Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏԱԳՐԻՑ

Հունվար 28,2006 00:00

ՃԱԿԱՏԱԳՐԻՑ ՉԵՍ ՓԱԽՉԻ Երեկ Շվեյցարիայի Մոնտրե առողջարանային քաղաքում անցկացվեցին ֆուտբոլի Եվրոպայի մեծահասակների 2008 թ. առաջնության ընտրական եւ մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնության նախնական եւ որակավորման փուլերի վիճակահանությունները: 50 ազգային հավաքականները (Շվեյցարիան եւ Ավստրիան որպես կազմակերպիչներ միանգամից հանդես են գալու եզրափակիչում) բաժանվեցին յոթ խմբերի: Ասես ճակատագրի հեգնանքով Հայաստանը եւ Ադրբեջանը հայտնվեցին միեւնույն «A» խմբում: «A» խումբ. Ղազախստան, Հայաստան, Ֆինլանդիա, Ադրբեջան, Սերբիա եւ Չեռնոգորիա, Լեհաստան, Պորտուգալիա, Բելգիա: «B» խումբ. Ֆարերյան կղզիներ, Վրաստան, Լիտվա, Շոտլանդիա, Ուկրաինա, Իտալիա, Ֆրանսիա: «C» խումբ. Մալթա, Մոլդովա, Հունգարիա, Նորվեգիա, Թուրքիա, Հունաստան, Բոսնիա: «D» խումբ. Սան-Մարինո, Կիպրոս, Ուելս, Իռլանդիա, Սլովակիա, Գերմանիա, Չեխիա: «E» խումբ. Ռուսաստան, Անդորրա, Մակեդոնիա, Էստոնիա, Իսրայել, Խորվաթիա, Անգլիա: «F» խումբ. Լիխտենշտեյն, Հյուսիսային Իռլանդիա, Իսլանդիա, Լատվիա, Դանիա, Իսպանիա, Շվեդիա: «G» խումբ. Լյուքսեմբուրգ, Բելառուս, Ալբանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հոլանդիա, Սլովենիա: Հայաստանի մրցակիցները խմբային մրցաշարում բավականին ուժեղ են: Մասնավորապես Պորտուգալիան ՖԻՖԱ-ի 2006 թվականի հունվար ամսվա վարկանիշային դասակարգումով 10-րդն է, Լեհաստանը՝ 22-րդը, Ֆինլանդիան՝ 46-րդը, Սերբիա եւ Չեռնոգորիան՝ 47-րդը, Բելգիան՝ 55-րդը: Հայաստանը 108-րդ հորիզոնականում է եւ ՖԻՖԱ-ի ցուցակում գերազանցում է միայն Ադրբեջանին՝ 114-րդ տեղ ու միայն 2002 թվականին ՈՒԵՖԱ-ի կազմ մտած եւ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 137-րդ հորիզոնականը զբաղեցնող Ղազախստանին, որն, ի դեպ, առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Ընտրական մրցաշարի հանդիպումները կսկսվեն այս տարվա սեպտեմբերի 2-ին: Յուրաքանչյուր խմբից Եվրոպայի առաջնության եզրափակիչ անմիջապես անցնում են առաջին երկու տեղերը գրաված հավաքականները: Ըստ ՈՒԵՖԱ-ի ժամանակացույցի՝ խմբերի խաղացանկը երկրները պետք է որոշեն վիճակահանությունից հետո 90 օրվա ընթացքում: Ազգային հավաքականների վիճակահանությունից առաջ կայացավ նաեւ մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի 2007 թվականի առաջնության նախնական եւ որակավորման մրցաշարերի վիճակահանությունը, որ անցկացրին ապագա կազմակերպիչ երկրների՝ Շվեյցարիայի եւ Հոլանդիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Կոբի Կունը եւ Մարկո վան Բաստենը: Նախնական փուլի զույգերն են. Էստոնիա-Ուելս, Մալթա-Վրաստան, Սան-Մարինո-Հայաստան, Լիխտենշտեյն-Հյուսիսային Իռլանդիա, Ղազախստան-Մոլդովա, Լյուքսեմբուրգ-Մակեդոնիա, Անդորրա-Իսլանդիա, Ադրբեջան-Իռլանդիա: Իսկ որակավորման փուլի 14 խմբերը կազմեցին. 1-ին խումբ. Նորվեգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Սան-Մարինո-Հայաստան զույգի հաղթող: 2-րդ խումբ. Իսպանիա, Սլովակիա, Ալբանիա: 3-րդ խումբ. Սերբիա եւ Չեռնոգորիա, Լիտվա, Մալթա-Վրաստան զույգի հաղթող: 4-րդ խումբ. Բելգիա, Հունաստան, Ադրբեջան-Իռլանդիա զույգի հաղթող: 5-րդ խումբ. Իտալիա, Ավստրիա, Անդորրա-Իսլանդիա զույգի հաղթող: 6-րդ խումբ. Ռուսաստան, Հունգարիա, Ֆինլանդիա: 7-րդ խումբ. Պորտուգալիա, Լեհաստան, Լատվիա: 8-րդ խումբ. Շվեյցարիա, Անգլիա, Ղազախստան-Մոլդովա զույգի հաղթող: 9-րդ խումբ. Չեխիա, Բելառուս, Կիպրոս: 10-րդ խումբ. Գերմանիա, Ռումինիա, Լիխտենշտեյն-Հյուսիսային Իռլանդիա զույգի հաղթող: 11-րդ խումբ. Դանիա, Շվեդիա, Լյուքսեմբուրգ- Մակեդոնիա զույգի հաղթող: 12-րդ խումբ. Խորվաթիա, Ուկրաինա, Բուլղարիա: 13-րդ խումբ. Թուրքիա, Իսրայել, Էստոնիա-Ուելս զույգի հաղթող: 14-րդ խումբ. Ֆրանսիա, Սլովենիա, Շոտլանդիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել