Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզակայանի ամբարը՝ լճի տակ

Փետրվար 24,2006 00:00

Լամպերի
գործարանի լճում լեշերի բույրը քիչ էր՝ բենզինինն էլ ավելացավ Նախկին լամպերի
գործարանի (այժմ՝ «Գրանդ Սան») դիմացի լիճը ժամանակին արաբկիրցիների, հատկապես՝ երեխաների
սիրելի ժամանցի վայրերից էր: Հիմա այն գարշահոտությամբ բուրող ու նեխած ջրով ավազան
է: Լավ է, որ գոնե լողափին մակագրություն են փակցրել՝ «այստեղ լողալը խստիվ արգելվում
է»: Թեպետ երեխաներն ամռանը շարունակում են լողալ: Անցած 15 տարիներին լճի
հատակը մաքրվել է 2-3 անգամ, այն էլ՝ ամառանոցատերերի նախաձեռնությամբ. նրանք են
տիղմը տեղափոխել որպես պարարտանյութ: Բետոնե հատակն ու պատերը չեն նորոգվել, լճի
հատակին «հանգչում» են սատկած շների ու կատուների դիակներ: Այս խնդիրները լուծելու
փոխարեն՝ հիմա էլ հարակից ափին շահագործման են պատրաստում մի մեծ բենզալցակայան:
Բոլորովին վերջերս այս տարածքում հայտնվեց բանվորների մի խումբ՝ շինարարները արմատախիլ
արեցին թերակղզի տանող ուռենիներից մի քանիսը, փորեցին եւ տեղում հորեցին դիզվառելիքի
3 մեծ ցիստեռններ: Մեծ արագությամբ կանգնեցվեցին նաեւ լիցքակայանի ծածկի հենասյուները,
ընդ որում՝ ուղիղ Թբիլիսյան խճուղու մայթի վրա, հեռախոսագծերի եւ ջրագծերի դիտահորերին
կիպ-կպած: Այսինքն, մարդիկ շատ շուտով պետք է քայլեն բենզալցակայանի միջով կամ՝ հենց
փողոցով. երկու դեպքում էլ վտանգելով կյանքը, քանի որ անցնելու են մեքենաների միջով:
Պատկերացրեք, թե ի՞նչ «զորեղ» մարդիկ են օբյեկտի տերերը (կամ՝ տերը), որ կարողացել
են Երեւանի քաղաքապետարանից ստանալ հանգստի գոտում, լճից մի քանի մետր հեռավորության
վրա բենզակայան կառուցելու թույլտվություն՝ այն դեպքում, երբ դրանց համար հողհատկացում
չանելու մասին անցյալ տարի քաղաքապետ Ե. Զախարյանը հատուկ որոշում է կայացրել: Ջրավազանում
ամբարվող ջուրը հոսում է տարբեր ջրագծեր, դրանով լցվում է հարակից Օրգանական քիմիայի
ինստիտուտի ջրավազանն ու ոռոգում այգին, այդ ջրով ոռոգվում են մայրաքաղաքի կանաչ
տարածքների մի մասը, Արարատի մարզի գյուղերի բանջարանոցները: ԾՈՎԱԿ
ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել