Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մարտ 14,2006 00:00

ՄԵՂՐԻԻՑ
Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ Մարտի
11-12-ին կայացած «Միասնության ծառատունկ-2006» միջոցառումը մեկնարկեց Սյունիքի մարզից,
ուր ուղեւորվում էին այս շքեղ մեքենաները (ավելի քան 15), ինչպես նաեւ հսկա երկհարկանի
ավտոբուս, որում, արտիստներից եւ լրագրողներից բացի, «Նիգ-Ապարան» հայրենակցական
միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանն էր՝ որդու հետ:  
Յուրաքանչյուր
տեղամասում միասնության ծառատունկին հաջորդում էր միասնության շուրջպարը: Սյունիքի
դարպասների մոտ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությանը միացած 40-ից ավելի հայրենակցական
միությունների անդամներ շուրջպար էին բռնել: Ամենամեծ շուրջպարը կայացավ Կապանի հրապարակում՝
երեկոյան շքեղ հրավառության ժամանակ:   «Նիգ-Ապարանը»
իր առջեւ խնդիր է դրել ողջ Հայաստանի տարածքում տնկել 3. 200.000 դեկորատիվ եւ մրգատու
ծառ: «Նիգ-Ապարանի» պատվավոր նախագահը որդու հետ տնկում են իրենց բաժին ծառերը:   
Սյունիքի մարզպետ
Սուրեն Խաչատրյանը (աջից երրորդը) ոչ միայն աղուհացով, այլեւ զանգեզուրյան գինով
սատարեց ծառատունկի մասնակիցներին:  Ֆոտոռեպորտաժը՝
ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել