Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այրեք

Հունվար 24,2006 00:00

«Այրեք մեր նվերը» Բաց նամակ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինությանը Հունվարի?17-ին հրավիրվեց մամլո ասուլիս՝ պարզաբանելու մարդասիրական կազմակերպությանն ուղղված ոչ հարգալից վերաբերմունքը: 2005 թվականի մարտ ամսին «Էրեբունի» հիվանդանոցին հասցեագրված 600 000 դոլար արժողության բժշկական սարքավորումներ պարունակող բեռնարկղը բացվեց միայն նոյեմբերի 18-ին: Դուք մերժեցիք նվիրատվության համար նախատեսված բեռնարկղը, որը պարունակում էր մամոգրաֆիայի ախտորոշիչ սարք՝ թվով երրորդը Հայաստանում: Հեռուստատեսությամբ տնօրեն Ռոստոմյանը հայտարարեց, որ Թուլոնի ABRIS8217S CLUB եւ Սուրբ Ղազար Ասպնջական կազմակերպությունները առաջարկել են հին, «Էրեբունի» հիվանդանոցին ոչ վայել սարքավորումներ: Մինչդեռ հիվանդանոցից եւ ոչ մի մասնագետ չի այցելել մաքսային տարածք՝ սարքավորումները տեսնելու եւ ծանոթանալու համապատասխան տեխնիկական փաստաթղթերին: Մեր բերած 21 դիալեզի՝ արհեստական երիկամի սարքերը նոր են եւ օգտագործվել են միայն հինգ տարի: Վերջիններս անցել են տեխնիկական զննում եւ գտնվում են գերազանց վիճակում: «Էրեբունի» հիվանդանոցի 2000 թվականին օգնություն ստացած բժշկական սարքավորումները արդեն 10 տարվա վաղեմություն ունեն: Պարոն Ռոստոմյանը կարող է հաստատել վերոնշյալը՝ հրապարակելով սարքերի ցանկը իրենց թողարկման համարներով, ինչն էլ թույլ կտա պարզորոշ տեսնել դրանց շահագործման տարիքը: Հիվանդանոցի սեփականատեր Քուշկյանը հայտարարում է, որ ցանկանում է գնել միայն նոր սարքավորումներ: Սակայն առողջապահության նախարարության կողմից ծախսերի անբավարար փոխհատուցման պատճառով դիալեզի ծառայությունը միշտ պակասորդ է ունենում: Հիվանդանոցը կարո՞ղ է 14 նոր սարքավորում ձեռք բերել, երբ յուրաքանչյուրն արժե 20 000 դոլար: Այդ դեպքում ինչո՞ւ մերժել ֆրանսիական կազմակերպության առաջարկած օգնությունը: Ամռանը բեռնարկղի մեջ արեւի տակ երկար մնալու հետեւանքով դիալեզի մի քանի սարք շարքից դուրս է եկել: Որպես խորհրդանշական բողոք, կարծում եմ, դրանք պետք է այրել՝ լրատվամիջոցների օգնությամբ տեղեկացնելով, թե հայերի կողմից ինչպիսի վերաբերմունք է դրսեւորվել մարդասիրական օգնության հանդեպ: ԺԱՆ ԿԼԵՐԳ Սուրբ Ղազար Ասպնջական կազմակերպության հայաստանյան պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել