Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Փետրվար 21,2006 00:00

ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ, ՆՈՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ Նոր հարեւաններ8221 ծրագիրը նախաձեռնվել է Հարավային Կովկասի երկրների միջեւ խաղաղ եւ կառուցողական երկխոսությունը խթանելու նպատակով: Սա Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի նախագիծն է, որը սկսել է իրականացվել 2005թ. սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում գործում է www.norharevanner.am ինտերնետային կայքը: Կայքում հրապարակվում են վերլուծական հոդվածներ տարածաշրջանի չորս երկրներում՝ Հայաստանում, Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում կատարվող կարեւորագույն իրադարձությունների, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ադրբեջան տարբեր մակարդակների հարաբերությունների վերաբերյալ: Կայքում կարող եք գտնել բացառիկ հարցազրույցներ, տեղեկատվություն՝ առաջին աղբյուրից, այնպիսի փաստերի վերլուծություն, որոնց անդրադարձ հայաստանյան մամուլում չի արվում: Ինչու Նոր հարեւաններ Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը Հին հարեւաններ են աշխարհագրորեն, սակայն նաեւ Նոր Հարեւաններ են՝ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի, եւ այն նոր գաղափարների առումով, որոնք այս երկրներն ընտրել են իրենց հետագա զարգացման համար: Այդ գաղափարներից կարեւորագույնը եվրոպական ինտեգրացիան է, եւ այս ժամանակահատվածում՝ Եվրոպական Հարեւանության Քաղաքականությունը: Կայքում կգտնեք նաեւ ամփոփ տեղեկատվություն՝ ԵՀՔ- տարածաշրջանի երկրներ առնչությունների եւ եվրոպական ուղղությամբ մեր երկրների կողմից տարվող աշխատանքի մասին: Ինքներս լուծենք մեր խնդիրները Այս տարածաշրջանում գոյություն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ էթնիկ հակամարտություններ, լարվածություն պետությունների միջեւ, միջհասարակական հաղորդակցության պակաս եւ երկաթուղային հաղորդակցության բացակայություն. այս բոլոր հարցերը խորը վերլուծության եւ բազմակողմանի քննարկման նյութ պետք է լինեն: Իրական հասարակական քննարկման եւ խնդիրների օբյեկտիվ վերլուծության հասնելու համար ամենակարեւորը տարածաշրջանի յուրաքանչյուր երկրում համապատասխան մթնոլորտի ստեղծումն ու պահպանումն է: Փորձագետները, վերլուծաբանները, լրագրողները, տնտեսագետները՝ բոլորն, ում հետաքրքիր է խաղաղությունն ու բարգավաճումը տարածաշրջանում, պետք է խնդիրներ բարձրացնեն եւ վերլուծություններ անեն միայն փոխադարձ վստահության մթնոլորտում՝ առանց թշնամության որեւէ նշանի: Մեր կայքը ստեղծվել է այս նպատակին ծառայելու համար: Այստեղ կգտնեք նաեւ օգտակար եւ ճշգրիտ տեղեկատվություն չորս երկրների քաղաքական, հասարակական, տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Ծրագիրը բաց է Ձեր առաջարկների համար: Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոն Հասցե՝ Նալբանդյան 48, ս. 37, 43 Հեռախոս՝ 58 24 11Էլ.փոստ՝ [email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել