Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱ ԳՈԳՆՈՑԻ ՏԱԿ

Փետրվար 09,2006 00:00

Ի՞ՆՉ
ԿԱ ԳՈԳՆՈՑԻ ՏԱԿ Երեկ ԱԺ միջանցքներում խոսակցություններ էին
տարածվել, թե Արմեն Հարությունյանի տապալմամբ վարչապետն ու պաշտպանության նախարարը
հասկացրին նախագահին՝ միշտ չէ, որ իր հրահանգները կատարվելու են։ «Առավոտի» խնդրանքով
պաշտպանության նախարարը մեկնաբանեց այդ խոսակցությունները. «Դա հիմարություն է, ով
հնչեցրել է, հիմարություն է ասել, այսինքն՝ ուզում եք ասել, ես ընդդիմության վրա
ազդեցությո՞ւն ունեմ, ամեն ինչ ինձ եք վերագրում, կարող է այստեղ էլեկտրական լամպ
է փչացած, էլի՞ ինձ եք վերագրելու»: Իսկ այն հարցին՝ թե, ի վերջո, երբ է
Սերժ Սարգսյանը հրապարակելու, թե ինքը որ կուսակցության ցուցակով է մասնակցելու Ազգային
ժողովի ընտրություններին, պաշտպանության նախարարը մի առակ պատմեց. «Ղարաբաղում, ինչպես
նաեւ Տավուշում, նաեւ Սյունիքում կանայք երկար գոգնոց են կապում, եւ այսպիսի ավանդույթ
կա. երբ լավ ճաշ են պատրաստում կամ հաց են թխում, իրենց հարեւաններին, մոտիկներին
հյուրասիրում են եւ մշտապես այդ ափսեն գոգնոցի տակ են պահում: Մի օր մեկը տնից դուրս
է գալիս, որ գոգնոցի տակ պահածը տանի եւ բարեկամին հյուրասիրի, հարեւանը հարցնում
է. «Վարդուշ, էդ ի՞նչ է գոգնոցիդ տակ»: Ասում է. «Եթե ուզենայի իմանաք, էլ խի՞ եմ
գոգնոցիս տակ պահում»: Մենք փորձեցինք հստակեցնել՝ ի՞նչ է ակնարկում այս պատմությամբ:
Բացատրեց. «Ուզում եմ ասել, եթե ասելու լինեմ, ասելու եմ, եթե չեմ ասում, ուրեմն
մի խնդիր կա»: Հիշեցրինք նաեւ, որ ինքը խոստացել էր այդ հարցին պատասխանել «Ծննդյան
տոներից հետո»: Պարզվեց՝ այդ ժամանակահատվածը կարող է շատ երկար լինել. «Հասկանում
ես, չէ՞, «Ծննդյան տոներից հետո»-ն երբ է՝ մինչեւ հաջորդ Ծննդյան տոներ»: Մ.
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել