Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՄԻՆԻԱՆ

Մարտ 01,2006 00:00

ՌՈՒՄԻՆԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԲՈՂՈՔԵԼ Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում մեկնարկած միջազգային ավանդական մրցաշարի մեկնարկային հանդիպումում ուժերը չափեց Ռումինիայի ընտրանու հետ: Ֆուտբոլասերները հիշում են, որ օրերս ռումինական մամուլում հրապարակում էր հայտնվել այն մասին, թե իբր «Փյունիկի» եւ մեր ազգային հավաքականի նախկին դարպասապահ, կամերունցի Ապուլա Էդիմա Բետեին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում դրա իրավունքը չունենալով խաղացնելու համար հարկավոր է Հայաստանի հավաքականին տեխնիկական պարտություն գրանցել: Երեկ մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը զանգահարեց Կիպրոսում գտնվող ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին ու հետաքրքրվեց, թե Հայաստանի ու Ռումինիայի ֆուտբոլային ղեկավարները այդ հարցի շուրջ զրուցե՞լ են: «Այո,- պատասխանեց նա,- նրանք ընդունում են, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդպիսի բան չկա ու չէր կարող լինել: Ռումինացիներն այդ մասին պաշտոնապես տեղեկացրել են ինչպես ՀՖՖ-ին, այնպես էլ ՈՒԵՖԱ-ին ու մերժել են Բետեին գրանցել «Ռապիդում»: Իսկ ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը, որը նույնպես Կիպրոսում է, խաղի մեկնարկից առաջ հաղորդեց. «Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Նիկոսիայի նորակառույց ստադիոնում կանցկացնի Կիպրոսյան մրցաշարի իր առաջին հանդիպումը Ռումինիայի ընտրանու հետ: Մասնակից բոլոր հավաքականները Կիպրոս են ժամանել հիմնական կազմերով եւ հանգրվանել են «Լը Մերիդյեն» հյուրանոցում, որտեղ շատ լավ պայմաններ են ստեղծված ուսումնամարզական հավաքների համար: Ժամանելու առաջին օրը մեր հավաքականը անցկացրեց իր առաջին մարզումը: Այստեղ մեր ընտրանուն միացան «Բանանց» ակումբի այն տղաները, ովքեր ընդգրկվել են հավաքականի կազմում: Հայաստանի հավաքականը ռումինացիների հետ հանդիպումում խաղադաշտ դուրս կգա հետեւյալ կազմով. Ռոման Բերեզովսկի, Վալերի Ալեքսանյան, Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ռոբերտ Արզումանյան, Սամվել Մելքոնյան, Համլետ Մխիթարյան, Կարեն Ալեքսանյան, Աղվան Մկրտչյան, Արա Հակոբյան, Արամ Հակոբյան: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով, հոգուտ Ռումինիայի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել