Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

Փետրվար 18,2006 00:00

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ
ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արմեն
Հարությունյանի ընտրության առնչությամբ «Մարդու իրավունքի եւ ազատության» կենտրոնի
ղեկավար Վարդան Հարությունյանն ասաց. «Կոնկրետ նրա դեմ բացարձակ ոչինչ չունենալով՝
պետք է ասեմ, որ Արմեն Հարությունյանն իր (գոնե հասարակության աչքի առջեւ տեղի ունեցած)
գործունեության ողջ ընթացքում երբեւէ չի զբաղվել մարդու իրավունքներով: Նա
իրավաբան է եւ, ինչպես ինքը հայտարարեց՝ պատրաստվում է գործել օրենքների շրջանակում:
Մինչդեռ դա իրավապաշտպանություն չէ: Իրավապաշտպանը չպիտի գործ ունենա Հայաստանի կամ
որեւէ երկրի օրենքների հետ՝ նրա գործը մարդուն ի ծնե տրված իրավունքների եւ միջազգային
նորմերի հետ է: Օրենքները տարբեր են լինում, եւ իրավապաշտպանները կոչված են ոչ թե
օրենքների շրջանակներում պաշտպանել մարդկանց, այլ պաշտպանել պաշտպանության կարիք
ունեցող մարդկանց: Օրինակ՝ ֆաշիստական Գերմանիայում օրենքների շրջանակում էին հալածում
հրեաներին: (Մեր կողմից հավելենք եւս մի օրինակ՝ Հայաստանում հանրահավաքներն արգելում
էին եւ դրանց մասնակիցներին ձերբակալում ամբողջատիրական, սովետական շրջանի օրենքներով.-
Ա. Ի.): Ի՞նչ է, մարդը պետք է իրավաբանությունից ելնելով չպաշտպանե՞ր այդ օրենքներին
զոհ դարձածների շահերը»: Նոր Պաշտպանի վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի
ղեկավար Ավետիք Իշխանյանի գնահատականն էր. «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն
այնպիսին է, որ անկախ անձից՝ ստիպված է լինելու գործել: Տվյալ դեպքում, իշխանությունն,
իհարկե, ցանկացավ ընտրել այնպիսի մարդու, որը ինչպես ասել էի նախապես՝ կլինի ցուցափեղկ:
Սակայն չեմ ուզում առաջ ընկնել՝ ժամանակը ցույց կտա: Մի առիթով էլ եմ ասել, որ Հայաստանի
պես երկրներում Մարդու իրավունքների պաշտպանը կարող է արժանանալ երկու ճակատագրի.
կա՛մ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի ճակատագրին՝ եթե փորձի գործել, կա՛մ էլ կվարկաբեկվի:
Տեսնենք, թե նոր Պաշտպանի հետ ինչ կլինի առաջիկայում»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել