Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ

Հունվար 24,2006 00:00

ԱՐՈՆՅԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի միջազգային գերմրցաշարը, որին մասնակցում են ներկայիս գործող գրեթե բոլոր ուժեղագույն գրոսմայստերները, աստիճանաբար մոտենում է հանգուցալուծման: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վեցերորդ տուրում, որ ավարտվեց ուրբաթ ուշ երեկոյան, սեւերով ոչ-ոքի արեց ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ, հաջորդ օրը սպիտակներով տանուլ տվեց Հոլանդիայի ներկայացուցիչ Լյուկ Վան Վելիին, իսկ կիրակի օրը՝ ութերորդ տուրում, սեւ խաղաքարերով մեթոդապես մեծացնելով իր առավելությունը՝ գեղեցիկ ոճով պարտության մատնեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Այս հաղթանակը մի տեսակ սփոփանք է հայ մարզասերի համար, նախ այն պատճառով, որ Արոնյանը «Փյունիկի» օրինակով ոչ միայն չխուսափեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստի հետ դեմ առ դեմ հանդիպելուց, որն օգտագործվեց քաղաքական աստառ տալու եւ մեր արժանապատվությանը չարախնդրորեն կպչելու նպատակով, այլեւ Լեւոնը ցույց տվեց, որ խելքի հարցում, իսկ շախմատը, իրոք, խելքի խաղ է, հարեւան հանրապետությունը ակնհայտորեն զիջում է մեզ: Ինչեւէ, 6-8-րդ տուրերում գրանցվել են այսպիսի արդյունքներ. 6-րդ տուր. Սոկոլով-Լեկո՝ 1/2, Կամսկի-Անանդ՝ 1:0, Ադամս-Իվանչուկ՝ 1:0, Բակրո-Արոնյան՝ 1/2, Վան Վելի-Կարյակին՝ 1/2, Մամեդյարով-Գելֆանդ՝ 1/2, Տիվյակով-Տոպալով՝ 1/2: 7-րդ տուր. Տոպալով-Սոկոլով՝ 1:0, Գելֆանդ-Տիվյակով՝ 1/2, Կարյակին-Մամեդյարով՝ 1:0, Արոնյան-Վան Վելի՝ 0:1, Իվանչուկ-Բակրո՝ 1/2, Անանդ-Ադամս՝ 1/2, Լեկո-Կամսկի՝ 1:0: 8-րդ տուր. Սոկոլով-Կամսկի՝ 1/2, Ադամս-Լեկո՝ 1/2, Բակրո-Անանդ՝ 0:1, Վան Վելի- Իվանչուկ՝ 1/2, Մամեդյարով-Արոնյան՝ 0:1, Տիվյակով-Կարյակին՝ 1/2, Տոպալով-Գելֆանդ՝ 1/2: Երեկ մրցաշարում հայտարարվել էր երկրորդ հանգստյան օրը: Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է, իսկ մասնակիցները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. 1-2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 5,5 Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 5,5 3. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)՝ 5,0 4-6. Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 4,5 Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 4,5 Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 4,5 7-9. Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 4,0 Լյուկ Վան Վելի (Նիդեռլանդներ)՝ 4,0 Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 4,0 10. Սերգեյ Տիվյակով (Նիդեռլանդներ)՝ 3,5 11-12. Իվան Սոկոլով (Նիդեռլանդներ)՝ 3,0 Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 3,0 13-14. Գատա Կամսկի (ԱՄՆ)՝ 2,5 Էտյեն Բակրո (Ֆրանսիա)՝ 2,5 Այսօր՝ 9-րդ տուրում հանդիպում են. Գելֆանդ-Սոկոլով, Կարյակին-Տոպալով, Արոնյան-Տիվյակով, Իվանչուկ-Մամեդյարով, Անանդ-Վան Վելի, Լեկո-Բակրո, Կամսկի-Ադամս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել