Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԼԻՆԱՐԵՍ

Մարտ 04,2006 00:00

Աշխարհի
ութ ուժեղագույն գրոսմայստերները 20-րդ կարգի գերմրցաշարի առաջին կեսի ավարտից հետո
տեղափոխվեցին Լինարես (Իսպանիա), որտեղ երեկ պայքարը վերսկսեցին արդեն երկրորդ կեսում:
Ինչպես իրավացիորեն նշում է մրցաշարը լուսաբանողներից գրոսմայստեր Շիպովը,
յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ անցել է այդ ճանապարհը, շատ լավ գիտի, թե նույնիսկ
սովորական մարդու համար ֆիզիկապես որքան դժվար է արեւմուտքից արեւելք տեղափոխվելով՝
հարմարվել ժամանակային գոտուն, վարժվել օրվա նոր ռեժիմին: Էլ ուր մնացին շախմատիստները,
ովքեր պետք է շարունակեն ծանրագույն մրցակցությունը: Այս առումով հատկապես մրցաշարի
գլխավոր գործող անձինք միանգամայն գոհ ու բավարարված էին կազմակերպիչների՝ կլիմայափոխվելու
համար իրենց հինգ օր տրամադրելու ընձեռված հնարավորությունով: Իսպանիայի այս
փոքրիկ քաղաքում գրոսմայստերները երեկ պայքարի մեջ ներգրավվեցին ութերորդ տուրից:
Լեւոն Արոնյանը կրկին, բայց այս անգամ արդեն սեւերով հանդիպեց ադրբեջանցի իր հասակակից
Թեյմուր Ռաջաբովի հետ, ում Մեքսիկայում հենց մեկնարկային տուրում սպիտակներով հարկադրել
էր անձնատուր լինել 79-րդ քայլում: ՖԻԴԵ-ի չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովը,
որ Մորելիայում բոլորի համար անակնկալ առաջին փուլն ավարտեց մրցաշարային աղյուսակի
նախավերջին հորիզոնականում, պետք է աներ ամեն բան՝ Պյոտր Սվիդլերի հետ ծանր պայքարում
վերականգնելու սեփական հեղինակությունը եւ մնացած պարտիաներում բարելավելու դիրքերը:
Իսկ մյուս երկու զույգերը կազմել էին Պետեր Լեկոն ու Ֆրանսիսկո Վայլեխոն եւ Վասիլի
Իվանչուկն ու Էտյեն Բակրոն: Ժամկետները ճշգրտվեցին Ռուսաստանի շախմատի
ֆեդերացիայի ինտերնետային կայքն օրերս տեղեկացրել է, որ ՖԻԴԵ-ն ճշգրտել է 2007 թվականին
կայանալիք շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի անցկացման
ժամկետները: Մենամարտերը պետք է սկսվեն այս տարվա հոկտեմբերի վերջին: Սակայն դրանց
անցկացման վայրն առայժմ անհայտ է: Ներկայումս տենդեր է անցկացվում մրցամարտերի հավանական
կազմակերպիչների միջեւ: Հավակնորդների մրցամարտերի զույգերն
են. Պոնոմարյով-Ռուբլյովսկի, Գրիշչուկ-Մալախով, Պոլգար-Բարեեւ, Արոնյան-Կարլսեն,
Լեկո-Գուրեւիչ, Գելֆանդ-Կասիմջանով, Բակրո-Կամսկի, Շիրով-Ադամս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել