Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈ-2008-Ի ԽԱՂԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

Փետրվար 15,2006 00:00

Փետրվարի 11-ի երեկոյան Բրյուսելից Երեւան
վերադարձավ ՀՖՖ-ի պատվիրակությունը, որը մասնակցում էր «Եվրո-2008»-ի ընտրական փուլի
Ա խմբում ընդգրկված երկրների ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպմանը:
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, հանդիպմանը Հայաստանից մասնակցում էին Հայաստանի
ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ՀՖՖ-ի ազգային հավաքական
թիմերի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր
մարզիչ Հենկ Վիսմանը: Բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան
պաշտոնական նամակ էր հղել ՈՒԵՖԱ-ին՝ նշելով, որ իրենք հնարավոր չեն համարում հանդիպումը
Հայաստանի ազգային հավաքականի հետ եւ այն բացատրել էին զուտ քաղաքական դրդապատճառներով:
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան միաժամանակ ցանկություն էր հայտնել հանդիպումներն
անցկացնել չեզոք խաղադաշտերում: ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը Ադրբեջանի ֆուտբոլային
ղեկավարությանը տեղեկացրել էր, որ մրցաշարի կանոնակարգը նման հնարավորություններ
չի ընձեռում եւ յուրաքանչյուր երկիր պարտավոր է ապահովել խաղերի անվտանգությունը,
իսկ դրանք ապահովելու ձեւերն ու եղանակները տվյալ երկրի գործն են: Ի պատասխան
ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի նամակի, որի պատճենն ուղարկվել էր նաեւ ՀՖՖ, ՀՖՖ ղեկավարությունը՝
կրկին շեշտելով, որ ֆուտբոլի քաղաքականացումը անթույլատրելի է, մեկ անգամ եւս պաշտոնապես
հավաստիացրեց, որ Հայաստանի ֆուտբոլային ղեկավարությունը չի պատրաստվում խախտել մրցաշարի
կանոնակարգը, պատրաստ է հանդես գալ Ադրբեջանում եւ Հայաստանում ընդունել Ադրբեջանի
ազգային հավաքականին, իսկ դրա անվտանգության երաշխիքները տալիս են Հայաստանի իշխանությունները:
Ինչպես ՀՖՖ մամուլի քարտուղարությանն ասաց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը՝
«հանդիպումից անմիջապես առաջ, դիմելով ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին,
Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական տեսակետը հանդիպումները չեզոք խաղադաշտերում անցկացնելու վերաբերյալ:
Դրանից հետո ադրբեջանցիներին այլ բան չէր մնում, քան համակերպվել իրավիճակի հետ եւ
քննարկել խաղացանկը»: Ըստ Ա. Մինասյանի, չնայած տեղի ունեցան լուրջ քննարկումներ
եւ այն տեւեց մինչեւ ուշ երեկո, սակայն մեծ տարաձայնություններ խաղացանկի վերաբերյալ
երկրների միջեւ չառաջացան, քանզի քննարկման հենց սկզբից յուրաքանչյուրը ներկայացրեց
իր խաղացանկային առաջնայնությունները: Ըստ հաստատված խաղացանկի, 2006-ին Հայաստանը
կանցկացնի չորս, իսկ 2007-ին՝ տասը հանդիպում: Ստորեւ ներկայացնում ենք հաստատված
խաղացանկը: 2006 թվական Հայաստան-Բելգիա-/սեպտ. 6/ Հայաստան-Ֆինլանդիա
-/հոկտեմբերի 7/ Սերբիա եւ Չեռնոգորիա-Հայաստան-/ հոկտեմբերի 11/ Ֆինլանդիա-Հայաստան-/նոյեմբերի
15/ 2007 թվական Լեհաստան-Հայաստան-/մարտի 28/ Ղազախստան-Հայաստան-/հունիսի
2/ Հայաստան-Լեհաստան-/հունիսի 6/ Հայաստան-Պորտուգալիա-/օգոստոսի
22/ Ադրբեջան-Հայաստան-/սեպտեմբերի 8/ Հայաստան-Ադրբեջան-/սեպտեմբերի
12/ Հայաստան-Սերբիա եւ Չեռնոգորիա-/հոկտեմբերի 13/ Բելգիա-Հայաստան-/հոկտեմբերի17/
Պորտուգալիա-Հայաստան-/նոյեմբերի 17/ Հայաստան-Ղազախստան-/նոյեմբերի
21/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել