Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԻՉ ՔՎԵԱՏՈՒՓԵ՞Ր

Մարտ 25,2006 00:00

ՀԱՇՎԻՉ
ՔՎԵԱՏՈՒՓԵ՞Ր «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը
պատրաստել է «Ընտրական օրենսգրքի» ամբողջական նախագիծ, որն ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը
դրել է ԱԺ-ում շրջանառության մեջ: Բայց այդ նախագիծը շատ արագ է պատրաստվել
ու կան մի շարք թերություններ,- ասաց «Ժողովրդավարություն» կազմակերպության փոխնախագահ,
իրավաբան Հրայր Թովմասյանը:- Տասնյակ սկզբունքային հարցեր լուծված են այդ նախագծում:
Լրամշակման անհրաժեշտություն ունեն մի քանի հարցեր, եւ մի քանիսն էլ դեռեւս տեղ չեն
գտել պրն Քոչարյանի ներկայացրած նախագծում: Այս ընթացքում զրուցել եմ մասնագետների
հետ, որոնք պատրաստակամություն են հայտնում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության
դեպքում բոլոր ընտրատեղամասերում ապահովել հետեւյալ տեխնիկական հագեցվածությունը:
Նախ, ընտրական բոլոր տեղամասերը պետք է ունենան հաշվիչ քվեատուփեր, որոնք յուրաքանչյուր
վայրկյան կարձանագրեն, թե քվեատուփում քանի քվեաթերթիկ կա, եւ որը որ ժամին է գցվել:
Բացի այդ՝ բոլոր քվեաթերթիկներն իրենց վրա կունենան պաշտպանիչ միջոցներ, որոնք կբացառեն
այլ քվեաթերթիկի հայտնվելը քվեատուփում: Ընտրության ներկայացած յուրաքանչյուր ընտրողի
անձնագիրը «սքան» կարվի եւ այդ տեղեկատվությունը կպահպանվի համակարգչում: Յուրաքանչյուր
ընտրատեղամասում կլինի մի տեսախցիկ, որը միացված կլինի համակարգչի, իսկ ինտերնետային
ցանցով՝ համապատասխան կայքին: Ու ինտերնետից ցանկացա՛ծ օգտվող կարող է ցանկացա՛ծ
պահի հետեւել ցանկացա՛ծ տեղամասում կատարվողին: Այս ամենին պիտի հավելվեն
հավասարակշռված ընտրական հանձնաժողովները: Մեր առաջարկն է՝ իշխանությունն ու ընդդիմությունը
ընտրական հանձնաժողովներում պետք է ներկայացված լինեն հավասարապես: Բացի այդ՝ զույգ
կամ կենտ բոլոր ընտրահանձնաժողովների նախագահներ պետք է ընտրվեն կառավարությունում
ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչներից, իսկ այդ տեղամասերում տեղակալը
եւ քարտուղարը պետք է լինեն կառավարությունում չընդգրկված կուսակցությունների կազմից:
Եվ հակառակը: Նման մի քանի տարրերը, իմ կարծիքով, կերաշխավորեն ընտրական գործընթացում
կեղծիքների բացառումը: Բայց այնուամենայնիվ՝ կա մի ընտրակեղծիք, որի դեմ «Ընտրական
օրենսգրքով» անզոր է պայքարել՝ ընտրակաշառքը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել