ՀՍԿԱՆԵՐԸ ԵՐԵԿ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԷԻՆ Մոնակոյում ընթացող շախմատի «15th Amber Blindfold and Rapid Cess Tournament» միջազգային գերմրցաշարում երեկ առաջին հանգստյան օրն էր: Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը «կույր» շախմատում սպիտակներով միավորը բաժանեց դանիացի Պետեր-Հեյնե Նիլսենի հետ, իսկ արագ շախմատում սեւերով պարտություն կրեց նրանից, որի պատճառով մրցաշարային աղյուսակում մի փոքր զիջեց դիրքերը: Սակայն հիմնական պայքարը դեռ առջեւում է ու դեռ շատ ջուր է հոսելու: Մյուս զույգերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ֆրանսիսկո Վալյեխո-Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 0:1 եւ 1:0, Պյոտր Սվիդլեր-Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1:0 եւ 0:1, Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ՝ 1:0 եւ 1/2, Լյուկ Վան Վելլի-Վեսելին Տոպալով՝ 0:1 եւ 1:0, Պետեր Լեկո-Վասիլի Իվանչուկ՝ 1/2 եւ 1:0: Չորս տուրից հետո ընդհանուր մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի. 1-2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաս.) 5,0 Ալեքսանդր Մորոզեւիչ (ՌԴ) 5,0 3-5. Լեւոն Արոնյան (Հայաստան) 4,5 Պետեր Լեկո (Հունգարիա) 4,5 Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 4,5 6-8. Բորիս Գելֆանդ (Իսրայել) 4,0 Պետեր Նիլսեն (Դանիա) 4,0 Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) 4,0 9-10. Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ) 3,5 Լյուկ Վան Վելլի (Նիդեռ.) 3 ,5 11. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 3,0 12. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 2,5 Իսկ ըստ առանձին մրցաձեւերի՝ մասնակիցները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. «Կույր» շախմատ. 1-2. Ալեքսանդր Մորոզեւիչ 3,0 Վեսելին Տոպալով 3,0 3. Պետեր Լեկո 2,5 4-8. Լեւոն Արոնյան 2,0 Ֆրանսիսկո Վալյեխո 2,0 Վասիլի Իվանչուկ 2,0 Վիշվանաթան Անանդ 2,0 Պյոտր Սվիդլեր 2,0 9-11. Բորիս Գելֆանդ 1,5 Ալեքսանդր Գրիշչուկ 1,5 Լյուկ Վան Վելլի 1,5 12. Պետեր Նիլսեն 1,0 Արագ շախմատ 1-2. Վիշվանաթան Անանդ 3,0 Պետեր Նիլսեն 3,0 3-4. Լեւոն Արոնյան 2,5 Բորիս Գելֆանդ 2,5 5-9. Ալեքսանդր Մորոզեւիչ 2,0 Պետեր Լեկո 2,0 Ալեքսանդր Գրիշչուկ 2,0 Լյուկ Վան Վելլի 2,0 Ֆրանսիսկո Վալյեխո 2,0 10. Վեսելին Տոպալով 1,5 11. Վասիլի Իվանչուկ 1,0 12. Պյոտր Սվիդլեր 0,5 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ