Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆՎՈՒՄ Է
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

Մարտ 04,2006 00:00

Ասում
է Հայաստանի բանկերի միությանն առընթեր մշտապես գործող միջնորդ դատարանի նախագահի
տեղակալ Կարապետ Սահակյանը: – Պարոն Սահակյան, ի՞նչ գործառույթներ ունի միջնորդ
դատարանը եւ ինչպե՞ս է ձեւավորվում այն: – Մշտապես գործող միջնորդ դատարանը
ստեղծված է առեւտրաարդյունաբերական պալատներին, բորսաներին, հրապարակային սակարկություններ
իրականացնող կազմակերպություններին, բանկերի միությանը եւ այլ կազմակերպություններին
առընթեր: Դատարանը լսում է գույքային վեճերը, բացառությամբ ալիմենտային իրավահարաբերություններից
ծագող, հարկային, վարչաիրավական վեճերի, սնանկության գործերի: Այստեղ դիմելու համար
պարտադիր է կողմերի միջնորդ համաձայնությունը: – Կողմերը ինչպե՞ս են ընտրում
դատավորներին: – Ըստ մեր կանոնադրության, եթե կողմերի միջնորդ համաձայնությամբ
այլ բան նախատեսված չէ, ապա կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկ միջնորդ դատավոր:
Այդ երկու դատավորներն էլ ընտրում են երրորդին՝ նախագահողին: Եթե ստացվի այնպես,
որ 30 օրվա ընթացքում՝ դիմումը ստանալուց հետո, կողմը չի «գտել» իր դատավորին, ապա,
օրինակ, բանկերի միության նախագահը ինքն է նշանակում դատավորին: Այս պահին մենք ունենք
21 դատավոր: – Իսկ նրանք պարտադիր իրավաբանական կրթություն ունե՞ն: –
Ըստ օրենքի, միջնորդ դատարանի դատավոր կարող է նշանակվել «անհրաժեշտ գիտելիքներ կամ
իրավահարաբերությունների համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ ունեցող անձը»:
– Եղե՞լ է, որ մինչեւ ձեզ դիմելը քաղաքացին «դրսից» դատավոր առաջարկի: –
Իմ աշխատանքի տարիներին նման բան չի եղել: Միջնորդ դատարանը ինչ-որ տեղ ստեղծված
է վստահության վրա: Նրանք վստահում են, որ այս դատարանում քննությունը կլինի օբյեկտիվ
եւ երբեք անհրաժեշտություն չկա «դրսից» դատավոր բերելու: – Ձեր նիստերը ձայնագրվո՞ւմ
են: – Մեր նիստերը դռնփակ են: – Ինչո՞ւ: – Բարեփոխումները մեզ
դեռ չեն հասել: – Իսկ ո՞րն է նիստերի դռնփակ լինելու իմաստը: – Վիճող
կողմերի գործարար հարաբերությունների պահպանումը եւ հետագա ամրապնդումը, ինչը կարգավորված
է մեր կանոնադրությամբ: – Անցյալ տարի որքա՞ն գործ է լսվել ձեզ մոտ: –
Երկու տասնյակից ավելի: – Իսկ ինչպե՞ս է կատարվում վճիռների իրականացումը
կամ եթե կողմը վճիռը չի կատարում՝ ի՞նչ է տեղի ունենում: – Վճիռները կատարվում
են կամավոր, 20 օրվա ընթացքում: Չկատարելու դեպքում կողմերն իրավունք ունեն դիմել
միջնորդ դատարանի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ տնտեսականին՝ վճռի հարկադիր
կատարման համար կատարողական թերթ ստանալու պահանջով: – Պարոն Սահակյան, իսկ
հնարավո՞ր է, որ առաջին ատյանը, իմանալով, որ միջնորդ դատարանի վեճ է, քննությունը
ինքը կատարի: – Չեմ բացառում: – Ընդհանրապես, ընդհանուր իրավասության
դատարաններում լինում են դեպքեր, երբ դատավորը ամիսներով «դուրս չի գալիս խորհրդակցական
սենյակից»: Ձեզ մո՞տ ինչպես է: – Միջնորդ դատարանում նույն օրը պիտի կայացվի
վճիռը: – Պրն Սահակյան, իսկ կցանկանայի՞ք լինել ընդհանուր իրավասության դատարանի
դատավոր: – Ես 30 տարեկան եմ, կարծում եմ՝ դեռ պատրաստ չեմ: Չի կարելի ուսանողական
սեղանից վեր կենալ ու դատավոր դառնալ: Գիտելիք ունենալը քիչ է, կյանքի փորձն է կարեւոր:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել