Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՈՎ ԿԵՂԾԻ, ՈՒՄ ՄԵՂԱԴՐԵՆ

Փետրվար 04,2006 00:00

ՈՎ
ԿԵՂԾԻ, ՈՒՄ ՄԵՂԱԴՐԵՆ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն
Ռուստամյանը ԵԽԽՎ նստաշրջանում իր ելույթում ասել էր, թե ընտրական հանձնաժողովների
գործունեության օբյեկտիվությունն ապահովելու տարրերից մեկը փոխադարձ վերահսկողություն
իրականացնելն էր, եւ այդպիսով պիտի կանխվեին զեղծարարությունները եւ հայտնաբերվեին
խախտողները. «Ցավոք, հենց այդ տրամաբանությունն էլ խախտվեց: Եվ խախտվեց առաջին հերթին
այն պատճառով, որ բոյկոտելով հանրաքվեն՝ ընդդիմությունն, ըստ էության, հրաժարվեց
ընտրական հանձնաժողովներում պաշտպանել իր շահերը»: Արձագանքելով այս ելույթին՝
ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն «Առավոտին» ասաց. «Ստացվում
է, թե Արմեն Ռուստամյանն ասում է՝ չեկան, որ կեղծիքների դեմն առնեն: Այսինքն՝ նրանք
ընդունո՞ւմ են, թե պիտի մեկը լիներ, որ բռներ իրենց ձեռքը: Ընդդիմության ներկայացուցիչների
բացակայությունն իսկապե՛ս ազատեց իշխանավորների ձեռքերը: Բայց դա վնաս չտվեց մեզ,
այլ ամբողջ միջազգային հանրությանն ու մեր հայ ժողովրդին ցույց տվեց, թե ո՛ւմ հետ
գործ ունենք մենք, ովքե՛ր են «Ընտրական օրենսգրքի» հիմնական խախտողները եւ ժողովրդի
կամքին բռնացողները: Եթե ընդդիմությունը պիտի նրանց գլխին կանգներ, որ կանխվեին
զեղծարարությունները՝ այդ դեպքում, կարելի է հարցնել. շատ ներողություն, որ կոալիցիոն
եռյակը ընտրական հանձնաժողովների ղեկավարություն էր ընտրում՝ բա ինչո՞ւ չասացիք,
որ մի հոգի էլ ընդդիմադիր թող լինի հանձնաժողովի նախագահ, տեղակալ կամ քարտուղար:
Միայն Արթիկում «Ազգային միաբանության» ներկայացուցիչը «սխալմամբ» ընտրվել էր հանձնաժողովի
տեղակալ, թե քարտուղար՝ անօրինական ձեւով չեղյալ համարեցին, կազմակերպեցին նոր ընտրություն
եւ անցկացրին իրենց թեկնածուին: ԿԸՀ-ի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների
ղեկավար եռյակների 126 տեղերից եւ ոչ մեկը չի տրվել ընդդիմությանը: Այդ ժամանակ ինչո՞ւ
չէին մտահոգվում, թե մեկը լինի, որ վերահսկողություն իրականացնի, բռնի իրենց ձեռքը:
Այդ նույն տրամաբանությամբ եթե ղեկավարվենք՝ ինչո՞ւ կառավարության կազմում էլ մի
ընդդիմադիրի չեն նշանակում նախարար՝ հետեւի, որ չանեն խախտումներ»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել