Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱՔԱՂԱ՞Ք

Հունվար 24,2006 00:00

ՄԱՅՐԱՔԱՂԱ՞Ք Է, ԹԵ՞ ԲԱՑ ՍԱՀԱԴԱՇՏ Համայնքների բյուջեները գնալով լցվում են, թաղապետարանների անգործությունը՝ մեծանում Ուրբաթ օրը Երեւանում տեղացած ձյունը «ֆորս-մաժորային» չափի չէր՝ մոտ 10 սմ հաստության: Բայց այդքանն էլ բավական էր, որ մայրաքաղաքը դուրս «ընկնի» իր բնականոն հունից: Այդ օրը քաղաքի «բարձրադիր հատվածների» (օրինակ, Նորքի զանգվածի) բնակիչներից շատերը մնացին գիշերելու իրենց ծանոթ-ազգականների տանը, որովհետեւ հատուկենտ երթուղայինները լեփ-լեցուն էին, իսկ ազատ տաքսիները, եթե գտնվում էին այդպիսիք՝ աստղաբաշխական թվեր էին կրակում: Իսկ հաջորդ՝ շաբաթ օրը, հերոսական քայլարշավ սկսվեց արդեն մայթերով. ձյան առաջին շերտը հալչել էր, դարձել «կատոկ» եւ ծածկվել ձնով: Տեղ-տեղ ձյան շերտը ոտքի հետ գնացել էր եւ մնացել էր միայն մերկասառույցը: Կոմիտասի պողոտայում ականատես եղանք, թե ինչպես էին մարդիկ թողել մայթն ու քայլում փողոցների մեջտեղի ձյունե արահետով, մեքենաների միջով: Մի կին ընկավ այն պահին, երբ հետեւից մեքենա էր գալիս, ընդ որում, սառցապատ ասֆալտի վրա մեքենան արգելակել չէր կարողանում, կինը՝ վեր կենալ: Միայն հրաշքով վարորդը կարողացավ «փախցնել» ավտոմեքենան եւ կնոջը փրկել վրաերթից, իսկ եթե այդ պահին նրա կողքին ուրիշ մեքենա լիներ ու շեղվել հնարավոր չլինե՞ր: Փողոցների գերակշիռ մասն այդպես էլ չմաքրվեց նաեւ հաջորդ օրերին, իսկ երեկ կրկին առատ ձյուն եկավ: Սա այն դեպքում, երբ նախորդ տարվա բոլոր ասուլիսներին պաշտոնյաները վստահեցնում էին, որ ձմռանը լա՜վ են նախապատրաստվել, ունեն ձյունն ու սառույցը հալեցնելու աղի-ավազի խառնուրդի անհրաժեշտ պաշար: Ավելին, ցրտերը չսկսված՝ Կենտրոնի թաղապետն ու քաղաքապետը հանրությանը ներկայացրին փուչիկներով ու «բանտիկներով» զարդարված ձյունմաքրիչ մեքենաներ: Իսկ Ե. Զախարյանը տարեվերջյան ասուլիսին հպարտացավ, որ համայնքային բյուջեների կատարողականը բոլոր կետերով, նաեւ՝ վճարների հավաքագրումով, 100 տոկոսից անցել է: Դա նշանակում է, որ համայնքների գրպանները լիքն են, եւ բնակիչները չպետք է անհանգստանան, թե թաղապետարաններն իրենց վերաբերող որեւէ խնդրի հարցում կթերանան՝ «փող չկա» հայտնի պատճառաբանությամբ: Բա ի՞նչ պատահեց, ո՞ւր են այդ գումարները, ինչո՞վ են զբաղված թաղապետարանների աշխատակազմերը: Նույնիսկ 1-2 տարի առաջ, երբ համայնքային բյուջեն համալրվում էր միայն պետբյուջեի հատկացումներով, եւ թաղապետերը շարունակ «թնկթնկում» էին գումարի քչությունից՝ ձյան դեպքում գոնե գլխավոր փողոցներում ու մայթերում աղ ու ավազ էին շաղ տալիս: Անցորդները նույնիսկ նեղսրտում էին, որ դրանց առատությունից փչանում են իրենց կոշիկները: Իսկ այս տարի, ժողովրդի գրպանը տեղը տեղին քամելուց հետո՝ դա էլ չարեցին: èàô¼²Ü ²ðÞ²ÎÚ²ÜÈáõë³ÝϳñÝ»ñÁª вêØÆÎ ´àô¸²ÔÚ²ÜÆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել