Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան

Մարտ 15,2006 00:00

ՀՀ ԿԳՆ պարզաբանումները
«Առավոտ» օրաթերթի 2006թ. մարտի 4-ի «Ո՞վ է տապալում բարեփոխումները» հոդվածի վերաբերյալ:
«Գնահատման եւ թեստավորման կենտրոն» (ԳԹԿ) ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների
աստիճանաբար եւ ամբողջական իրականացման, մասնավորապես, քննական նոր համակարգի ներդրումն
ապահովող փաստաթղթերի, ընթացակարգերի, տարաբնույթ աշխատակարգերի, քննական առաջադրանքների
(թեստերի) կազմման հատկորոշիչների, ինչպես նաեւ տարբեր առարկաների քննական առաջադրանքների
մշակման եւ լրամշակման համար (քննությունների անցկացումը ԳԹԿ-ի կարեւոր, սակայն միակ
գործառույթը չէ) եղել են բավարար շենքային պայմաններ, տեխնիկական միջոցներ եւ կադրեր,
որոնց վճարվել է մեր ժամանակների եւ կրթական համակարգի համար բարձր համարվող աշխատավարձ:
Այսօր կրթական համակարգի շենքերի մեծ մասը հիմնանորոգման կարիք ունի, սակայն չի նշանակում,
որ դա լուրջ խոչընդոտ է ամենօրյա աշխատանքային կամ ուսումնական գործունեության համար
(օրինակ` N 20 դպրոցը, որտեղ տեղավորված է ԳԹԿ-ն, լիարժեք գործում է: Ի դեպ, աշխատակազմից
շենքային պայմանների վերաբերյալ գանգատներ չեն եղել): Այնուհանդերձ, ցրելով կենտրոնի
շենքի վերանորոգման նկատմամբ հոդվածագրի ունեցած «մտահոգությունները», տեղեկացնում
ենք, որ հիմնանորոգումը լայն թափով առաջ է գնում եւ կավարտվի հնարավորին սեղմ ժամկետում:
Կենտրոնը ստացել է ոչ թե անհրաժեշտ սարքավորումների մի փոքր խմբաքանակ, այլեւ փորձարկման
համար անհրաժեշտ ամբողջ սարքավորումները: Տեխնիկական սարքավորումների, առհասարակ
գույքի, հաստիքների եւ աշխատավարձի հետ կապված որեւէ խնդրի առկայության դեպքում ԳԹԿ-ն
պետբյուջե չէր վերադարձնի պատկառելի գումար, որը կարող էր օգտագործել կենտրոնի տեխնիկական
հագեցվածության, աշխատատեղերի կահավորման եւ այլ գույքի ձեռքբերման նպատակով: Քննությունների
նոր համակարգը, ըստ ժամանակացույցի, ներդրվելու է 2007թ. հունիսին: Այս ուղղությամբ
գործում են մասնագիտական խմբեր, որոնք մշակում եւ կատարելագործում են թեստային նմուշները:
Իսկ ձեւավորված հանրապետական հանձնաժողովը քննարկում է բարեփոխումների ընթացքը եւ
կազմակերպչական հարցերում օժանդակություն ցուցաբերում: ՀՀ
ԿԳՆ լրատվական ծառայություն Հիշեցնենք հոդվածում արծարծված
մեր մտահոգություններից միայն մեկը. «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային
ծրագրով, սովորողների գիտելիքների գնահատման նոր համակարգի ստեղծման շրջանակներում,
նախատեսվում է. «2004-2005 թվականներին կիրականացվեն ԳԹԿ-ի շենքի հիմնանորոգում,
գույքով եւ կադրերով համալրում, իսկ 2006-ից այն կսկսի իրականացնել իր հիմնական գործունեությունները»։
Արդյոք կարելի՞ է համարել, որ թիվ 20 դպրոցի մի քանի սենյակներում ներկայումս ժամանակավորապես՝
մինչեւ վերանորոգման աշխատանքների ավարտը, տեղավորված կենտրոնը իրականացնում է իրեն
վերապահված հիմնական գործունեությունը… Ընդհանուր առմամբ մեր բարձրացված հարցերի
մեծ մասն այդպես էլ չի պարզաբանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել