Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻԻՑ

Մարտ 14,2006 00:00

ՄԵՂՐԻԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ Մարտի 11-12-ին կայացած «Միասնության ծառատունկ-2006» միջոցառումը մեկնարկեց Սյունիքի մարզից, ուր ուղեւորվում էին այս շքեղ մեքենաները (ավելի քան 15), ինչպես նաեւ հսկա երկհարկանի ավտոբուս, որում, արտիստներից եւ լրագրողներից բացի, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանն էր՝ որդու հետ: Յուրաքանչյուր տեղամասում միասնության ծառատունկին հաջորդում էր միասնության շուրջպարը: Սյունիքի դարպասների մոտ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանը միացած 40-ից ավելի հայրենակցական միությունների անդամներ շուրջպար էին բռնել: Ամենամեծ շուրջպարը կայացավ Կապանի հրապարակում՝ երեկոյան շքեղ հրավառության ժամանակ: «Նիգ-Ապարանը» իր առջեւ խնդիր է դրել ողջ Հայաստանի տարածքում տնկել 3. 200.000 դեկորատիվ եւ մրգատու ծառ: «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահը որդու հետ տնկում են իրենց բաժին ծառերը: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (աջից երրորդը) ոչ միայն աղուհացով, այլեւ զանգեզուրյան գինով սատարեց ծառատունկի մասնակիցներին: Ֆոտոռեպորտաժը՝ ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել