Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Գազի գինը 31 դրամով կթանկանա

Մարտ 11,2006 00:00

Գազի գինը 31 դրամով կթանկանա Ապրիլի 10-ից Հայաստանի գազ սպառողները 1 խմ-ի համար կվճարեն 90 դրամ՝ նախկին 59 դրամի փոխարեն: Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց բնական գազի սակագնի բարձրացման վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը: Հանձնաժողովը որոշեց ապրիլի 10-ից սպառողներին վաճառվող 1000 խմ գազի գինը սահմանել 162, 95 դոլար՝ ընկերության առաջարկած 168, 4 դոլարի փոխարեն: «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը գազի գնի վերանայման պատճառը հիմնավորեց ներկրվող գազի սակագնի փոփոխությամբ, դոլար-դրամի տատանումներով, ինչպես նաեւ շահագործման եւ պահպանման ծախսերի ավելացմամբ. «Մինչեւ 10 հազար խմ գազ սպառողների համար գազի գինը ֆիքսված է դրամով, իսկ 10 հազար խմ-ից ավելի սպառողներին՝ դոլարով: Դոլարի կուրսի տատանումները բացասաբար են անդրադառնում ընկերության տնտեսական գործունեության վրա՝ մեր ընկերությունը վնասներ է կրում: Կուրսի նվազման դեպքում դրամային մուտքերը պակասում են: Ճիշտ է, դոլարային էկվալենտը աճում է, բայց մենք դոլարը ծախսելու տեղ չունենք, բյուջե վճարում ենք դրամով, գազի խողովակներն այստեղ գնում ենք դրամով»: Հանձնաժողովը մասամբ անհիմն համարեց շահագործման եւ պահպանման համար ընկերության առաջարկած ծախսերի թիվը: Ընկերության ներկայացրած 8 միլիարդ 112 միլիոն դրամի փոխարեն հանձնաժողովը հաստատեց 6 միլիարդ 415 միլիոնի ծախս: Ի դեպ, սակագնի բարձրացումը ներառում է նաեւ ընկերության աշխատակիցների աշխատավարձերի 40 % բարձրացում: Այս առնչությամբ էլ հանձնաժողովը որոշեց միջին աշխատավարձ սահմանել 85 հազար դրամը՝ նախկին 60 հազարի փոխարեն: Հանձնաժողովի նիստին մասնակից սպառողների շահերը պաշտպանող հ/կ-ներն առանձնապես «դոշ չտվեցին» եւ համարյա հարմարվեցին հանձնաժողովի հաստատած գազի նոր սակագնին: Նրանք միայն դժգոհեցին, որ հանձնաժողովի որոշումը «հապշտապ» է կատարվել եւ իրենք բավականաչափ ժամանակ չեն ունեցել մանրամասն ծանոթանալ սակագնի բարձրացման տնտեսագիտական հաշվարկներին: Փոխարենը ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը հանձնաժողովից «չորով» պահանջեց բնակիչ-բաժանորդների համար սակագինը սահմանել 73 դրամ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ հաշվարկների արդյունքում ամենահարմար տարբերակն իրենց որոշածն է: Ի դեպ, Հայաստանը Ռուսաստանից բարձր սակագնով գազ կգնի ապրիլի 1-ից: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031