Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Փետրվար 04,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդԳլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ Ես ներքուստ շատ էի լարվում, երբ Ներսիսյանը կոնկրետ իմ ու իմ բանաստեղծության մասին էր խոսում, եւ երբ սկսեցին ընդհանրապես գրամոլների մասին խոսել, մի տեսակ թեթեւացա։ – Ամենից տհաճն այն է, որ գրամոլներն իրենց էդ գրվածքները տուն են բերում,- ասաց Ներսիսյանը: – Ո՞ւմ տուն,- հարցրեց Շերենցը: – Ի՛մ տուն,- ասաց Ներսիսյանը: – Էս մեր ծանոթ բանաստեղծները՞,- հարցրեց Շերենցը: – Երանի չէ՞ր, որ միայն ծանոթները բերեին,- ասաց Ներսիսյանը:- Ծանոթների հարցը հեշտ է. ծանոթներին ո՛չ տուն եմ թողնում, ո՛չ էլ գրվածքներն եմ վերցնում: – Փաստորեն, տնից վռնդում ես, հա՞,- հարցրեց Շերենցը: – Փաստորեն՝ այո,- ասաց Ներսիսյանը: – Անծանոթների հարցն ա դժվար,- ասաց Շերենցը.- անծանոթներին հո չե՞ս կարա տնիցդ վռնդես: – Իհա՛րկե չես կարող,- ասաց Ներսիսյանը:- Մարդն առաջին անգամ քեզ հյուր է եկել՝ ո՞նց կվռնդես: – Օղորմածիկ հերս ասում էր՝ ղոնաղն Աստծունն ա,- ասաց Շերենցը: – Այո. մանավանդ՝ եթե այդ ղոնաղ կոչվածը հեռավոր շրջանից է ժամանել,- ասաց Ներսիսյանը: – Այսինքն, շրջաններից էլ ե՞ն գալի,- զարմացավ Շերենցը: – Իհա՛րկե,- ասաց Ներսիսյանը:- Ո՛չ միայն գալիս են, այլեւ հետներն էլ գլուխ պանիր կամ տոննաներով կարագ են բերում: – Տնակա՞ն,- հարցրեց Շերենցը: – Այո,- ասաց Ներսիսյանը,- տնական անարատ կարագ ու պանիր: – Պահո՜,- ասաց Շերենցը:- Բա էդքան կարագն ու պանիրը մենակ ե՞ս ուտում: – Ի՞նչ ուտել,- զարմացավ Ներսիսյանը.- շալակներն եմ տալիս՝ հետ եմ ուղարկում: – Բա չեն վիրավորվո՞ւմ,- հարցրեց Շերենցը.- փաստորեն, էդ խեղճ մարդկանց վիրավորում ես: – Պատերազմո՛ւմ են վիրավորվում,- ասաց Ներսիսյանը: – Էդ կարագ ու պանիր բերողները տարիքով մարդիկ ե՞ն,- հարցրեց Շերենցը: – Մեջները տարիքովներ էլ են պատահում, բայց հիմնականում իմ նախկին ուսանողներն են՝ գյուղական մանկավարժներ ու մտավորականներ,- ասաց Ներսիսյանը: – Էդ սաղ ուսանողներիդ հիշո՞ւմ ես,- հարցրեց Շերենցը: – Բնականաբար՝ ո՛չ,- պատասխանեց Ներսիսյանը: – Բայց իրանք քեզ լավ են հիշում, չէ՞,- հարցրեց Շերենցը: – Բնականաբար՝ այո՛,- պատասխանեց Ներսիսյանը: – Սաղն էլ էդ տեսա՞կ են,- հարցրեց Շերենցը: – Ի՞նչ տեսակ,- հարցրեց Ներսիսյանը: – Բառը մոռացա,- ասաց Շերենցը: – Գրամոլ,- հուշեցի ես: – Հա: Էդ սաղ ուսանողներդ գրամո՞լ են. մեջները հեչ շնորհքով մարդ չի պատահո՞ւմ,- հարցրեց Շերենցը: – ըօՉՈպՑ,- ասաց Ներսիսյանը:- Մեջները շնորհքովներ էլ են պատահում, բայց հիմնականում գրամոլներ են: – Բա էդ շնորհքովներին հեչ չես օգնո՞ւմ,- հարցրեց Շերենցը: – Շնորհքովներին ասում եմ, որ շնորհքով են, բայց իմ գովեստը նրանց չի բավարարում. ուզում են «Գարունում» կամ «Գրական թերթում» տպագրվել: – Ի՞նչ վատ կըլնի, որ տպագրվեն,- ասաց Շերենցը.- շատ նորմալ ցանկություն ա: – Վատ ցանկություն չի,- ասաց Ներսիսյանը,- բայց նրանք պահանջում են, որ ե՛ս միջնորդեմ, որպեսզի իրենց այդ գրությունները տպագրվեն: – Ի՞նչ կըլնի, որ միջնորդես,- ասաց Շերենցը:- Դու որ միջնորդես, քեզ դժվար թե մերժեն: – Մի քանիսի համար միջնորդել եմ, ու տպագրվել են,- ասաց Ներսիսյանը: – Որ լավություն ես անում, քեզ լավ չե՞ս զգում,- հարցրեց Շերենցը: – Մեկը չի, որ լավություն անեմ ու պրծնեմ,- ասաց Ներսիսյանը.- գալիս ու գալիս են. վերջ չկա: – Էդ շնորհքովներն էդքան շատ ե՞ն,- զարմացավ Շերենցը: – Անշնորհք հայ չկա,- ասաց Ներսիսյանը.- բոլոր հայերն էլ տաղանդավոր են ու մանկուց ոտանավոր են գրում: Ովքեր էլ որ մանկուց չեն գրել, թոշակի անցնելուց հետո են սկսում գրել: – Ես ո՛չ մանկուց եմ գրել, ո՛չ էլ՝ հետո,- ասաց Շերենցը: – Դու բացառություն ես,- ասաց Ներսիսյանը.- դու միանգամայն նորմալ մարդ ես: – Ես է՛լ եմ նորմալ մարդ,- ասացի ես: – Նորմալ մարդիկ բանաստեղծություն չեն գրում,- ասաց Ներսիսյանը:- Բանաստեղծություն գրելը, փաստորեն, որոշակի շեղվածություն է: – Ե՛ս էլ մանկուց չեմ գրել,- ասացի ես: – Զարմանալի է,- ասաց Ներսիսյանը.- մերօրյա գրեթե բոլոր բանաստեղծներն էլ մանկական տարիների իներցիայո՛վ են գրում: – Ես երրորդ կուրսից եմ սկսել գրել,- ասացի ես.- երրորդ կուրսո՛ւմ վարակվեցի: – Շատ ճիշտ ասացիր՝ վարակվեցի՛. գրամոլությունն անբուժելի հիվանդություն է,- ասաց Ներսիսյանը: – Ես գրամոլ չեմ,- ընդվզեցի ես: – Կապրենք՝ կտեսնենք,- ասաց Ներսիսյանը: – Մեր Արմոն, Լեւոն ջան, էն մնացած բանաստեղծներին հեչ նման չի,- ասաց Շերենցը:- Ինքը շատ նորմալ մարդ ա. գժական ոչ մի հատկություն չունի: – Իրա էս «Գարունի» գրածները որ կարդաս, շատ կհավանես, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը: – Իր գրածներից մեկը կարդացել եմ, բայց առանձնապես հիացած չեմ,- ասաց Ներսիսյանը: – Էդ մեկն Ումառյանի պատվերով էի գրել,- ասացի ես: – Փորձիր ինքդ քո պատվերով գրել,- ասաց Ներսիսյանը:- Փորձիր սրտիդ ու մտքիդ պատվերով գրել: – Փորձում եմ,- ասացի ես: – Ումառյանից էլ այլեւս պատվերներ մի՛ ընդունիր,- ասաց Ներսիսյանը: – Էդ Ումառյանն ո՞վ ա,- հարցրեց Շերենցը: – Ինքը «Բաղաբերդ» ու «Անդոկ» է գրում, իսկ ուրիշներին ստիպում է անհայտ զինվորի մասին գրել,- ասաց Ներսիսյանը: – Զոհվա՛ծ զինվորի,- ասացի ես: – Տարբերություն չկա,- ասաց Ներսիսյանը: – Էդ Ումառյանը քեզ զոռով ա՞ ստիպել էդ բանը գրես,- հարցրեց Շերենցը: – Չէ,- ասացի ես: – Զոռով հնարավոր չէ՛ որեւէ մեկին որեւէ բան ստիպել,- ասաց Ներսիսյանը: – Բա խի՞ ես էդ բանը գրել, ա՛յ բալա,- հարցրեց Շերենցը:- Մեր Լեւոնին էլ ջղայնացրել ես: – Որ էդ ոտանավորը չգրեի, գիրքս պլանի մեջ չէր մտնի,- ասացի ես: – Որ պլանի մեջ չի մտնում՝ ի՞նչ ա ըլնում,- հարցրեց Շերենցը: – Որ պլանի մեջ չի մտնում՝ չի տպվում,- ասաց Ֆրունզիկը: – Վաբշե չի տպվո՞ւմ,- հարցրեց Շերենցը: – Վաբշե՛ չի տպվում,- ասաց Ֆրունզիկը:- Կինոյի պես ա. սկզբում պլանավորում են, հետո նոր արտադրություն են մտցնում: – Բայց գոնե լավ ա, որ կինոյում չեն ստիպում էս կամ էն դերը խաղաս,- ասաց Շերենցը: – ըօՉՈպՑ,- ասաց Ներսիսյանը.- նման բաներ կինոյում է՛լ են պատահում: – Իմ հետ ոչ մի անգամ չի՛ պատահել,- ասաց Շերենցը: – Կինոյում հիմնականում սցենարիստի վրա են գաղափարական հարցերը դրվում,- ասաց Ներսիսյանը:- Մինչեւ տեքստը դերասանին է հասնում, բոլոր անցանկալի մտքերն ու արտահայտություններն արդեն հանված են լինում: – Վերեւներից ե՞ն ստիպում,- հարցրեց Շերենցը: – Եթե համաձայն ես, որ դրանց վերեւներ անվանենք՝ այո՛,- ասաց Ներսիսյանը: – Ինձ ոչ մի անգամ վերեւներից բան չեն ստիպել,- ասաց Շերենցը: – Դու ո՞վ ես, որ քեզ ստիպեն,- ասաց Ֆրունզիկը:- Իրանք ռեժիսորին ու սցենարիստին են ստիպում: Քեզ հետո ռեժիսորը կարող ա ստիպի: – Հենոն էլ ինձ բան չի ստիպել,- ասաց Շերենցը: – Հենոն ո՞վ է,- հարցրեց Ներսիսյանը: – Մալյա՛նը,- ասաց Շերենցը:- Ինքը մի գլուխ ինձ ասում էր, որ վիզս շատ չծռեմ, բայց ավել բան չի ստիպել: – Հրանտն ասում է, որ իր տեքստի կեսը խուզել են,- ասաց Ներսիսյանը: – Ի՞նչ Հրանտ,- հարցրեց Շերենցը: – Մաթեւոսյան,- ասաց Ներսիսյանը.- ձեր ֆիլմի սցենարիստը: – Ոչխարների՞,- հարցրեց Շերենցը:- Որ Հենոյի հետ խռով է՞ր: – Հա,- ասաց Ֆրունզիկը:- Տեքստի հաշվով մի գլուխ կռվում էին. Հենդոն ասում էր՝ ըսենց պիտի ըլնի, ինքը ասում էր՝ չէ: – Բայց կինոյում գլխավորը ռեժիսորի՛ խոսքն ա, չէ՞,- հարցրեց Շերենցը: – Տեքստի հաշվով սցենարիստի խոսքն է՛լ ա կարեւոր,- ասաց Ֆրունզիկը:- Համ էլ՝ Հրանտը հո սովորական սցենարիստ չի՞. ինքը Սայուզի մասշտաբի գրող ա: – Հա՞ որ,- զարմացավ Շերենցը: – Ինքը մեր լավագույն գրողն է,- ասաց Ներսիսյանը: – Լավ էլ մարդ ա,- ասաց Շերենցը.- մեզ իրանց գյուղի տուն տարավ. հերնումերը մեզ մի բոլ մածուն կերցրին: Հերն իրա պես քչախոս ու համեստ մարդ էր, բայց մերը շա՜տ խոսքաշատ կնիկ էր: – Հրանտն է՛լ է խոսքաշատ, բայց՝ գրավո՛ր խոսքում,- ասաց Ներսիսյանը: – Իրանց գյուղի անունն ինչ է՞ր,- հարցրեց Շերենցը: – Ահնիձոր,- ասաց Ներսիսյանը:- Այդ ֆիլմն Ահնիձորո՞ւմ եք նկարահանել: – Չէ,- ասաց Ֆրունզիկը.- նկարահանումները կողքի գյուղում արինք, որովհետեւ Ահնիձորի ճամփեն շատ նեղ էր: – Համ էլ՝ շատ ցեխոտ,- ավելացրեց Շերենցը: – Հա,- ասաց Ֆրունզիկը.- մեր էն ամենամեծ ավտոբուսը չկարեցավ էդ ճամփով իրանց գյուղ մտնի: – Սկզբում որոշված էր, որ իրանց գյուղում պիտի նկարվենք, բայց որ մեր էդ ավտոբուսը չկարեցավ իրանց գյուղ մտնի, նկարահանումները կողքի գյուղում արին: Կողքի գյուղի անունն ի՞նչ էր, Ֆրո՛ւնզ,- հարցրեց Շերենցը: – Աթան,- ասաց Ֆրունզիկը: – Շատ ուժեղ հիշողություն ունես, իմ իշխա՛ն ախպեր,- ասաց Շերենցը:- Սաղ աշխարհը ոտնատակ ես տվել, բայց էդ սաղ տեղերի անունները մեկ առ մեկ հիշում ես: Էդ իմաստով իմ հիշողությունը հեչ լավը չի: Ասում ես՝ էդ կողքի գյուղի անունն ինչ է՞ր: – Աթան,- կրկնեց Ֆրունզիկը:- Հրանտն ասում էր՝ Ահնիձորում նկարենք, բայց Հենդոն չէր համաձայնվում: – Որ մեր ավտոբուսն իրանց գյուղ չէր մտնում՝ Հենոն ո՞նց կհամաձայնվեր,- ասաց Շերենցը:- Ասում ես՝ ինքը շատ լուրջ գրող ա՞: – Հա,- ասաց Ֆրունզիկը:- Մոսկվայում է՛լ են իրան լավ ճանաչում. հետներն իրա մասին ահագին խոսացել, հարցուփորձ եմ արել: – Հրանտը սովորական գրող չէ,- ասաց Ներսիսյանը: – Ո՛չ էլ որպես մարդ ա սովորական,- ասաց Շերենցը.- մի քիչ անբարիշմազ ա, ճիշտ ա, բայց շատ հետաքրքիր մարդ ա. Հենոյի հետ մի վայրկյանում խռովում, մի վայրկյանում էլ բարիշում էր: – Ինքը շատ էր ուզում, որ էդ ոչխարների պատմությունն իրա հարազատ գյուղում նկարահանվի,- ասաց Ֆրունզիկը: – Բնական ա,- ասաց Շերենցը.- ո՞վ չի ուզի, որ իրա գյուղը, իրա հորական տները կինոյով հանեն: Հենոն չէր ուզի՞: – Հենդոն թիֆլիսեցի ա,- ասաց Ֆրունզիկը.- էդ ոչխարների պատմությունը Թիֆլիսում հո չէի՞ն նկարի: Սկզբում Հենդոն է՛լ էր կողմ, որ Ահնիձորում նկարենք, բայց էդ տնաշենի ճամփեն ախր շատ էր նեղ: – Համ էլ՝ ցեխոտ,- ասաց Շերենցը: – Համ էլ՝ դիք,- ասաց Ֆրունզիկը.- ավտոս չէր բարձրանում: – Բա էդ գեղացիք ո՞նց են էդ ճամփով գնում-գալի,- հարցրեց Շերենցը: – Երեւի ձիով կամ էշով,- ասաց Ֆրունզիկը: – Հրանտն էդ մասին էլ է գրել,- ասաց Ներսիսյանը.- «Ալխոն» չեք կարդացե՞լ: – Ալխոն ի՞նչ ա,- հարցրեց Շերենցը: – Ալխոն ձիու անունն է,- ասաց Ներսիսյանը: – Էդ ձիու մասին ա՞ գրել,- հարցրեց Շերենցը: – Չի գրել,- ասաց Ներսիսյանը.- ուղղակի քանդակել է: – Ինքը հիմնականում ձիերի մասին ա՞ գրում,- հարցրեց Շերենցը: – Հիմնականում իրենց գյուղի մասին է գրում,- ասաց Ներսիսյանը: – Էդ Ահնիձորի՞,- զարմացավ Շերենցը: – Այո,- ասաց Ներսիսյանը.- զարմանալու ի՞նչ կա: – Ախր էդ գյուղի մասին ի՞նչ պիտի գրի,- ասաց Շերենցը.- էդ գյուղը ծերից ծեր ցեխի մեջ էր: – Ցեխի մասին էլ կարելի է լավ գրել,- ասաց Ներսիսյանը.- նայած թե՝ ով է գրողը: – Հրանտը շատ ուժեղ գրող ա,- ասաց Ֆրունզիկը.- ինքը ամեն ինչի մասին էլ կարա գրի: – Ինքը մեր լավագույն գրողներից է,- ասաց Ներսիսյանը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- ինքը մեր լավագույն գրողն է: – Թումանյանից էլ ա՞ լավագույն,- հարցրեց Շերենցը: – Թումանյանից չգիտեմ,- ասաց Ներսիսյանը.- Հրանտն այսօր մեր լավագույն գրողն է: – Էդ գյուղի մասին որ գրել ա, ամեն ինչի մասին էլ կարա գրի,- ասաց Շերենցը: – Իմ ու քո մասին է գրում,- ասաց Ներսիսյանը:- Գյուղն իր համար ընդամենը ֆոն է: – Ախր շատ գեշ ֆոն ա, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը: – Գրականությունը միայն գեղեցի՛կը չէ,- ասաց Ներսիսյանը.- տգեղն է՛լ է գրականություն: Կարեւորն այն է, թե ո՞վ է գրում այդ գեղեցիկի եւ այդ տգեղի մասին: – Ա՛յ Ֆրունզ, փաստորեն Թումանյանի պես մարդու հետ ենք շփվել, բայց վրեքս խաբար չի էղել,- ասաց Շերենցը: – Ես լավ էլ խաբար էի,- ասաց Ֆրունզիկը: – Որ խաբար էիր՝ ինձ խի՞ չէիր ասում,- ասաց Շերենցը: – Քեզ ի՞նչ պիտի ասեի,- ասաց Ֆրունզիկը:- Ես քեզ գրագետ մարդու տեղ էի դրել. մտածում էի՝ կարդացած կըլնես: Իրա «Ահնիձորի» հաշվով վախտին ահագին մեծ շուխուռ էղավ: – Այդ «Ահնիձոր» ակնարկի պատճառով «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրին աշխատանքից ազատեցին,- ասաց Ներսիսյանը: – Հա,- ասաց Ֆրունզիկը.- էդ «Ահնիձորը» հակասովետական հանեցին: – Ստալինի դեմ է՞ր,- հարցրեց Շերենցը: – Բոլորի՛ դեմ էր,- ասաց Ներսիսյանը: – Հո էդ խմբագրին չաքսորեցի՞ն,- հարցրեց Շերենցը: – Չէ,- ասաց Ներսիսյանը.- արդեն խ րուշչովյան ժամանակներն էին: – Հրանտին էլ չկպա՞ն,- հարցրեց Շերենցը: – Այնքանով, որքանով,- ասաց Ներսիսյանը.- գրածներն ահագին ժամանակ չէին տպագրում: – Հիմի ինքը գիրք չունի՞ տպած,- հարցրեց Շերենցը: – Իր գիրքը սկզբում Մոսկվան տպ ագրեց, հետո նոր՝ մերոնք,- ասաց Ներսիսյանը: – Դե լավ ա, որ գոնե հետո տպել են,- ասաց Շերենցը: – Կարեւորը ոչ թե տպագրվելն է, այլ այն, թե ինչ ես գրում,- ասաց Ներսիսյանը:- Կարծում եմ, Արմենն է՛լ է տպագրվելու հարցում մի քիչ շտապում: – Որ գրածդ չտպեն՝ էլ գրելդ ո՞ւմ ա պետք, ա՛յ Լեւոն,- ասաց Շերենցը:- Էդ նույնն ա, որ կինոյում նկարվես, բայց էդ կինոն ոչ մի տեղ ցույց չտան: – Գրողներ կան, որ տպագրվելու հարցերի վրա ավելի՛ շատ ժամանակ են ծախսում, քան՝ բուն ստեղծագործության վրա,- ասաց Ներսիսյանը: – Ավելի լավ ա էդ սաղ ոտանավորչիներին տպագրեն, քան թե՝ էդ անխիղճներն իրանց էդ գրածներն առավոտից իրիկուն մեր գլխին կարդան,- ասաց Շերենցը: – Համաձայն չեմ,- ասաց Ներսիսյանը.- ավելի լավ է մե՛ր գլխին կարդան, քան՝ ողջ ժողովրդի գլխին: – Էդ է՛լ ես ճիշտ ասում,- ասաց Շերենցը: – Մանավանդ որ՝ ինքնառեկլամի հարցում անտաղանդներն անհամեմատ կենսունակ են,- ասաց Ներսիսյանը: – Բոլոր ասպարեզներում են անտաղանդներն ավելի ակտիվ,- ասաց Ֆրունզիկը:- Էդ բանը հատկապես թատրոնում ա զգացվում: – Դերասանի անտաղանդն առավե՛լ անտանելի է,- ասաց Ներսիսյանը.- անտաղանդ պոետի գրվածքը կարող ես չկարդալ, բայց թատրոնում աչքերդ հո չե՞ս փակի: – Աչքերդ որ փակես էլ, մեկ ա, ձեն ը լսելու ես,- ասաց Շերենցը: – Ճիշտ ես ասում,- ասաց Ներսիսյանը.- այդ անտաղանդների ձայներն է՛լ են անտանելի: – Անտաղանդներից պրծում չկա,- ասաց Ֆրունզիկը:- Փափազը դրանց լուբիտել էր ասում: – Այո, հիշում եմ,- ասաց Ներսիսյանը:- Լյուբիծել, այսինքն՝ սիրող, ինքնուս: Փափազյանն էդ բառը հաճախ էր օգտագործում: – Մի անգամ մեր էս Ադրիի շենքից ճանաչված դերասաններից մեկին էինք թաղում, ու դագաղն էլ Ադրիի դահլիճում էր դրված,- սկսեց պատմել Ֆրունզիկը,- ու մեր Սունդուկյանի կոլեկտիվով որ ներս մտանք, հերթով մոտենում ու դագաղի մոտով անցնում էինք, ու էնպես էր ստացվել, որ ես Փափազի հետեւից էի գնում, ու որ հասանք դագաղին, Փափազը հանկարծ շրջվեց ու ականջիս ասեց. «Ուշադիր նայիր, մա՛նչս»: «Ո՞ւր նայեմ, վարպե՛տ»,- զարմացա ես: «Աս մեր մեռելի դեմքին ուշադիր նայիր, հետո քեզ բան պիտի ըսեմ»,- ասեց ինքը: – Հետո՞, Ֆրունզ,- հարցրեց Շերենցը.- հետո Փափազն ի՞նչ ասեց: – Որ դագաղի շուրջ պտտվեցինք պրծանք ու արդեն դուրս էինք էկել փողոց, Փափազն ինձ հարցրեց. «Ուշադիր նայեցի՞ր, մա՛նչս»: «Հա՛, վարպե՛տ, նայեցի՛»,- ասեցի ես: «Տեսա՞ր»,- էլի հարցրեց Փափազը: «Ի՞նչը»,- հարցրի ես: «Օղռաշը մեռած ատենն ալ լուբիտել էր»,- ականջիս շշնջաց Փափազը: – Հենց ըտենց էլ ասե՞ց, Ֆրո՛ւնզ,- փռթկացրեց Շերենցը: – Շատ դիպուկ է ասել,- ասաց Ներսիսյանը:- Փափազյանը խոսքի մեծ վարպետ էր: – Էս Ֆրունզի խասյաթը հեչ չեմ սիրում,- ասաց Շերենցը: – Ի՞նչը նկատի ունես,- հարցրեց Ներսիսյանը: – Ինքը հենց նոր իրա բերանով Փափազի էդ պատմությունն արեց, չէ՞,- ասաց Շերենցը: – Հա,- ասաց Ներսիսյանը:- Շատ հետաքրքիր պատմություն էր: Փափազյանին էլ չափազանց բնորոշ էր: – Բան չունեմ ասելու, բնորոշը բնորոշ էր, բայց հիմի որ Ֆրունզին մորթես էլ, չի՛ ասի՝ էդ մեռելն ով ա էղել,- նեղսրտեց Շերենցը: – Ի՞նչ կարեւոր ա՝ ով ա էղել,- ասաց Ֆրունզիկը: – Դու որ գիտես՝ քու համար, պարզ ա, կարեւոր չի,- նեղսրտեց Շերենցը: – Շատե՛րը կարող էին լինել,- ասաց Ներսիսյանը: – Առանց էդ էլ՝ էդ պատմության պատճառով էդ մեռելի հարազատները շատ փիս նեղացել էին ինձանից,- ասաց Ֆրունզիկը:- Փոխանակ Փափազից նեղանային, ինձանից էին նեղացել: – Փափազից ռիսկ չէին անի նեղանան,- ասաց Շերենցը:- Համ էլ՝ էդ պատմությունը երեւի դո՛ւ ես ըստեղ-ընդեղ պատմել, ոչ թե՝ Փափազը: – Ոչ մի տեղ էլ չեմ պատմել,- ասաց Ֆրունզիկը.- ես մենակ Խորիկին ու Սոսին էի պատմել, իրանք էլ աշխարհով մեկ էին արել: – Ես մոտավորապես կռահում եմ, թե ով է եղել այդ չարաբաստիկ մեռյալը,- ասաց Ներսիսյանը: – Ո՞վ ա էղել, Լեւո՛ն ջան,- հարցրեց Շերենցը: – Մեռյալների մասին կա՛մ լավ, կա՛մ՝ ոչինչ,- ասաց Ներսիսյանը: – Բա չիմանանք՝ էդ խեղճ մեռելն ով ա էղել,- նեղսրտեց Շերենցը: – Խեղճը ես ու դու ենք,- ասաց Ֆրունզիկը:- Համ էլ՝ հեչ պարտադիր չի, որ ամեն ինչ իմանաս: Քո տարիքում պիտի աշխատես մենակ լավ բաներ իմանաս: – Էդ պատմածդ հեչ էլ վատ բան չէր,- ասաց Շերենցը.- Փափազը շատ ուժեղ ա ասել: – Փափազյանն ահռելի մեծության դերասան էր,- ասաց Ներսիսյանը: – Դու էլ հոմ չասի՞ր, ա՛յ Լեւոն,- ասաց Շերենցը.- կարող ա՞ հորիցդ էլ էր մեծ: – Ինձ ե՞ս հաճոյանում, Շերե՛նց,- խիստ տոնով ասաց Ներսիսյանը: – Քե՞զ խի պիտի հաճոյանամ, ա՛յ Լեւոն,- զարմացավ Շերենցը:- Հրաչյա Ներսիսյանի՛ն եմ հաճոյանում. կարող ա՞ ինքը Փափազից պակաս դերասան ա էղել: – Էրկուսն էլ մեծություն էին,- ասաց Ֆրունզիկը: – Իրարից շատ էին տարբեր,- ասաց Ներսիսյանը: – Հեչ պարզ չի, թե էդ տարբերությունն իրանցից որի օգտին ա,- ասաց Շերենցը: – Օգուտի ու վնասի հարց չկա,- ասաց Ներսիսյանը:- Չի՛ կարելի այդ մարդկանց վրա առեւտուր անել: – Լավ չհասկացա, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը: – Չհասկանալու ի՞նչ կա,- ասաց Ներսիսյանը.- չի՛ կարելի մեծերին անվերջ իրար հակադրել կամ համեմատել: – Մեծին պիտի մեծի՛ հետ համեմատես, Լեւոն ջան,- ասաց Շերենցը.- հո փոքրերի հետ չե՞ս համեմատի: Ես լափ էլ իրանց համեմատում եմ ու ասում եմ, որ Հրաչն իմ համար ավելի՛ մեծ ա: – Քեզ համար ինքը նախընտրելի է, որովհետեւ, ընդհանուր առմամբ, դու ի՛ր շկոլայի դերասան ես,- ասաց Ներսիսյանը: – Ես էս հարցում Շերենցի հետ համաձայն եմ,- ասաց Ֆրունզիկը: – Որովհետեւ դու է՛լ ես ներսիսյանական շկոլայի արտիստ,- ասաց Ներսիսյանը: – Շկոլա-մշկոլա չեմ հասկանում,- ասաց Շերենցը:- Ես մի բան գիտեմ, որ ժողովուրդն իրան ամենից շատ էր սիրում: – Որովհետեւ ժողովուրդն է՛լ ա էդ շկոլայից,- ծիծաղեց Ֆրունզիկը: – Ես հասարակ մարդ եմ. շկոլա-բան չեմ հասկանում,- ասաց Շերենցը: – Պարտադիր էլ չի, որ հասկանաս,- ասաց Ներսիսյանը:- Դու բնությունից օժտված դերասան ես: – Բնությունն ամենից շատ հո՛րդ էր տվել, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը: – Գիտեմ,- ասաց Ներսիսյանը:- Շատ հետաքրքիր է: – Ի՞նչն ա հետաքրքիր,- հարցրեց Շերենցը: – Հետաքրքիրն այն է, որ դուք հիմա ինձ բացատրում եք հորս արժեքը,- ժպտաց Ներսիսյանը: – Չենք բացատրում: Ես իմ կարծիքն եմ ասում ու ոչ մեկից էլ չեմ վախենում,- ասաց Շերենցը: – Պիտի վախենաս,- ասաց Ներսիսյանը: – Ումի՞ց պիտի վախենամ,- զարմացավ Շերենցը: – Աստծո՛ւց,- ասաց Ներսիսյանը:- Չի՛ կարելի Աստծո լավագույն արարածներին հակադրել: Գլուխ տասնիններորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել