Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Մարտ 04,2006 00:00

«Հողը
ու շենքը իրենց, բանակում ծառայելը՝ մեզ» տարբերակը էդքան էլ միասնականություն չի
ենթադրում Ակնհայտ է, որ առանց առկա հակամարտությունների լուծման՝ ոչ Հարավային
Կովկասն ընդհանրապես կարող է դառնալ իրապես բարգավաճ ու զարգացման ուղին բռնած տարածաշրջան,
ոչ էլ մասնավորապես Հայաստանը, որը արդեն բարեհաջող դուրս է մնացել տարածաշրջանային
գրեթե բոլոր արժեքավոր ծրագրերից՝ վերածվելով այլեւս ոչ թե փակուղու, այլ կույր աղիքի:
Ու բոլորի համար: Նաեւ մեզ: Ու մեզ չեն փրկում գավառական տարբեր «շուստրիություններն»
անգամ արդեն. ինչ տեսք ուզում է ունենան: Միտինգ: Երկու տինգ: Ու էսպես: Թե ներքին,
թե արտաքին «կատարողին» ուղղված: Վերջինը՝ «խնդիրը բոլորինս է» անհաջող ձեւակերպման
պսակազերծումն էր. բոլորը, ի վերջո, հասկացան, որ էդպես ուղղակի չի լինում, որ իրավունքը
լինի մի քանիսինը, իսկ պատասխանատվությունը՝ բոլորինը: Ոնց որ թե անարդարացի է ստացվում,
որովհետեւ եթե «բոլորս միասին ենք լուծելու խնդիրը», ապա «բոլորս միասին» էլ պետք
է մնացած բաները եւս անենք. որոշումներ կայացնելուց սկսած՝ վերջացրած այդ որոշումների
արդյունքները վայելելով: Թե չէ «Հողը ու շենքը իրենց, բանակում ծառայելը՝
մեզ» տարբերակը էդքան էլ միասնականություն չի ենթադրում: Թե չէ իրենցից ոմանք,
ովքեր նվազագույնը «համատեղվել են», տարբեր ամբիոններից հայտարարում են, որ մենք
եւ ադրբեջանցիք գենետիկորեն անհամատեղելի ենք, իսկ մենք, ինչ է, պիտի համատեղե՞նք…
«Անհամատեղելի՞ն»: Որ ի՞նչ: Կամ. եթե իրենք անձնական, զուտ անձնական խնդիրներ
են դնում այս ամեն ինչի տակ, մենք վերանձնական, ազգային, պետական, համամարդկայինին
միտող՝ ո՞նց եք համատեղելու մեր ջանքերը «մեր ընդհանուր խնդիրը» լուծելու համար:
Չէ որ ակնհայտ է, որ այդ խնդիրն այնքան էլ ընդհանուր չէ. իրենք, պարզապես, իրենց
խնդիրն են լուծում, եւ շատ են ուզում, որ մենք էլ իրենց խնդիրները լուծենք: Այլ
կերպ հնարավոր չէ մտածել, քանի որ իրական քայլեր ոչ միայն չեն ձեռնարկվում, այլեւ
ճանապարհի ընտրությունն էլ կարծես թե էնքան էլ էն չի: Ժողովրդավարությունը՝
թե Հայաստանում, թե Ադրբեջանում եւ թե ընդհանրապես, շատ լավ բան է: Ընդհանուր
անվտանգության եւ պաշտպանական համակարգը՝ եւս: Բայց… Թվում է՝ բացակայում
է ինչ-որ մի կարեւոր բան, որովհետեւ անգամ վերը թվարկածները ձեռքբերումներին աջակցող,
նպաստող, ամրապնդող գործոններ են: Ճանապարհը, կարծես թե, չի երեւում, ուղին: Հակամարտությունը,
ըստ իս, լուծելը ճիշտ է սկսել համատեղ ինստիտուտների կայացումից: Զորօրինակ՝
Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան տեղեկատվական-վերլուծական համատեղ կենտրոնի ստեղծումից,
որի խնդիրը եւ նպատակը, կարծում եմ, ինքնին հասկանալի է: Դա որպես առաջին
քայլ: Եթե հաջողեցինք (ցանկության դեպքում՝ անպայման կհաջողենք)՝ քայլ առ քայլ առաջ
կարող ենք գնալ: Նմանատիպ համատեղ ինստիտուտներ կայացնելով ու համատեղ քայլեր անելով:
Ի վերջո, ակնհայտ է, չէ՞, որ հակամարտությունը կվերանա միայն այն պահին, երբ համատեղ՝
համատեղ պատմություն կսկսենք գրել: Մնացյալը՝ մինչ այդ ընկած տարածքում՝ կիսամիջոցներ
են, «սառցարաններ», որոնց «սառեցրածը» մեկ ուրիշը՝ ցանկացած, իր համար նպատակահարմար
պահի կարող է «տաքացնել»: Էն էլ՝ ոնց… Ինձ կարող են առարկել՝ թե դա արդյունք
չի տա, էսպես ու էնպես: Չգիտեմ: Միայն մի բան է ակնհայտ. վերջնական
արդյունքի մասին մենք չէ, որ հոգում ենք: Մերը ստույգ, ճշգրիտ, հանուրի շահերից բխող
քայլեր անելն է. կանենք այդ քայլերը, արդյունքը մեզ կմատուցվի: ՎԵՐԻՑ: ԱՅԴԻՆ
ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել