Մոնակոյում
ընթացող շախմատի «15th Amber Blindfold and Rapid Cess Tournament» միջազգային գերմրցաշարում
երեկ առաջին հանգստյան օրն էր: Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը «կույր» շախմատում
սպիտակներով միավորը բաժանեց դանիացի Պետեր-Հեյնե Նիլսենի հետ, իսկ արագ շախմատում
սեւերով պարտություն կրեց նրանից, որի պատճառով մրցաշարային աղյուսակում մի փոքր
զիջեց դիրքերը: Սակայն հիմնական պայքարը դեռ առջեւում է ու դեռ շատ ջուր է հոսելու:
Մյուս զույգերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ֆրանսիսկո Վալյեխո-Ալեքսանդր Մորոզեւիչ՝
0:1 եւ 1:0, Պյոտր Սվիդլեր-Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1:0 եւ 0:1, Վիշվանաթան Անանդ-Բորիս
Գելֆանդ՝ 1:0 եւ 1/2, Լյուկ Վան Վելլի-Վեսելին Տոպալով՝ 0:1 եւ 1:0, Պետեր Լեկո-Վասիլի
Իվանչուկ՝ 1/2 եւ 1:0: Չորս տուրից հետո ընդհանուր մրցաշարային աղյուսակը
այսպիսի տեսք ունի. 1-2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաս.) 5,0 Ալեքսանդր
Մորոզեւիչ (ՌԴ) 5,0 3-5. Լեւոն Արոնյան (Հայաստան) 4,5 Պետեր Լեկո (Հունգարիա)
4,5 Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 4,5 6-8. Բորիս Գելֆանդ (Իսրայել)
4,0 Պետեր Նիլսեն (Դանիա) 4,0 Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) 4,0 9-10.
Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ) 3,5 Լյուկ Վան Վելլի (Նիդեռ.) 3 ,5 11. Վասիլի
Իվանչուկ (Ուկրաինա) 3,0 12. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 2,5 Իսկ ըստ
առանձին մրցաձեւերի՝ մասնակիցները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. «Կույր»
շախմատ. 1-2. Ալեքսանդր Մորոզեւիչ 3,0 Վեսելին Տոպալով 3,0 3.
Պետեր Լեկո 2,5 4-8. Լեւոն Արոնյան 2,0 Ֆրանսիսկո Վալյեխո 2,0
Վասիլի Իվանչուկ 2,0 Վիշվանաթան Անանդ 2,0 Պյոտր Սվիդլեր 2,0 9-11.
Բորիս Գելֆանդ 1,5 Ալեքսանդր Գրիշչուկ 1,5 Լյուկ Վան Վելլի 1,5 12.
Պետեր Նիլսեն 1,0 Արագ շախմատ 1-2. Վիշվանաթան Անանդ 3,0 Պետեր
Նիլսեն 3,0 3-4. Լեւոն Արոնյան 2,5 Բորիս Գելֆանդ 2,5 5-9.
Ալեքսանդր Մորոզեւիչ 2,0 Պետեր Լեկո 2,0 Ալեքսանդր Գրիշչուկ 2,0
Լյուկ Վան Վելլի 2,0 Ֆրանսիսկո Վալյեխո 2,0 10. Վեսելին
Տոպալով 1,5 11. Վասիլի Իվանչուկ 1,0 12. Պյոտր Սվիդլեր 0,5 ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ