Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձյունեմ

Հունվար 28,2006 00:00

«Ձյունեմ գլուխդ» Հավանաբար, այդ «բարեմաղթանքով» ինչ-որ մեկը դիմել է երեւանյան արձաններին Երեւանի համար առատ ձյունը անանցանելի պատնեշ է ստեղծել փողոցից մայթ կամ հակառակը: Այսինքն՝ արգելքը ստեղծել են ձյուն մաքրող մեքենաները՝ փողոցի ողջ սպիտակ պարունակությունը մեջտեղից «քշելով» դեպի եզրերը: Տարածքներ կան, որտեղ մի ոտքի տեղ անգամ բացված չկա, որ այդ «արահետով» գոնե հնարավոր լինի հասնել մայթ կամ անցնել-մոտենալ տրանսպորտին: Կենտրոնական փողոցների երկայնքով լցված աղն ու ավազն էլ իր հերթին հալեցրել է ձյունե ծածկույթը եւ կարմիր ձյան հետ նաեւ ստեղծել է ջրային պատնեշ: Այս պարագայում ծիծաղելի կլինի մտածել, որ թաղային իշխանությունները, ում խնամքի տակ են արձանները, կմտածեին դրանք ձյունից մաքրելու մասին, երբ քանդակներն ուշադրության արժանանում են տարին մեկ անգամ՝ համաքաղաքային շաբաթօրյակի օրը: Մի բան է դրական՝ երբ արեւը կրկին փայլի, հալչող ձյունը իր հետ կտանի «քարե մարդկանց» գլխին եւ ուսերին մշտապես առկա ագռավների «ծերտը»: Üáñ³Ñ³ñëÇ ×»ñÙ³Ï ùáÕáí ¿ §÷³Ã³Ãí»É¦ Ñ³Û ïå³·Çñ Ù³ÙáõÉÇ ÑÇÙݳ¹Çñ гñáõÃÛáõÝ ÞÙ³íáÝÛ³ÝÁ:²Ù³é-ÓÙ»é §óñïÇó Ïáõ㠻ϳͦ È»áÝǹ ºÝ·Çµ³ñÛ³ÝÇ ·ÉËÇÝ µÝáõÃÛáõÝÁ §Ñ³·óñ»É¦ ¿ ͳÕñ³ÍáõÇ §åáåáÉὦ:§Þ»Ý ÙÝ³Ý ÏáÙáõÝÇëïÝ»ñÁ¦, Ùï³ÍáõÙ »Ý ï³ñ»ó Ù³ñ¹ÇÏ. á±í Ïѳݹ·Ý»ñ ³ÛÝ ï³ñÇÝ»ñÇÝ Çñ»Ýó ·ÉáõËÝ ³Ûë íÇ׳ÏáõÙ ÃáÕÝ»É:Լուսանկարչական ռեպորտաժը՝ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻՀ. Գ. Մայրաքաղաքի փողոցներում ձյան տակ են մնացել նաեւ գովազդային պաստառները, ազդագրերը, ինչի համար, ի դեպ, պատվիրատուներից գումարը գանձել են մինչեւ տեղումները: Երեւի ինչպես շարքային հարկատուները, այնպես էլ գովազդատուները «ըմբռնումով են մոտենում» ՏԻՄ-ի աշխատանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել