Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԵԼՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵԽԽՎ-ԻՑ

Հունվար 28,2006 00:00

ՀԱՎԵԼՅԱԼ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵԽԽՎ-ԻՑ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն
Ռուստամյանը Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հունվարի 23-ի
քննարկման ժամանակ ոչ միայն կեղծիքների պատասխանատվությունն անուղղակիորեն վերագրել
է ընդդիմության բոյկոտին, այլ նաեւ կշտամբանքներ է ուղղել ԵԽԽՎ պատվիրակությանը՝
նշելով, թե նրանց զեկույցը հիմնված չէ ստույգ փաստերի վրա: Նաեւ հայտարարել է, որ
զեկույցը բնույթով քաղաքական է ու ոչ վերլուծական: Արմեն Ռուստամյանի այս խոսքերն
են մեջբերված ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Մեջբերված են նաեւ Հայաստանի հարցով
զեկուցողի՝ Կոլոմբիեի խոսքերը, ըստ որի՝ հայերը փորձում էին փոխել իրենց Սահմանադրությունը
եւ հասան այդ նպատակին, բայց ոչ միշտ լավ միջոցներով: Սակայն նա նաեւ նշել է, թե
սահմանադրական նոր փոփոխությունները պիտի փորձարկում անցնեն, որ պարզ դառնա՝ արդյոք
նրանք Հայաստանը մոտեցրի՞ն Եվրոպայի խորհրդի արժեքներին: Ըստ Կոլոմբիեի՝ պետք է որոշակի
ժամանակահատված հատկացնել երաշխիքներ ստանալու համար, որ Հայաստանը հավատարիմ է ԵԽ
առջեւ ստանձնած պարտավորություններին: Ընդամենը 4 ելույթ ունեցողներից մեկն
էլ (Տիգրան Թորոսյանից բացի) ֆրանսիացի պատվիրակ Ռոշբլուանն է եղել, որը ներկայանում
է իբրեւ Հայաստանի բարեկամ: Ըստ նրա՝ որեւէ մեկը չի զարմացել հանրաքվեի կապակցությամբ
Հայաստանում առաջացած լարվածությունից: Սակայն Ռոշբլուանն ընդգծել է, թե Ադրբեջանում
իրավիճակն ավելի վատթար է, քան ՀՀ-ում: Նայջըլ Էվանսը, որը ներկայացնում էր
ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը՝ Արմեն Ռուստամյանին ի պատասխան նշել է, թե
իրենք հավանաբար չունեն քվեարկության ամբողջ պատկերը, քանի որ ընդամենը 14 միջազգային
դիտորդներն ակնհայտորեն չէին կարող վերահսկել 1878 ընտրատեղամասերը. «Հատկապես այդ
պատճառով ապագայում ավելի շատ դիտորդներ հրավիրեք»: Եվ հաջողություն է մաղթել Հայաստանի
գլխավոր դատախազին՝ հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների հեղինակներին պատասխանատվության
կանչելու գործում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել