Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ

Հունվար 27,2006 00:00

ԱՎԵԼԻ ՇԱՀՈՒՄ ԵՆՔ, ՔԱՆ ԿՈՐՑՆՈՒՄ Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՌԴ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի եւ ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի հանդիպումը լրագրողների հետ: «Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը զարգանում է կայուն տեմպերով եւ որեւէ լուրջ խնդիր, որը լուծման կարիք ունի, այս ոլորտում չկա: Միակ խնդիրն այն է, թե ինչքան արագ տեմպերով կարող ենք խորացնել մեր հարաբերությունները»,- նշեց Ս. Սարգսյանը: Ս. Իվանովը եւս գոհ է երկու երկրների փոխգործակցության մակարդակից: Ըստ նրա, վերջին 3 տարում իր հայաստանյան գործընկերոջ հետ միասին ոչ միայն զբաղվել են բարձրագոչ հայտարարություններով, այլեւ իրագործել են դրանք՝ հասնելով կոնկրետ արդյունքի: Անդրադառնալով «Մարս» գործարանի հետագա ճակատագրին՝ ՌԴ ՊՆ նախարարն ասաց. «Այդ հարցն իրոք ինձ հուզում է՝ որպես փոխվարչապետ: Կա համաձայնագիր, ըստ որի՝ այս տարվա մարտին ռուսական կողմը կներկայացնի կոնկրետ առաջարկներ այդ գործարանի վերաբերյալ: Իմ անձնական կարծիքն այն է, որ «Մարսը» պետք է արտադրի հենց էլեկտրատեխնիկա, որն անհրաժեշտ է Ռուսաստանին»: Հարցին, թե կարո՞ղ է գազի սակագնի բարձրացման արդյունքում Հայաստանն էլ վարձավճար պահանջի տեղակայված ռուսական բազայից՝ Ս. Իվանովի փոխարեն պատասխանեց Սերժ Սարգսյանը. «Իհարկե, նման հարց մենք չենք բարձրացրել, ես արդեն ասել եմ, որ շուտափույթ եզրակացություններ անելու կարիք չկա»,- հորդորեց ՊՆ նախարարը: Նա հիշեցրեց, որ դեռեւս շարունակվում են գազի գնին առնչվող բանակցությունները, եւ որ գազի գինը որեւէ առնչություն չունի Հայաստանի անվտանգության հետ: Սերժ Սարգսյանը հիշեցրեց նաեւ. «Ռուսական բազան Հայաստանում տեղակայվել է մեր՝ ՀՀ կառավարության խնդրանքով: Ռուսաստանի բազան Հայաստանի անվտանգության բաղադրիչներից մեկն է, եւ մենք դեռեւս այդ բազայի կարիքն ունենք: Ասեմ միայն, որ մենք այս պարագայում շատ ավելի շահում ենք, քան կորցնում»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել