Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԻՆԻՉ ԱՌԱՋԱՐԿ-2

Մարտ 11,2006 00:00

Այն, դարձյալ, զուտ շինարարության ոլորտին է վերաբերում
եւ քաղաքական ենթա-վերա կամ նախատեքստեր պետք չէ եւ իմաստ չունի փնտրելը: Միեւնույն
է՝ չեք գտնի: Որովհետեւ՝ չկան: …Այսօր (կամ՝ երեկ) օրախնդիր է (էր) հին
շենքերը Երեւանի կենտրոնում տեղավորելու հարցը, քանի որ բոլոր այն տեղերը (քաղաքի
կենտրոն), ուր այդ շենքերն էին՝ շատ թանկ արժեն: Ու վաղուց արդեն ծախել են: Ով որ
պետք էր: Եվ՝ ում որ պետք էր: Չոտկի: Ու հենց էդ պատճառով էլ
էդ «հին» շենքերը փաստորեն որոշել են հավաքել իրար գլխի՝ բայց դարձյալ… քաղաքի
կենտրոնում, ուր հողը, ինչպես արդեն նշեցինք, շատ թանկ արժե: Բայց դե, մյուս
կողմից էլ, պատմություն է, բան է. բա չասես, որ, ենթադրենք, 2800 քանի տարեկան Երեւանում
գոնե մի 80 քանի տարեկան շենք կա: Ու դրա համար էլ որոշել են վերականգնել: Բայց
արդեն որերորդ անգամ իրական մեր ազգային շահը թողած՝ դարձյալ գնում ենք օտարին ինչ-որ
բան ասել-ապացուցելու-հասկացնելու արատավոր ճանապարհով: Իսկ մեր ազգային շահը
քաղաքի հողը (մանավանդ կենտրոնինը) սանտիմետր-սանտիմետր ծախել-շենք սարքելն ա: Որովհետեւ
մեկ ա՝ Երեւանը Հռոմից էլ ա հին, էն մեկել մյուսներից էլ: Ու՝ շատ: Ինձ որ մնա՝ շատից
էլ շատ: Երբ որ մենք մեր քաղաքում… իրենք իրենց կամ էլ խալխի ծառերի վրա… Բա:
Էս՝ որ ինձ մնա: Բայց դե ընդհանուր կարծիքով մի քսան-երեսուն տարով հաստատ
հին ա: Հերիք ա: Բացի դրանից՝ մենք դրա դավթարն էլ ունենք՝ հրապարակում դրած
ա: Սեպագիր: Ու եթե ուզում եք ճիշտն իմանալ՝ մեր ամենադասական ուղղագրությամբ: Էնպես
որ, եթե վերականգնելու ենք (ոչ թե՝ միասնականացնելու)՝ ուրեմն ճիշտը հենց դա էլ վերականգնելն
ա: Թե չէ դուրս կգա, որ (էդ չվերականգնելով) մենք ջուր ենք լցնում, փաստորեն, ամբողջ
աշխարհի ջրաղացին (հիշենք, որ դրանք բոլորն էլ մեզ թշնամի ջրաղացներ են՝ ռազմաճակատային),
հաստատելով, թե իբր մենք եկվոր ենք, թե իբր ուրարտացիներն ուրիշ-հայերն ուրիշ, թե
իբր Ուրարտուն Հայաստան չէ եւ այլն, եւ այլն: Իսկ դա ոչ մի գնով չի կարելի թույլ
տալ: Մեկ ա՝ անգրագետների թիվը տոչնի նույնն ա ըլնելու: Տասներկու տարվա դպրոցական
ուսումն էլ՝ լրիվ հերիք ա սեպագրերը սովորելու համար: Թեեւ ճիշտ կլինի, որ 12 տարվա
տեղը դպրոցը մի 14-15 տարի սարքեն. տարվա մեջ էնքան հիշատակի օրեր ունենք, որ 15
տարվա դեպքում մի 7-8 տարի նորմալ կսովորեն: Լավ, դառնանք մեր ոչխարներին:
Էն էի ասում, որ… Հա…Ասում էի, որ չի կարելի քաղաքի կենտրոնում էդքան
հող մուֆթա վարի տալ. մեկ ա՝ Երեւանը Հռոմից էլ ա հին, մյուս մանր-մունր բաներից
էլ: Ուրեմն՝ ճիշտը էդ շենքերը իրար վրա հավաքելն ա: Գոնե մի շենքի չափով տեղ կկորչի:
Ընդամենը: Մի տասնհինգ-քսան շենք չի՞: Իրար վրա՝ տասնհինգ-քսան հարկանի շենք ա անում՝
հերթական «ուռոդը» Երեւանի կենտրոնում: Համ էլ Նասկայի պատկերների պես երկնքից էլ
կերեւա ու մեկ անգամ եւս կհավաստի, որ մեր դեմ վաբշե ու ոչ մի ձեւ խաղ չկա: Տեղն
էլ չի կորչի: Փողն էլ: …Դուք գիտեք՝ ձեզ համար եմ ասում: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆՀ.
Գ. Ես սովորաբար էսպես չեմ գրում: Ուղղակի կարծում եմ, որ նրանց համար, ովքեր կոչված
են այս խնդիրները լուծելու՝ այսօրվա պատկան մարմինների համար, ավելի հարմար ու հասկանալի
կլինի հենց այսպես: Փաստորեն՝ էլի ձեզ համար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել