Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱՔԱՂԱ՞Ք Է, ԹԵ՞ ԲԱՑ ՍԱՀԱԴԱՇՏ

Հունվար 24,2006 00:00

Համայնքների
բյուջեները գնալով լցվում են, թաղապետարանների անգործությունը՝ մեծանում Ուրբաթ
օրը Երեւանում տեղացած ձյունը «ֆորս-մաժորային» չափի չէր՝ մոտ 10 սմ հաստության:
Բայց այդքանն էլ բավական էր, որ մայրաքաղաքը դուրս «ընկնի» իր բնականոն հունից: Այդ
օրը քաղաքի «բարձրադիր հատվածների» (օրինակ, Նորքի զանգվածի) բնակիչներից շատերը
մնացին գիշերելու իրենց ծանոթ-ազգականների տանը, որովհետեւ հատուկենտ երթուղայինները
լեփ-լեցուն էին, իսկ ազատ տաքսիները, եթե գտնվում էին այդպիսիք՝ աստղաբաշխական թվեր
էին կրակում: Իսկ հաջորդ՝ շաբաթ օրը, հերոսական քայլարշավ սկսվեց արդեն մայթերով.
ձյան առաջին շերտը հալչել էր, դարձել «կատոկ» եւ ծածկվել ձնով: Տեղ-տեղ ձյան շերտը
ոտքի հետ գնացել էր եւ մնացել էր միայն մերկասառույցը: Կոմիտասի պողոտայում ականատես
եղանք, թե ինչպես էին մարդիկ թողել մայթն ու քայլում փողոցների մեջտեղի ձյունե արահետով,
մեքենաների միջով: Մի կին ընկավ այն պահին, երբ հետեւից մեքենա էր գալիս, ընդ որում,
սառցապատ ասֆալտի վրա մեքենան արգելակել չէր կարողանում, կինը՝ վեր կենալ: Միայն
հրաշքով վարորդը կարողացավ «փախցնել» ավտոմեքենան եւ կնոջը փրկել վրաերթից, իսկ եթե
այդ պահին նրա կողքին ուրիշ մեքենա լիներ ու շեղվել հնարավոր չլինե՞ր: Փողոցների
գերակշիռ մասն այդպես էլ չմաքրվեց նաեւ հաջորդ օրերին, իսկ երեկ կրկին առատ ձյուն
եկավ: Սա այն դեպքում, երբ նախորդ տարվա բոլոր ասուլիսներին պաշտոնյաները վստահեցնում
էին, որ ձմռանը լա՜վ են նախապատրաստվել, ունեն ձյունն ու սառույցը հալեցնելու աղի-ավազի
խառնուրդի անհրաժեշտ պաշար: Ավելին, ցրտերը չսկսված՝ Կենտրոնի թաղապետն ու քաղաքապետը
հանրությանը ներկայացրին փուչիկներով ու «բանտիկներով» զարդարված ձյունմաքրիչ մեքենաներ:
Իսկ Ե. Զախարյանը տարեվերջյան ասուլիսին հպարտացավ, որ համայնքային բյուջեների
կատարողականը բոլոր կետերով, նաեւ՝ վճարների հավաքագրումով, 100 տոկոսից անցել է:
Դա նշանակում է, որ համայնքների գրպանները լիքն են, եւ բնակիչները չպետք է անհանգստանան,
թե թաղապետարաններն իրենց վերաբերող որեւէ խնդրի հարցում կթերանան՝ «փող չկա» հայտնի
պատճառաբանությամբ: Բա ի՞նչ պատահեց, ո՞ւր են այդ գումարները, ինչո՞վ են զբաղված
թաղապետարանների աշխատակազմերը: Նույնիսկ 1-2 տարի առաջ, երբ համայնքային բյուջեն
համալրվում էր միայն պետբյուջեի հատկացումներով, եւ թաղապետերը շարունակ «թնկթնկում»
էին գումարի քչությունից՝ ձյան դեպքում գոնե գլխավոր փողոցներում ու մայթերում աղ
ու ավազ էին շաղ տալիս: Անցորդները նույնիսկ նեղսրտում էին, որ դրանց առատությունից
փչանում են իրենց կոշիկները: Իսկ այս տարի, ժողովրդի գրպանը տեղը տեղին քամելուց
հետո՝ դա էլ չարեցին: èàô¼²Ü
²ðÞ²ÎÚ²ÜÈáõë³ÝϳñÝ»ñÁª
вêØÆÎ ´àô¸²ÔÚ²ÜÆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել