,2006 00:00

«Սերոբիչը կառուցեց, Ջումշուտիչը քանդում է» Բողոքում են գյուղացիները Լոռվա մարզի Վահագն գյուղի բնակիչներից ստացած բողոքի համաձայն, արդեն մի քանի ամիս է՝ ինչ քանդում են հիշյալ եւ Անտառամուտ գյուղերը սպասարկող պոմպակայանի ջրագծերը: Դեբեդ գետի վրա կառուցված այս պոմպակայանը 30 տարվա պատմություն ունի, դրանով սնվում էին հարակից գյուղերի դաշտերը: Վերջին տասնամյակում պոմպակայանը կանգնած էր, մեր նամակագիրների վկայությամբ՝ թալանված չէր, պարզապես անգործության էր մատնված եւ հնարավոր էր փոքրիկ ներդրումով վերագործարկել: «Լուսահոգի Կարեն Սերոբիչը կառուցեց, մարզպետ Հենրիկ Ջումշուտիչը քանդեց (նկատի ունեն Լոռիի մարզպետ Հենրիկ Քոչինյանին.- Ռ. Ա.): Պետությունն ամեն տարի ավելացնում է ոռոգման ցանցն ընդլայնելու ներդրումները՝ ոչ նրա համար, որ եղածն էլ վերացնեն, մեզ էլ թողնեն անձրեւի հույսին»,- դժգոհում են նամակագիրները: Ըստ ներկայացվածի՝ շուրջ 15 կմ ձգվող 600-1000 դյույմանոց խողովակները ապամոնտաժվել են Լոռիի մարզպետ Հենրիկ Քոչինյանի կարգադրությամբ, բաժանվել հավասար մասերի եւ ուղարկվել կեսը՝ մարզպետի հայրենի Շնող գյուղ, կեսն էլ՝ Ձորագէս: Երկու վայրում էլ նախատեսված է կառուցել նոր ՀԷԿ-եր: Գյուղացիների տեղեկությամբ՝ երկրորդը Ձորագէսի հարեւանությամբ կառուցում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը: Ըստ մեր ստացած բողոքի՝ «մարզպետի «ջանքերով» վերջերս ապամոնտաժվել է նաեւ Վանաձորի երկաթուղային կայարանից մինչեւ Դարպաս գյուղի Ճալեն գործարանային ավան տանող երկաթգիծը, միայն թե կիլոմետրերով ռելսերը եւ տոննաներով շպալները գնացել են մի ուղղությամբ, առանց կիսվելու»: Ցանկալի էր, որ բողոքն ավարտեինք Լոռվա մարզպետարանի պատասխանով, բայց հեռախոսային փորձն ավարտվեց անհաջողությամբ, այս անգամ էլ, թերեւս՝ «ԱրմենՏելի» ջանքերով: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել