Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՛Չ ԵԼՈՒՅԹ, Ո՛Չ ԶԵԿՈՒՅՑ ԱԺ-ՈՒՄ

Փետրվար 07,2006 00:00

Ո՛Չ
ԵԼՈՒՅԹ, Ո՛Չ ԶԵԿՈՒՅՑ ԱԺ-ՈՒՄ Թեեւ խորհրդարանը երեկ որոշմամբ
հնարավորություն ընձեռեց Հայաստանի մարդու իրավունքների 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանին,
որ ԱԺ-ում հանդես գա ելույթով՝ նա մտադիր չէ ընդունել այդ հրավերը. «Չեմ հասկանում
այդ որոշումը: Ես լսեցի, որ քննարկման ժամանակ ասացին, թե դրանից ավելին չեն կարող
անել (ուշադրություն դարձրեք) Լարիսա Ալավերդյանի համար: Ես խնդիր չունեմ այնտեղ
գնալու եւ ելույթ ունենալու՝ անձնապես ինձ համար կայացված որոշմամբ: Լարիսա
Ալավերդյանն ընդամենն ԱԺ-ի ուշադրությունն է հրավիրել «Մարդու իրավունքների պաշտպանի
մասին» օրենքի» դրույթների վրա, որոնք հաշվետու տարում գործող Պաշտպանից պահանջում
են զեկույց ներկայացնել նախորդ տարվա ընթացքում իր գործունեության մասին: Եվ ամենամեղմ
արտահայտությունը թույլ տամ՝ շատ տարօրինակ ձեւով է մեկնաբանվել օրենքը»: Բնականաբար,
նկատի ուներ իր դիմումին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի արձագանքը, ըստ որի՝ նախկին
պաշտպանի գործունեության հաշվետվությունը պիտի ներկայացնի նոր պաշտպանը: Ըստ Լարիսա
Ալավերդյանի՝ սա «ուղղակի ամոթալի ձեւով» ցույց է տալիս մեր վերնախավի իրավագիտակցական
մակարդակը. «Սա ինքնին վկայում է, որ, ցավոք, խեղաթյուրված են ԱԺ մեծամասնության
ընկալումները թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, թե՛ զեկույցի, թե՛
օմբուդսմենի տեղի եւ դերի շուրջ»: Արթուր Բաղդասարյանը նաեւ պատրաստակամություն
էր հայտնել, որ եթե Լարիսա Ալավերդյանը գրավոր ներկայացնի իր զեկույցը՝ այն կբազմացնեն
եւ կբաժանեն պատգամավորներին: Սակայն 1-ին պաշտպանը զեկույցը չի տրամադրելու ո՛չ
հաջորդ պաշտպանին, ո՛չ էլ ԱԺ-ին. «Ես էլ եմ մասնակիորեն բավարարում իրենց այդ որոշումը:
Իմ զեկույցը կտրամադրեմ հանրությանը՝ կհրապարակեմ այն: Իմ խնդիրը չէ՝ նոր պաշտպանը
կամ ցանկացած ոք կարող է օգտվել այդ զեկույցից: Բայց չգիտեմ, թե ինչպես է ԱԺ-ն լսելու
2005-ին գործող Պաշտպանի զեկույցը: Եվ ոչ պետական ինստիտուտի, ինչպես ասաց ԱԺ նախագահը.
կարծես խոսքը նախարարության մասին է, եւ նշանակություն չունի՝ սա կզեկուցի, թե նա…
Չկա՛ ընկալում, որ սա մարմին չէ. այս հաստատությունը հենց պաշտոնատար անձն է»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել