Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ՞ ՕՐԵՆՔ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 24,2006 00:00

ԿԼԻՆԻ՞
ՕՐԵՆՔ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ՄԱՍԻՆ Երեկ ԱԺ-ում անցկացվեցին լսումներ
«Թիկնազորային գործունեության իրավական կարգավորման հիմնախնդիրները» թեմայով, որոնց
չէին մասնակցում ո՛չ իրենք՝ սափրագլուխները, ո՛չ էլ այն պատգամավորները, որոնք չգիտես
ինչից զգուշանալով՝ իրենց շրջապատում են անգամ կին թիկնապահներով: Լսումների
նախաձեռնողը՝ ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը,
նշեց, որ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ թիկնազորի անդամների անունները կապվել
են կիսակրիմինալ գործունեության կամ «ռազբորկաների» հետ: Լսումների ընթացքում
նշվեց, թե բազմաթիվ երկրներ են ընդունել թիկնազորային գործունեությունը կարգավորող
օրենքներ՝ Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Ղազախստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Բուլղարիան
եւ այլն: Սակայն ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը, վկայակոչելով հենց
ԱՊՀ անդամների ունեցած անհաջող փորձը, բացասական դիրքորոշում հայտնեց օրենքի նախագծի
վերաբերյալ: Մասնավորապես նշեց, թե ներկայացված նախագիծը չի նախատեսում թիկնազորային
գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործողությունների օրինականության
վերաբերյալ իրատեսական երաշխիքներ: Օրենքի նախագիծը միայն ենթադրում է զենք կրելու
իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնում: Արարատ Մահտեսյանը նաեւ նշեց,
թե պահպանության շուկայում իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այսօր
դրա պահանջարկը մարզերում գրեթե չկա, իսկ Երեւանում խիստ ցածր է: ՀՀ ոստիկանության
պահպանության վարչությունում թիկնազորային ծառայություններ մատուցող վաշտի ստեղծման
օրվանից պահպանության պայմանագիր կնքելու առաջարկությամբ դիմել են ընդամենը 36 անձ:
Ոստիկանության դիրքորոշումն էր՝ օրենքի ընդունումը վաղաժամ է: Եվ այս տեսակետին համահունչ
դիրքորոշում այս լսումներում արտահայտեց միայն «Ազգային միաբանության» անդամ Գագիկ
Կոստանդյանը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել