Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կեղծ փաստաթղթերի հիման վրա

Մարտ 04,2006 00:00

Անչափահաս դատապարտյալն իր պատիժը չի
կրում 16.5-ամյա Ալեքսանդր Բաբայանը դատապարտվեց 1.7 տարի ազատազրկման: Նա
հոր ծառայողական մեքենայով Վազգեն Բունիաթյանին վրաերթի էր ենթարկել: Սակայն մինչեւ
օրս դատական վճիռը ի կատար չի ածվել: Իմ ցավն ու տառապանքը թողած մի կողմ,
ես ստիպված եմ «անհանգստացնել» Քրեակատարողական վարչության աշխատակիցներին, թե ինչո՞ւ
մինչեւ օրս չեն կատարել իրենց պարտականությունը հանցագործին հասարակությունից մեկուսացնելու
եւ իր պատիժը կրելու համար: Ընդամենը օրեր առաջ եղա նշված վարչության բաժնի պետ պրն
Ա. Գրիգորյանի մոտ եւ պահանջեցի ինձ տեղեկություն տալ գործի ընթացքի մասին, նա պատասխանեց,
որ ոչ մի տեղեկություն էլ ինքը չի տա, միայն ինձ հավաստիացրեց, որ ամբաստանյալն անպայման
կկրի իր պատիժը, իսկ թե երբվանի՞ց՝ դա արդեն իրենց գործն է: Դեռ ավելին, երբ ես պահանջեցի,
որ որպես տուժողի իրավահաջորդ ես իրավունք ունեմ անհրաժեշտ բոլոր տեղեկություններն
ստանալու, նա ենթակային հրամայեց՝ այնպես արեք, որ այս քաղաքացին այլեւս այստեղ չգա:
Իսկ եթե տեղեկություն ես ուզում ստանալ, ապա իմացիր՝ ես դեռեւս մի քանի ամիս էլ հետաձգելու
եմ պատժի ի կատար ածելը: Իմ պնդումներին տեղի տալով, ի վերջո նշված վարչությունից
փետրվարի 23-ին (Ելք թիվ 40/3 Ք-Բ-5) ինձ տվեցին մի տեղեկանք, որտեղ գրված է՝ «Հայտնվում
է, որ Ալեքսանդր Բաբայանի վերաբերյալ դատավճիռը ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության
կողմից ստացվել է 27.02.2006թ.: Ա. Բաբայանը հետագա պատիժը կրելու համար կտեղափոխվի
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ»: Ստացվում է, որ փետրվարի 23-ին ինձ տեղեկանք
է տրվում, դրանից չորս օր հետո դեռ նոր ստացվելիք փաստաթղթի վերաբերյալ: Այդպես էլ
ոչ ոք ինձ տեղեկություն չտվեց, թե ի՞նչ պատճառով է մինչեւ օրս հանցագործը գտնվում
ազատության մեջ: Պարզվում է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը
համապատասխան գրությունը ԱՆ Քրեակատարողական վարչություն է ուղարկել 2006թ. հունվարի
10-ին: Այնուհետեւ, փետրվար ամսին նույն՝ առաջին ատյանի դատարանի գործերի կառավարիչ
պրն Սաֆարյանի կողմից հարցում է կատարվել Քրեակատարողական վարչության պետին, թե մենք
ոչ մի տեղեկություն չունենք 10.01. 06թ. մեր ուղարկած գրության մասին: Թե երբ եւ
ինչ պատճառաբանությամբ են հիմնավորելու այս հարցի ձգձգումը Քրեակատարողական վարչությունում,
ինձ մնում է անհայտ: Իսկ 2005թ. նոյեմբերի 25-ից մինչեւ 2006թ. փետրվարի 25-ը քանի՞
20-օր է պարունակում՝ թողնում եմ ձեզ: Քրեակատարողական վարչությունում իմ
ահազանգից հետո ի հայտ է եկել այս գործի նախորդ ընթացքին հատուկ հերթական կեղծարարությունը:
Այսպես, նախաքննության ընթացքում գործին կցվեց ամբաստանյալի հիվանդության վերաբերյալ
մի քանի փաստաթուղթ, ըստ որի Ա. Բաբայանը ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցներից
մեկի ալերգոլոգիական բաժանմունքում՝ բավական վտանգավոր հիվանդության կապակցությամբ:
Պարզվեց, որ բուժման նշված ժամանակահատվածները համընկնում են ամբաստանյալի՝ ՀՊՃՀ
հենակետային վարժարանում ուսման հետ: Իմ ներկայացուցիչը պարզեց, որ այդ ժամանակ ամբաստանյալը
հաճախել է վարժարան, բացականեր չի ունեցել եւ, ավելին, այդ ընթացքում գրել է համավարժարանական
ստուգողականներ, փոխադրություններ եւ ստացել գնահատականներ: Եթե մի երկրում
ոչ ոք չի պատժվում կեղծ փաստաթղթեր տալու համար, ապա բնական է, որ դրանք կդառնան
բազմաբնույթ ու բազմաքանակ: Սույն թվի փետրվարի 16-ի գրությամբ Երեւան քաղաքի թիվ
19 պոլիկլինիկայից Քրեակատարողական վարչություն է ներկայացվել մի փաստաթուղթ, որ
ամբաստանյալ Ալեքսանդր Բաբայանը տառապում է կարմրախտ հիվանդությամբ: Այս փաստաթուղթը
թվագրված է իմ՝ Քրեակատարողական վարչություն բողոքից հետո: Սակայն պարզվեց, որ նշված
պոլիկլինիկայի ոչ կանչերի, ոչ գրանցման մատյանում որեւէ տեղեկություն չկա նշված հասցեով
ինֆեկցիոն հիվանդության ահազանգի կամ Ա. Բաբայանի կողմից կանչի վերաբերյալ: Վ.
Վ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՀՊՃՀ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել