Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՐ

Մարտ 23,2006 00:00

ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԹՄՐԱԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐ ՉԵ՞Ն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արարատ Մալխասյանի՝ կառավարությանն ուղղված երեկվա հարցը կարծես հատուկ կազմակերպված էր, որ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հնարավորություն ունենա հրապարակավ ժխտել տարածված լուրերը, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մեջ քիչ չեն թմրանյութեր օգտագործողները: Ըստ նախարարի, մեր բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան նման մարդիկ: Նա նույնիսկ անգլերեն մեջբերում կատարեց այդ զեկույցից եւ չիմացողների համար պարզաբանեց, որ «նո»-ն ունի ժխտական իմաստ: Ասաց, որ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի այդ հատվածը «առավել մանրամասն ենք նայել: Կարող եմ ասել, որ զեկույցում ճիշտ հակառակն է ասվում: Զեկույցում ասվում է, թե որեւէ հիմք չկա կարծելու, որ Հայաստանի որեւէ պետական պաշտոնյա մասնակցություն է ունեցել թմրադեղերի հետ կապված գործողություններում»: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, որ նախօրեին հայտարարությամբ արձագանքել էր Պետքարտուղարության «Թմրանյութերի դեմ պայքարի միջազգային ռազմավարության մասին» զեկույցին՝ այս առնչությամբ ասաց. «Ես մշտապես շատ բարձր եմ գնահատել պրն Օսկանյանի հումորի զգացումը: Նա ամենավտանգավոր հարցերի մեկնաբանությունը միշտ փորձում է տեղափոխել զավեշտի ոլորտ: Ասենք, երբ միջազգային ամենատարբեր փաստաթղթերում մեր ազատագրված տարածքները որակվում էին իբրեւ «օկուպացված»՝ պրն Օսկանյանը եւ Ռոբերտ Քոչարյանը (իսկ այս հարցում ես իրենց միջեւ տարբերություն չեմ տեսնում) քաղաքագիտական հնարք գտան՝ համեմատություն անելով արտաքնոցի զբաղված կամ ազատ լինելու հետ: Հիմա էլ Պետքարտուղարության զեկույցում հիշատակվել է, թե «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չեն մերկացվել թմրանյութերի ապօրինի իրացման գործում»: Ինչո՞ւ չեն գրել, թե Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի կամ Բելառուսի իշխանությունները դեռեւս չեն մերկացվել թմրաբիզնեսում, այլ խոսում են հենց Հայաստանի մասին: Դրանով ուզում են ասել, թե այո՛, գիտենք, որ դուք կաք թմրաբիզնեսում, երկիրը դարձրել եք նարկոթրաֆիկի տարանցիկ տարածք, հիմա դեռ չենք բացահայտում, բայց դա չի նշանակում, թե վաղն էլ չենք բացահայտելու, եթե ձեզ առաջարկվող փաստաթղթերի տակ չստորագրեք»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել