Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուտ մատնության գործով

Փետրվար 11,2006 00:00

ՀՖՖ
նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնական գրությամբ դիմել է Երեւան քաղաքի դատախազին
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր
կոմիտեի նախկին անդամ Ս. Բաղդասարյանի ավտոմեքենայի հրկիզման փաստի հետ կապված ս.թ.
փետրվարի 8-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես էր եկել հրապարակային հայտարարությամբ,
այսօր «Հանցագործություն կատարելու մասին հայտարարությամբ» ՀՖՖ նախագահը նաեւ պաշտոնական
գրությամբ դիմել է Երեւան քաղաքի դատախազին: Գրության մեջ նշվում է, որ «ՀՖՖ
գործադիր կոմիտեի նախկին անդամ Ս. Բաղդասարյանը ս.թ. փետրվարի 7-ի երեկոյան, իր ավտոմեքենայի
հրկիզման փաստի հետ կապված, հրավիրելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին,
առանց որեւէ հիմքի, նրանց ներկայությամբ հրապարակավ հայտարարել է, որ հրկիզումը կազմակերպել
է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ իրեն վախեցնելու
նպատակով: Սուրեն Բաղդասարյանի նմանատիպ հայտարարությունները ս.թ. փետրվարի 8-ին
հրապարակվել են զանգվածային լրատվամիջոցներում եւ հնչել են հեռուստառադիոհաղորդումներում,
որոնց պատճենները եւ կրկնօրինակները ներկայացնում եմ: Իմ խորին համոզմամբ,
Ս. Բաղդասարյանը հանցագործության մասին սուտ մատնություն տալով, իմ պատիվն ու արժանապատվությունը
նվաստացնող, ինչպես նաեւ իմ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ
տարածելով, կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ մասով եւ 333 հոդվածի
2-րդ մասով նախատեսված հանցագործություններ: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում
եմ փաստի առթիվ քրեական գործ հարուցել եւ քրեական պատասխանատվության ենթարկել Ս.
Բաղդասարյանին վերոնշյալ հոդվածների հատկանիշներով»: Համաձայն ՀՖՖ նախագահի
այն հայտարարությանը, որ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի գործընթացներն ընթանան
բաց եւ հրապարակային, դատախազին ուղարկված պաշտոնական գրությունը տրամադրում ենք
նաեւ զանգվածային լրատվամիջոցներին: Երեկ երեկոյան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը
հրավիրվել է Երեւան քաղաքի Կենտրոնի քննչական բաժին՝ հարցաքննության: ՀՖՖ
մամուլի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել