Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐԻՆ-2006». ԹՎԵՐ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվար 11,2006 00:00

 

11 February 2006 «ԹՈՒՐԻՆ-2006».
ԹՎԵՐ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ Թուրինի ռեկորդները Ձմեռային
20-րդ օլիմպիական խաղերին մասնակցում են աշխարհի 85 երկրի 2,5 հազար մարզիկ-մարզուհիներ:
Մրցումները սպասարկելու համար արտերկրից հրավիրվել են 650 մրցավար եւ մրցավարի
օգնական: Խաղերի օրերին Թուրին է ժամանել ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկ,
ինչպես նաեւ հովանավորական կազմակերպությունների եւ ընկերությունների շուրջ 6 հազար
ներկայացուցիչ: 15 մարզաձեւերում խաղարկվելու է մեդալների 85 հավաքածու: Մրցումները
լուսաբանելու համար հավատարմագրվել են 10 հազար լրագրող, օպերատոր եւ լուսանկարիչ:
Մամուլի կենտրոնում միաժամանակ աշխատել կարող է հազար լրագրող: Խաղերի բացման
արարողությանն ամբողջ աշխարհում հեռուստացույցով հետեւել է շուրջ 2 միլիարդ մարդ:
Անվտանգության ապահովման բացառիկ միջոցառումներ Միջազգային ահաբեկչության՝
վերջին շրջանում հայտնի պատճառներով մուսուլմանական աշխարհում ահագնացած բողոքի ցույցերի
ալիքի ֆոնի վրա Իտալիայի իշխանությունները օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման
աննախադեպ միջոցառումներ են իրականացնում: Այդ գործի պատասխանատու պաշտոնյաներն արդեն
հայտարարել են, որ սկսած Խաղերի բացման օրից՝ Թուրինի երկինքը ինը կիլոմետր շառավղով
փակ է օդանավային թռիչքների համար: Ձմեռային օլիմպիական խաղերի երկնային սահմանները
շուրջօրյա պաշտպանում են Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները:
Քաղաքի շրջակա սարերում հատուկ պատրաստություն անցած ու լրիվ սպառազինված
300 զինծառայող ձնագնացներով ու դահուկներով հերթապահում է 24 ժամ: Իսկ օլիմպիական
օբյեկտներում՝ հյուրանոցներում, մրցումների անցկացման վայրերում, օդանավակայաններում,
երկաթգծի կայարաններում, փողոցներում մշտական պարեկություն է անում ամբողջ Իտալիայից
ժամանած տասը հազար ոստիկան: Առաջին սկանդալները Դահուկային սպորտի
միջազգային ֆեդերացիան ձմեռային օլիմպիական խաղերի բացման նախօրյակին մամուլի հաղորդագրություն
է տարածել, որում տեղեկացվում է, որ արյան մեջ կարմիր գնդիկների բարձր տոկոսի պատճառով
ութ դահուկորդ մրցումներից հինգ օրով հեռացվել է: Նրանք են. տղամարդիկ՝ ամերիկացիներ
Շոն Կրուքսը եւ Լեյֆ Ցիմմերմանը, ֆրանսիացի Ժան-Մարկ Գալյարդը, բելառուսցիներ Սերգեյ
Դոլիդովիչը եւ Ժան-Ալեքսանդր Լազուտկինը, կանայք՝ Նատալյա Մատվեեւան (Ռուսաստան),
Կիկկան Ռենդալը (ԱՄՆ), Էվի Զահենբահերը (Գերմանիա): Իտալիայի հեռուստաընկերությունները
լուրերի բաժնում ազգաբնակչությանը տեղեկացրել են, որ Թուրինի Մայիսի 1-ի փողոցում,
որը տանում է դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ, երեկոյան գործել է պայթուցիկ նյութեր
հայտնաբերող համակարգը: Հատուկ որսիչը, որ տեղադրված է այդ գոտում, արձանագրել է
կասկածելի նյութ, որը գտնվելիս է եղել ինչ-որ մեկի թողած ճամպրուկում: Անմիջապես
ժամանած սակրավորները բացել են ճամպրուկը: Բարեբախտաբար՝ պայթուցիկ չի հայտնաբերվել:
Ճամպրուկում եղել են լուսանկարչական սարքի սովորական մարտկոցներ: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել