Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ԵՄ ԵՍ, ՀԱՅ ԵՍ ԴՈՒ»

Փետրվար 23,2006 00:00

Արամ
Ասատրյանի գործերը խառն են «Առավոտը» տեղեկացրել էր, որ ռաբիս, այսինքն՝ ֆոլք-պոպ
երգիչ Արամ Ասատրյանը ներկայումս ԱՄՆ-ում խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով,
նա այդ երկրում զբաղվում էր Հայաստանից արտագաղթածների համար փաստաթղթեր ու վիզաներ
«դասավորելով»: Սակայն պարզվում է, ոչ բոլորին է հաջողվել ձեռք բերել բաղձալի փաստաթուղթը՝
նույնիսկ մեծ գումար վճարելու գնով: Արդյունքում քաշքշուկներ, անգամ տեղի հայկական
հեռուստաալիքներով մերկացնող փաստերի հրապարակում եւ այլն: Ասում են, նույնիսկ հեռուստաեթերով
հաղորդվում են իրավաբանների հեռախոսահամարներ, որոնցով Արամ Ասատրյանի «գործունեությունից»
տուժածները կարող են կապվել վերջիններիս հետ: Նաեւ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես
է ՀՀ մշակույթի էքս-նախարարներից մեկը «քցող» երգչին հանդիսավորությամբ հայ գուսանի
հավաստագիր հանձնում: Նախօրեին, ըստ մեր աղբյուրի, Արամ Ասատրյանը որդու հետ վերադարձել
է Հայաստան՝ հայկական համայնքի ճնշումներից եւ հնարավոր «սամասուդից» խուսափելու
համար: Երեկ խմբագրություն եկած մի տիկին, որի անունը իր խնդրանքով չենք հրապարակում,
հայտարարեց, որ իր բարեկամները եւս տուժել են Արամ Ասատրյանից: «Արամ Ասատրյանը օտար
ափերում զբաղված է իր հայրենակիցներին, անմեղ մարդկանց «քցելով»: Նա ԱՄՆ-ում կապված
է ոստիկանության հետ: Օրինակ, անցյալ տարվա հունվարի 31-ի գիշերը, ինքը կարող է հաստատել
այս փաստը, «Ռոս» խանութի եւ «Ռեւո» սրճարանի մոտ նման գործարք է կատարել, այսինքն
ոստիկանների ձեռքն է տվել անմեղ մարդկանց: Ասածս կարող եմ իր հետ առերես խոսելիս
էլ կրկնել եւ տալ այդ մարդկանց անունները: Արամ Ասատրյանն ու իր որդի Սեդրակը, որ
2004-ից ՀՀ-ում հետախուզման մեջ է, զբաղվում են նման գործարքներով: Արամը ոչ միայն
փող է վերցնում վիզա դասավորելու համար, այլեւ մարդկանց ոստիկանության ձեռքն է տալիս:
Նա, կապված լինելով ոստիկանների հետ, այդ ձեւով փող է աշխատում: Իմ բարեկամներին
էլ նրա մատնությամբ տարել են, 2-3 օր պահելուց ու հսկայական գումար վճարելուց հետո
ազատ արձակել»,- ասաց տիկինը: Նա խոստացավ նաեւ ի հաստատումն իր ասածների՝ համապատասխան
տեսաերիզ տրամադրել խմբագրությանը, որ օրերս կուղարկեն ԱՄՆ-ից: Ցավոք, Արամ
Ասատրյանի հետ կապվել չհաջողվեց պարզաբանումներ ստանալու համար, որովհետեւ Էջմիածնի
նրա հեռախոսահամարն անջատված էր: Խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ երգչի պատասխանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել