Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուտ

Փետրվար 11,2006 00:00

Սուտ մատնության գործով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնական գրությամբ դիմել է Երեւան քաղաքի դատախազին Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեի նախկին անդամ Ս. Բաղդասարյանի ավտոմեքենայի հրկիզման փաստի հետ կապված ս.թ. փետրվարի 8-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես էր եկել հրապարակային հայտարարությամբ, այսօր «Հանցագործություն կատարելու մասին հայտարարությամբ» ՀՖՖ նախագահը նաեւ պաշտոնական գրությամբ դիմել է Երեւան քաղաքի դատախազին: Գրության մեջ նշվում է, որ «ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Ս. Բաղդասարյանը ս.թ. փետրվարի 7-ի երեկոյան, իր ավտոմեքենայի հրկիզման փաստի հետ կապված, հրավիրելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, առանց որեւէ հիմքի, նրանց ներկայությամբ հրապարակավ հայտարարել է, որ հրկիզումը կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ իրեն վախեցնելու նպատակով: Սուրեն Բաղդասարյանի նմանատիպ հայտարարությունները ս.թ. փետրվարի 8-ին հրապարակվել են զանգվածային լրատվամիջոցներում եւ հնչել են հեռուստառադիոհաղորդումներում, որոնց պատճենները եւ կրկնօրինակները ներկայացնում եմ: Իմ խորին համոզմամբ, Ս. Բաղդասարյանը հանցագործության մասին սուտ մատնություն տալով, իմ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, ինչպես նաեւ իմ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելով, կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ մասով եւ 333 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ փաստի առթիվ քրեական գործ հարուցել եւ քրեական պատասխանատվության ենթարկել Ս. Բաղդասարյանին վերոնշյալ հոդվածների հատկանիշներով»: Համաձայն ՀՖՖ նախագահի այն հայտարարությանը, որ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի գործընթացներն ընթանան բաց եւ հրապարակային, դատախազին ուղարկված պաշտոնական գրությունը տրամադրում ենք նաեւ զանգվածային լրատվամիջոցներին: Երեկ երեկոյան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է Երեւան քաղաքի Կենտրոնի քննչական բաժին՝ հարցաքննության: ՀՖՖ մամուլի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել