Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 11,2006 00:00

ԱՐՄԵՆ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ Գիրք
առաջին
Գլուխ
առաջին Գլուխ
երկրորդ Գլուխ
երրորդ Գլուխ
չորրորդ Գլուխ
հինգերորդ Գլուխ
վեցերորդ Գլուխ
յոթերորդ Գլուխ
ութերորդԳլուխ
իններորդԳլուխ
տասներորդ Գլուխ
տասնմեկերորդ Գլուխ
տասներկուերորդ Գլուխ
տասներեքերորդ Գլուխ
տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ ¶ÉáõË
ï³ëÝí»ó»ñáñ¹
Գլուխ տասնյոթերորդ Գլուխ
տասնութերորդ Գլուխ տասնիններորդ
Գլուխ քսաներորդ Գլուխ
քսանմեկերորդ Գլուխ
քսաներկուերորդ Գլուխ
քսաներեքերորդ Գլուխ
քսանչորսերորդ Գլուխ
քսանհինգերորդ Գլուխ
քսանվեցերորդԳլուխ
քսանյոթերորդ Գլուխ
քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ
երեսուներորդ Գլուխ
երեսունմեկերորդ Գլուխ
երեսուներկուերորդ Գլուխ
երեսուներեքերորդԳիրք
երկրորդ
Գլուխ
առաջին Գլուխ
երկրորդ ¶ÉáõË
»ññáñ¹ Գլուխ
չորրորդ Գլուխ
հինգերորդ Գլուխ վեցերորդ
Գլուխ յոթերորդ Գլուխ
ութերորդԳլուխ
իններորդ Գլուխ տասներորդ
Գլուխ
տասնմեկերորդ Գլուխ
տասներկուերորդԳլուխ
տասներեքերորդ Գլուխ
տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ Գլուխ
տասնվեցերորդ Գլուխ
տասնյոթերորդ Գլուխ
տասնութերորդԳլուխ տասնիններորդ ԵՐԵՎԵԼԻՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿԸ Զգացվում էր, որ Փափազյանի ու Հրաչյա Ներսիսյանի թեման Ֆրունզիկին
շատ սրտամոտ է, ու հենց Ֆրունզիկն էր էդ խոսակցությանը տոն տալիս: – Լեւոնը
ճիշտ ա ասում,- ասաց Ֆրունզիկը:- Թատրոնում է՛լ էին իրանց մի գլուխ հակադրում. մեկն
ասում էր՝ Հրա՛չն ա ուժեղ, մյուսն ասում էր՝ Փափա՛զը: – Այդ միջակություններն
առանց ինտրիգների կյանք չունեն,- ասաց Ներսիսյանը:- Երազում էին հորս ու Փափազյանին
իրար դեմ հանել, բայց չկարողացան: – Չէին էլ կարա,- ասաց Ֆրունզիկը:- Փափազը
շատ ուժեղ մարդ էր: – Հայրս ավելի՛ ուժեղ էր,- ասաց Ներսիսյանը:- Եթե այդ
բանսարկու մժղուկներին երբեմն-երբեմն հաջողվում էր Փափազյանին հորս դեմ տրամադրել,
ապա հայրս մշտապես վերեւից էր նայում դրանց եւ երբեք չէր ոգեւորվում, երբ իրեն Փափազյանից
բարձր էին դասում: – Ինքն էդ թեման վաբշե՛ չէր սիրում,- ասաց Ֆրունզիկը: –
Ինքն այդ մժղուկների բանսարկություններին երբեւէ տոն չի տվել,- ասաց Ներսիսյանը:
– Դրանց հետ ե՞րբ էր շփվում, որ տոն էլ տար,- ասաց Ֆրունզիկը:- Ինքն ավելի
շատ շոֆերների ու հասարակ մարդկանց հետ էր շփվում: – Այդ մարդիկ ինձ ու քեզ
համար են հասարակ,- ասաց Ներսիսյանը.- իր համար մարդ արարածը հասարակ լինել չէր կարող:
– Հա,- ասաց Ֆրունզիկը.- ինքն էդ մարդկանց հետ ժամերով խոսում էր: –
Ո՛չ միայն խոսում էր, այլեւ լսում է՛լ էր այդ մարդկանց,- ասաց Ներսիսյանը: –
Երեւի հետները խմում էլ էր, չէ՞,- հարցրեց Շերենցը: – Ի՞նչ էր խմում,- գոռաց
Ներսիսյանը: – Եսի՞մ,- կմկմաց Շերենցը:- Մարդիկ ի՞նչ են խմում: – Իր
խմելն է՛լ է լեգենդ,- ձայնը ցածրացնելով՝ ասաց Ներսիսյանը.- մերձթատերական այդ մժղուկների
բստրածն է: Կեղծ մտահոգությամբ այստեղ-այնտեղ ասում էին՝ Հրաչյա Ներսիսյանը մեծ դերասան
է, բայց ափսոս՝ խմող է: – Բամբասում էին, հա՞,- հարցրեց Շերենցը: –
Նույնիսկ հարբեցող են անվանել,- գոռաց Ներսիսյանը: – Էդ խոսակցությունները
հատկապես «Կենդանի դիակից» հետո տարածվեցին,- ասաց Ֆրունզիկը.- ինքն էնքան բնական
էր Պրոտասով խաղում, որ մարդիկ կարծում էին՝ խմած ա խաղում: – Ուրեմն՝ էդ
ճիշտ չի՞,- հարցրեց Շերենցը: – Ի՞նչը,- գոռաց Ներսիսյանը: – Էդ որ
ասում են՝ խմած բեմ ա բարձրացել,- կմկմաց Շերենցը: – Ինքն էնքան բնական էր
էդ հարբեցողի դերը խաղում, որ մարդիկ մտածում էին՝ ինքն է՛լ ա հարբած,- ասաց Ֆրունզիկը:
– Հայրս երբեք խմիչքը չի չարաշահել,- ասաց Ներսիսյանը:- Այդ ինտրիգանները
փորձում էին հորս պիտակավորել եւ մեկուսացնել թատրոնից: Իմ հանդեպ է՛լ են, փաստորեն,
նույնը անում: – Քո հանդե՞պ ինչ են անում,- հարցրեց Շերենցը: – Ինձ
էլ համալսարանի՛ց են փորձում մեկուսացնել,- ասաց Ներսիսյանը:- Իմ մասին էլ ասում
են՝ իբր հարբած վիճակում եմ դասախոսության ներկայանում: – Բայց ըտենց բան
էղել ա՞,- հարցրեց Շերենցը: – Ի՞նչ ըտենց բան,- գոռաց Ներսիսյանը: –
Որ… հարբած դասախոսության գնաս,- կմկմաց Շերենցը: – Այս մարդը խելագար է,-
Ֆրունզիկին ու ինձ նայելով՝ աղաղակեց Ներսիսյանը: – Ինչի՞ ես նեղանում, ա՛յ
Լեւոն,- խեղճացավ Շերենցը:- Ես հո չե՞մ հավատում: – Ինչի՞ն չես հավատում,-
հարցրեց Ներսիսյանը: – Չեմ հավատում, որ թեկուզ մի անգամ խմած գնացած ըլնես
դասախոսության,- ասաց Շերենցը:- Չեմ հավատում, դրա համար էլ հարցնում եմ: –
Որ հարցնում ես, կնշանակի՝ որոշ չափով հավատում ես,- ասաց Ներսիսյանը: – Բա
չհարցնե՞նք,- կմկմաց Շերենցը.- չիմանա՞նք ինչն ինչոց ա: – Եթե հարցնում ես,
կնշանակի՝ առնվազն հիսուն տոկոսով հավատում ես այդ բամբասանքներին,- ասաց Ներսիսյանը:-
Եթե իմ ընկերներն են այդ կեղտոտ խոսակցություններին հավատում, անծանոթ մարդիկ կհավատան
ու կհավատան: – Դե լավ, չե՛մ հարցնի,- ասաց Շերենցը.- որ նեղանում ես՝ էլ
չե՛մ հարցնի: – Ոչ թե նեղանում եմ, այլ զարմանում եմ,- ասաց Ներսիսյանը: –
Ինչի՞ վրա ես զարմանում,- հարցրեց Շերենցը: – Զարմանում ա, որ էդ բամբասանքներին
հավատում ես,- ասաց Ֆրունզիկը: – Չեմ հավատում, ա՛յ Ֆրունզ,- ասաց Շերենցը.-
որ հավատայի, չէի էլ հարցնի: – Ուրիշ հարցերում լավ էլ կասկածամիտ ես,- ասաց
Ֆրունզիկը.- էդ բամբասանքներին ո՞նց ես հավատում: – Այդ բանսարկուները հիանալի
են հաշվարկում, Մհե՛ր,- ասաց Ներսիսյանը.- նրանք իրենց այդ ստոր հաշվարկները մեր
Շերենցի պես դյուրահավատ մարդկանց նկատի ունենալով են անում եւ, ինչպես տեսնում ես,
ամենեւին չեն սխալվում: – Քեզանից հեչ չէի սպասում, Շերե՛նց,- կրակի վրա շարունակեց
յուղ լցնել Ֆրունզիկը: – Ախր ի՞նչ եմ արել, որ չէիր սպասում, ա՛յ Ֆրունզ,-
շիվարեց Շերենցը.- ընդամենը մի հատիկ հարց չե՞մ տվել: – Էդ բանը չպիտի՛ անեիր,-
իր խոշոր քթի տակ խորամանկ ժպտաց Ֆրունզիկը.- էդ հարցը Լեւոնին չպիտի՛ տայիր: –
Ցավոք սրտի, մեր Շերենցի պես դյուրահավատ մարդիկ հեշտությամբ են կուլ գնում նման
բամբասանքներին եւ իրենց դյուրահավատությամբ շատ հաճախ նույնիսկ տոն են տալիս դրանց:
– Ճիշտ ես ասում,- ասաց Ֆրունզիկը.- պապայիդ հետ որ հանդիպումների էինք գնում,
հասարակ մարդիկ էդ հարցն իրան շատ էին տալիս: – Ի՞նչ հարց,- հարցրեց Ներսիսյանը:
– Հարցնում էին՝ ճիշտ ա՞, վարպե՛տ, որ մինչեւ մի հատ չայի բաժակով արաղ չխմես,
բեմ դուրս չես գալի,- ասաց Ֆրունզիկը: – Տականքնե՜ր,- հառաչեց Ներսիսյանը:
– Բա որ հարցնում էին, ինքն ի՞նչ էր ասում,- հարցրեց Շերենցը: – Ոչ
մի բան էլ չէր ասում,- ասաց Ֆրունզիկը.- ինքն իր մշտական բարի հայացքով նայում էր
էդ մարդկանց ու բարի ժպտում էր: – Սրիկանե՜ր,- գոռաց Ներսիսյանը: –
Մի բան ասեմ՝ կհավատա՞ս, Լեւո՛ն,- հարցրեց Ֆրունզիկը: – Ասա՛,- ասաց Ներսիսյանը.-
ես Շերենցի չափ դյուրահավատ չեմ, բայց միգուցե հավատամ: – Էդ որ իրա մասին
տարածում էին, թե ուժեղ խմող ա, իրա հեղինակության վրա, փաստորեն, հեչ չէր ազդում.
ընդհակառակը՝ էդ խոսակցություններից հետո ժողովուրդն իրան ավելի էր սիրում, ասածիդ
պես՝ իրան լեգենդ էին դարձնում,- ասաց Ֆրունզիկը: – Շատ ճիշտ ես նկատել, Մհե՛ր,-
ասաց Ներսիսյանը:- Փաստորեն, այդ սրիկաների խարդավանքները մեծ հաշվով որեւէ արդյունք
չտվին: – Տվին,- ասաց Ֆրունզիկը.- հակառակ արդյունքը տվին: – Ճիշտ
ես ասում, Մհե՛ր,- ասաց Ներսիսյանը եւ տեսնելով, որ Շերենցը ծիծաղում է, հարցրեց.-
ինչո՞ւ ես ծիծաղում, Շերե՛նց: – Լեւոն ջան, իրան որ Մհեր ես ասում, հեչ չեմ
կարում ծիծաղս զսպեմ,- փռթկացրեց Շերենցը: – Միայն ե՞ս եմ իրեն Մհեր ասում,
ինչ է,- հարցրեց Ներսիսյանը: – Մեկ էլ տելեվիզորով ու ռադիոյով են իրան Մհեր
ասում,- ասաց Շերենցը.- հա, մեկ էլ թերթերի մեջ ու էս թազա կինոների վերջում են Մհեր
գրում: – Իմ անունը կինոների վերջում չեն գրում. սկզբո՛ւմ են գրում,- ասաց
Ֆրունզիկը: – Ճիշտ ես ասում,- ասաց Շերենցը: – Ի տարբերություն ոմանց,-
ժպտաց Ֆրունզիկը: – Չեմ հասկանում, թե խմելու մեջ ի՞նչ վատ բան կա,- խոսքը
փոխեց Շերենցը:- Շիրազն է՛լ ա խմում, բայց ժողովուրդն իրան է՛լ ա սիրում: –
Շիրազին է՛լ պակաս չեն բամբասում,- ասաց Ֆրունզիկը: – Ես է՛լ կխմեի, բայց
իմ օրգանիզմը չի ընդունում,- ասաց Շերենցը.- էրկու բաժակից ավել որ խմում եմ, սկսում
եմ հետ տալ: – Կամ էլ՝ սկսում ես երգել,- ասաց Ֆրունզիկը: – Շիրազն
էլ էնքան չի խմում՝ ինչքան որ անունն ա դուրս էկել,- ասաց Շերենցը: – Շիրազին
է՛լ են խմելու հաշվով շատ բամբասում,- ասաց Ֆրունզիկը: – Այդ բամբասողների
մեծ մասն իր, այսպես կոչված, գրչակից ընկերներն են,- ասաց Ներսիսյանը: – Շիրազին
ինչքան փորձեն վարկաբեկեն, ժողովուրդը, մեկ ա, իրան սիրում ա,- ասաց Շերենցը: –
Շիրազի պարագան մի քիչ այլ է,- ասաց Ներսիսյանը: – Ինչո՞վ ա այլ,- հարցրեց
Շերենցը: – Շիրազին է՛լ են փորձում պախարակել, բայց դրանից Շիրազն ամենեւին
չի նեղվում, ավելին՝ ինքն էլ վարկաբեկողների՛ն է վարկաբեկում, ընդ որում՝ միանգամայն
ուժեղ,- ասաց Ներսիսյանը: – Իրանց էդ գրողներին հազար ու մի անուն ա կպցրել,-
ասաց Ֆրունզիկը: – Հա. ամեն մեկին ածական անուն ա կպցրել՝ մեկը մեկից սուր,-
ասաց Շերենցը: – Շիրազը, փաստորեն, ընդունել է դրանց կռվի կանոններն ու պայմանները.
նրանք իրե՛ն են չարախոսում, ինքը՝ նրանց,- ասաց Ներսիսյանը: – Բայց Շիրազն
ավելի ուժեղ ա վարկաբեկում,- ասաց Շերենցը:- Փաստորեն, ինքը մենմենակ հաղթում ա դրանց:
– Որովհետեւ ժողովուրդն իրա՛ կողմն ա. ժողովուրդն իրա՛ն ա հավատում,- ասաց
Ֆրունզիկը: – Շիրազը կամովին ընդունել է դրանց թելադրած կռվի կանոնները եւ,
փաստորեն, կռվի մեջ է ներքաշվել,- ասաց Ներսիսյանը: – Հետները հավասար կռվում
ա,- ասաց Ֆրունզիկը: – Շատ հաճախ նաեւ հաղթում է,- ասաց Ներսիսյանը: –
Էն էլ ո՜նց ա հաղթում,- ասաց Շերենցը: – Հրաչյա Ներսիսյանն էլ, փաստորեն,
հաղթեց,- ասաց Ֆրունզիկը: – Հայրս հաղթելու կամ պարտվելու խնդիր չուներ,-
ասաց Ներսիսյանը.- հայրս իր բարձունքից խղճահարությամբ էր նայում այդ մարդուկներին
եւ երբեք չփորձեց դրանց հետ իր ուժերը չափել: Հայրս հնարավորություն չտվեց, որ այդ
մժղուկներն իր հետ ասպարեզ մտնեն: Իր համար միակ ասպարեզը թատրոնի բեմն էր: –
Թատրոնն իրա տունն էր,- ասաց Ֆրունզիկը: – Այո,- ասաց Ներսիսյանը.- որքան
էլ այդ մժղուկները պղծեին թատրոնը, միեւնույն է, թատրոնը հորս համար սրբություն սրբոց
էր: – Թատրոնն իրա համար հարազատ օջախ էր,- ասաց Ֆրունզիկը.- ինքը մեզ իրա
հարազատ էրեխեքի պես էր վերաբերվում: Ես ու Խորիկը մեր առաջին դերերը որ խաղացինք,
ուրիշ տարիքավոր դերասաններ մեզ նույնիսկ նախանձում է՛լ էին, բայց ինքը մեր հաջողություններով
հարազատ ծնողի պե՛ս էր ուրախանում: – Ինքը երեւի երբեւէ ճանաչածս ա՛յն միակ
մարդն է, ում միանգամայն անծանոթ էր նախանձի զգացումը,- ասաց Ներսիսյանը: –
Ախր ո՞ւմ նախանձեր, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- իրանից ուժեղ ո՞վ կար, որ նախանձեր:
– Եթե նախանձի որդը մշտապես ներսումդ շարժվում ու ներսից կրծում է հոգիդ,
նախանձի առարկա կամ օբյեկտ միշտ էլ կգտնվի,- ասաց Ներսիսյանը: – Ախր ո՞ւմ
պիտի նախանձեր,- զարմացավ Շերենցը: – Թեկուզեւ Փափազյանին,- ասաց Ներսիսյանը.-
ի՞նչ պակաս նախանձի օբյեկտ էր: – Ինքը Փափազին ոչ մի վայրկյան չի նախանձել,-
ասաց Ֆրունզիկը.- Փափազը որ լավ էր խաղում, ինքը էրեխի պես ուրախանում էր: –
Փափազյանը մի՛շտ էր լավ խաղում,- ասաց Ներսիսյանը:- Իսկական արտիստը վատ խաղալ չի
կարող: – Ո՛չ էլ Փափազն էր պապայիդ նախանձում,- ասաց Ֆրունզիկը: –
Երկուսն էլ մեծ էին,- ասաց Ներսիսյանը:- Մեր թատրոնի վերջին մոհիկաններն էին: –
Ավետն էլ էր, չէ՞, ուժեղ,- հարցրեց Շերենցը: – Էն էրկուսը սավսեմ ուրիշ կլաս
էին,- ասաց Ֆրունզիկը: – Բա Վաղարշյա՞նը,- հարցրեց Շերենցը: – Հիմի
Շերենցն ինչքան անուն գիտի՝ կսկսի իրար հետեւից թվարկել,- ասաց Ֆրունզիկը:- Ավելի
լավ ա՝ խմենք, Լեւոն ջան: Էդ էրկու մեծերի կենա՛ցը: – Ճշմարիտ մեծությունների
կենա՛ցը,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Ներսիսյանը: – Հայրիկիդ կենացը, Լեւո՛ն
ջան,- ասաց Շերենցն ու բաժակը կպցրեց շրթունքներին: – Հրաչյա Ներսիսյանի՛
կենացը,- բաժակս բարձրացնելով՝ ասացի ես: – Նաեւ Փափազյանի՛ կենացն է,- ճշտեց
Ներսիսյանը: – Մի՛ պարտադրի, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- էրեխեն կարող ա
կոնկրետ Հրաչյա Ներսիսյանի կենացն ա ուզում խմի: – Էրեխեն Հրաչյա Ներսիսյանին
գ ոնե տեսե՞լ է,- հարցրեց Լեւոն Ներսիսյանը: – Հեչ որ տեսած չըլնի՝ կինոների
մեջ տեսած կըլնի,- ասաց Շերենցը: – Շերենցն է՛լ ա իրան մենակ կինոների մեջ
տեսել,- ասաց Ֆրունզիկը: – Դու ձե՛ռ առ, ձե՛ռ առ,- ասաց Շերենցը: –
Միայն ֆիլմերով հնարավոր չէ հորս մասին ճշմարիտ պատկերացում կազմել,- ասաց Ներսիսյանը:-
Փափազյանը երեւի ճիշտ արեց, որ որեւէ ֆիլմում չխաղաց: – Կարացավ խաղար՝ չխաղա՞ց,-
ասաց Ֆրունզիկը:- Կակռազ ինքը շատ էր ուզում կինոյում նկարահանվեր, բայց չստացվեց.
մի քանի անգամ պռոբնի նկարեցին, բայց ոչ մի անգամ հաջող չստացվեց: – Կինոյում
չի խաղացել, դրա համար էլ ժողովուրդն իրան էնքան չի ճանաչում, ինչքան՝ Հրաչյա Ներսիսյանին,-
ասաց Շերենցը: – Համենայնդեպս, այդ ֆիլմերով հնարավոր չէ իր մասին ամբողջական
պատկերացում կազմել,- ասաց Ներսիսյանը: – Բայց ձեզ խի՞ ա թվում, որ Արմենը
մենակ կինոներում ա Հրաչյա Ներսիսյանին տեսել,- ինձ աչքով արեց Ֆրունզիկը: –
Ուրիշ որտե՞ղ պիտի տեսած լինի,- զարմացավ Ներսիսյանը: – Ուրիշ որտե՞ղ պիտի
տեսած ըլնի,- կրկնեց Շերենցը: – Թատրոնում,- ասացի ես:- Սարոյանի ներկայացման
մեջ: – Դա իր կարապի երգն էր,- հառաչեց Ներսիսյանը:- Իրենից հետո այդ դերը
Փափազյանը խաղաց: – Երկուսին էլ տեսել եմ,- ասացի ես:- Ներսիսյանի Մաք Գրեգորն
ավելի ուժեղ էր: – Դու այդ ժամանակ քանի՞ տարեկան էիր, որ համեմատում ես,-
զարմացավ Ներսիսյանը: – Երեւի՝ ութ,- ասացի ես: – Էդ տարիքում քեզ
ո՞նց են թատրոն թողել, ա՛յ բալա,- զարմացավ Շերենցը: – Մորական պապս Աճեմյանի
ընկերն ա,- ասացի ես. իրար հետ են Վանից գաղթել: Համ էլ՝ պապս հայտնի այգեգործ ա:
– Այգեգործ ըլնելն ի՞նչ կապ ունի,- զարմացավ Շերենցը: – Սունդուկյանի
թատրոնի ճեմասրահի էդ բոլոր բույսերն ու ծաղիկներն ի՛նքն ա տնկել ու աճացրել: –
Պապիդ անունն ի՞նչ ա,- հարցրեց Ֆրունզիկը: – Մեսրոպ,- ասացի ես: –
Չեմ լսել,- ասաց Ֆրունզիկը:- Ասում ես՝ այգեգործ ա՞: – Ինքը Թոխմախի գերեզմանոցի
գլխավոր բուսաբանն ա, համ էլ՝ Աճեմյանի հետ շատ մոտիկ ընկեր են,- ասացի ես:- Աճեմյանը
բոլոր պրեմիերաներին պապիս հրավիրատոմս էր ուղարկում, պապս էլ ինձ միշտ հետը տանում
էր: – Ահագին հարուստ կենսագրություն ունես, Արմո՛ ջան,- ասաց Շերենցը: –
Որ Արմենի կենսագրությունը լրիվ իմանաք, վաբշե՛ կշշմեք,- ասաց Ֆրունզիկը: –
Ի՞նչ իմաստով,- հարցրեց Շերենցը: – Թեկուզ հենց Հրաչյա Ներսիսյանի՛ իմաստով,-
ասաց Ֆրունզիկը: – Այսի՛նքն,- զարմացավ Ներսիսյանը: – Արմենը վախտին
պապայիդ հետ է՛լ ա ընկերություն արել,- ասաց Ֆրունզիկը: – Հրաչյա Ներսիսյանի՞,-
հարցրեց Շերենցը: – Հրաչյա Ներսիսյանի,- ասաց Ֆրունզիկը: – Ո՞նց ա
ընկերություն արել,- զարմացավ Շերենցը: – Ընկերությունը ո՞նց են անում,- ասաց
Ֆրունզիկը:- Էն թվերին որ ես ու Արմենը Հակոբի արհեստանոցում Հրաչյա Ներսիսյանի հետ
խաչբառ էինք լուծում, դու երեւի Երեւանը չէիր էլ տեսել: – Ի՞նչ խաչբառի մասին
է խոսքը,- հարցրեց Ներսիսյանը: – Արմենի հոր արհեստանոցը որ էս ունիվերմագի
դիմաց էր, պապադ ամեն օր գալիս էր,- ասաց Ֆրունզիկը: – Այդ գեղագրական արհեստանոցի
մասի՞ն է խոսքը,- հարցրեց Ներսիսյանը: – Հա,- ասաց Ֆրունզիկը:- Հակոբի արհեստանոցը
որ Աբովյանի վրա էր, Հրաչյա Ներսիսյանն ու ուրիշ շատ դերասաններ շուտ-շուտ գալիս
էին: Հակոբը դերասաններին շատ էր հարգում: – Ի՞նչ մի հարգելու բաներ են,-
ասաց Շերենցը: – Նայած՝ ով,- ասաց Ֆրունզիկը: – Հրաչյա Ներսիսյանն
ու էլի մի քանիսը շատ մեծ հարգանքի են արժանի,- ասաց Շերենցը: – Հորս անունն
այսօր շատ չարաշահեցինք,- ասաց Ներսիսյանը, հետո Ֆրունզիկին հարցրեց.- ասում ես՝
խաչբառ էի՞ք լուծում: – Պապադ համարյա չէր մասնակցում, բայց էդ խաչբառ լուծելու
պրոցեսը շատ էր սիրում: Հիմնականում Հակոբն էր պատասխաններն ասում, Արմենն էլ վանդակներն
էր լրացնում, չնայած պատահում էր՝ ես ու Արմենն է՛լ էինք որոշ պատասխաններ գտնում,
ու որ Արմենը պատասխանը գտնում էր, Հրաչյա Ներսիսյանը շատ էր ուրախանում ու ասում
էր. «Վունդերկինդ ես, մա՛նչս»: Չես հիշո՞ւմ, Արմե՛ն: – Ո՞նց չեմ հիշում,-
ասացի ես: – Ըտենց բանը ո՞նց կմոռանա,- ասաց Շերենցը: – Էն վախտ Արմենը
հազիվ վեց տարեկան ըլներ,- ասաց Ֆրունզիկը: – Արդեն դպրոց էի գնում,- ասացի
ես:- Ամառային արձակուրդներն էին. ամեն օր հորս հետ արհեստանոց էի գալիս: –
Հակոբի արհեստանոցը մեր հավաքվելու տեղն էր,- ասաց Ֆրունզիկը: – Մի քանի անգամ
նույնիսկ Փափազյանն ա էկել,- ասացի ես: – Նույնիսկ,- ասաց Ներսիսյանը: –
Հիմի իրանց էդ արհեստանոցը չկա. իրանց տեղն ինչ-որ ժամագործներ են նստում,- ասաց
Ֆրունզիկը: – Էս գարուն տեղափոխվեցին,- ասացի ես:- Հիմա իրանց արհեստանոցը
Շիլաչիում ա: – Գիտեմ,- ասաց Ֆրունզիկը.- մի ամիս առաջ եմ ավտոյիս համարներն
իրանց մոտ գրել տվել: Էն ռուսը հիմի իրանց մոտ չի, հա՞: – Չէ,- ասացի ես.-
Վալոդյային ուրիշ արհեստանոց են տեղափոխել: – Էն վախտ իրանց արհեստանոցը քաղաքում
միակն էր,- ասաց Ֆրունզիկը:- Շա՜տ քաղցր օրեր էին: Էդ Վալոդյան մաքուր ռուս էր, բայց
չտեսնված կոֆե էր էփում: Պապադ իրա էփած կոֆեն շատ էր սիրում, Լեւ՛ոն: – Հիշողությունների
գիրկն ընկաք,- ասաց Ներսիսյանը: – Ախր շա՜տ անուշ օրեր էին,- ասաց Ֆրունզիկը:-
Հիմի թատրոնն էլ արդեն մի տեսակ էն չի. էղածների մեջ ո՛չ Հրաչյա Ներսիսյան կա, ոչ
էլ՝ Փափազ: – Հրաչյա Ներսիսյան ու Փափազ երեւի հարուր տարին մեկ են ծնվում,-
ասաց Շերենցը: – Մեծությունների ժամանակն անցավ,- ասաց Ֆրունզիկը:- Իրանք
որ կողքներս էին, իրանց մեծությունն ըսենց չէինք զգում: Էն Շողի՞կն ուր մնաց: –
Գոնե կոֆեները բերեր՝ նոր գնար արաղի,- ասաց Շերենցը: Երկար ու անուշ խոսակցություն
էր: Իրենք խոսում էին, իսկ ես հիմնականում լսողի դերում էի ու իրենց էդ անվերջանալի
խոսակցությունն ուղղակի ըմբոշխնում էի, որովհետեւ, չնայած նույն էդ սրճարանում ուրիշ
անգամ է՛լ էի իրենց հետ սեղան նստել, բայց սա առաջին դեպքն էր, որ իրենք էդքան պարզ
ու անկեղծ զրուցեին, եւ սա առաջին դեպքն էր, որ Լեւոն Ներսիսյանն իր հորից խոսեր,
ու դրա պատճառը երեւի այն էր, որ մեր սեղանի շուրջ ավելորդ մարդիկ չկային, ու ես
հաշիվ չէի, որովհետեւ ես, փաստորեն, իրենց համար դեռահասի մեկն էի, եւ, բացի այդ,
իրենց էդ զրույցին ո՛չ խանգարում եւ ո՛չ էլ միջամտում էի, ու չնայած րոպեն մեկ ծանոթ
ու անծանոթ մարդիկ էին մոտենում իմ անվանի ու երեւելի երեք սեղանակիցներին, բայց
սեղանակիցներս տոն չէին տալիս ու մոտեցողներին չէին առաջարկում մեզ հետ սեղան նստել,
եւ մոտեցողները, որ, իհարկե, շատ կերազեին սեղանակիցներիս ընկերակցել թեկուզեւ մեր
սեղանի ողջ ծախսն իրենց վրա վերցնելու պայմանով, մի քիչ ոտները կախ գցելով ու տեսնելով,
որ երեւելիների կողմից չեն հրավիրվում, ճարահատյալ հեռանում էին, բայց հեռանալուց
առաջ Ֆրունզիկին կամ Լեւոն Ներսիսյանին էին դիմում՝ «ի՞նչ կխմեք», եւ հիմնականում
Ֆրունզիկն էր նրանց պատասխանում ու մերժում՝ «բան պետք չի, մերսի»: Էդպես
չորսս ինքներս մեզ հերիք էինք, ու ես զգում էի, որ իրենց էդ օրվա զրույցը ո՛չ միայն
ինձ է հաճելի, այլեւ՝ հենց իրե՛նց, որովհետեւ, չնայած իրենք գրեթե ամեն օր էին նույն
էդ սրճարանում իրար հետ սեղան նստում, բայց, ըստ ամենայնի, իրենց էդ օրվա անկեղծ
ու միանգամայն մարդկային զրույցն իրենց համար է՛լ էր բացառություն ու նորություն,
մանավանդ որ, էլի եմ ասում, սա է՛ն բացառիկ դեպքն էր, երբ Լեւոն Ներսիսյանն իր հորից
էր խոսում, եւ ես, որ նշանավոր մարդկանց կուռք դարձնողներից չեմ, էդ երեք նշանավորների
կողքին ինձ շատ լավ էի զգում, ու չնայած ժամանակ առ ժամանակ Ներսիսյանը զոհված զինվորիս
էր անդրադառնում, բայց էդ օրն ընդհանուր առմամբ կյանքից ու ամեն ինչից գոհ էի, որովհետեւ
ինձ առ էսօր էլ դուր է գալիս, երբ նշանավոր մարդիկ հանկարծակի մարդկային լեզու են
առնում ու սովորական մահկանացուներիս պես սկսում են մարդկային լեզվով առօրյա ու մարդկային
բաներից խոսել: Գլուխ
քսաներորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել